Եվրախորհրդարանում ՀՀ դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի

65 տարեկանում մահացել է ռուս հաղորդավար, «Մարդը եւ օրենքը» հաղորդման վարող Ալեքսեյ Պիմանովը։ Հաղորդումը հեռարձակվում է ռուսական «Առաջին ալիքով»։ Այս մասին հա…

ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դրոշ վառելու երևույթին՝ նշելով, որ դա առավելապես խոսում է պարտության, նվաստա…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։
Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
– Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս է վարչապետ Փաշինյանը գնահատում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի ընթացքում մասնակիցները կրկին այրել են Թուրքիայի դրոշը։
– Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է։
Եվրոպական խորհրդարանում ապրիլի 28-30-ը կանցկացվի քննարկում, ապա նաև՝ քվեարկություն՝ ԵՄ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու բանաձևի ընդունման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Եվրոպական խորհրդարանի կայքում տարածված հաղորդագրության մեջ։
Մատնանշվում է, որ սույն բանաձևի քննարկումն անցկացվելու է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին։
«Ապրիլի 28-ին ԵՄ հանձնաժողովի և խորհրդի ներկայացուցիչների հետ լիագումար քննարկման ժամանակ, ինչպես նաև ապրիլի 30-ի ուղեկցող բանաձևում, Եվրախորհրդարանի պատգամավորները կշեշտեն արտաքին միջամտությունից զերծ քվեարկության անհրաժեշտությունը և կբարձրացնեն մտահոգություններ Մոսկվայի կողմից ապատեղեկատվություն տարածելու և քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձերի վերաբերյալ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը կոչ կանի ավելի շատ ջանքեր գործադրել Հայաստանի ընդհանուր ժողովրդավարական դիմակայունությունն ամրապնդելու համար։
ԵԽ-ն նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն վերջերս մեկնարկել է նոր քաղաքացիական առաքելություն՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին` կարողությունների զարգացման և բազմաշերտ սպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարելու համար։