Իրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ Զեյդիին


Քաղաքականություն


Իրաքի նախագահ Նիզար Ամիդին Ալի ազ Զեյդիին պաշտոնապես նշանակել է երկրի նոր վարչապետ եւ հանձնարարել 30 օրվա ընթացքում ձեւավորել նոր կառավարություն, հայտնում է Իրաքի INA լրատվական գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝  ազ Զեյդիի թեկնածությունը առաջադրել է Համակարգման խորհուրդը՝ խորհրդարանի ամենամեծ դաշինքը եւ շիական կուսակցությունների կոալիցիան։

«Մեր սահմանադրական լիազորությունների համաձայն՝ մենք հանձնարարել ենք խորհրդարանի ամենամեծ բլոկի թեկնածու Ալի ազ Զեյդիին ձեւավորել նոր կառավարություն»,- X սոցիալական ցանցում իր էջում գրել է նախագահը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *