«Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա»․ Քիմ Քարդաշյան

«Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա»․ Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն ինսթագրամյան իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ․ «Հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մասն է կազմում։

Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և այն խորացրեց իմ կապը արմատներիս հետ այնպես, որ այն ամեն օր կրում եմ ինձ հետ։

Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի, ինչպես նաև բոլոր այն մարդկանց համար, որոնք տառապում են, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, ձայնը՝ լսելի, և նրանց ցավը չանտեսվի»,- նշել է նա։

ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարվածել են թմրամիջոցների փոխադրման մեջ մեղադրվող նավին. կա 2 զոհ

X սոցիալական ցանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է նավակը լողում ջրի վրա․․․

Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNIFIL) ուրբաթ հայտնել են, որ ինդոնեզացի զինծառայողը մահացել է հիվանդանոցում․․․

Tesla-ն մինչև 2026 թվականը կավելացնի AI և չիպերի վրա ներդրումները մինչև 25 միլիարդ դոլար

Tesla ընկերությունը նախատեսում է զգալիորեն ավելացնել կապիտալ ծախսերը արհեստական բանականության և չիպերի զարգացման ուղղությամբ՝ դրանք հասցնելով մինչև 25 միլիարդ դոլարի 2026 թվականին։

Ընկերության ղեկավար Իլոն  Մասկը նշել է, որ այս ներդրումները կդառնան ապագա աճի հիմք։

Ֆինանսական միջոցների հիմնական մասը կուղղվի ամբողջությամբ ինքնավար ռոբոտաքսիի՝ Cybercab նախագծի մշակմանը, ինչպես նաև Optimus հումանոիդ ռոբոտների զարգացմանը։

Tesla-ն ակտիվորեն ընդլայնում է իր ներկայությունը արհեստական բանականության ոլորտում՝ փորձելով ամրապնդել դիրքերը ոչ միայն ավտոմոբիլային շուկայում, այլև առաջատար տեխնոլոգիական լուծումների հատվածում։

«Քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերաններն է մնալու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերաններն է մնալու»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ․ «Քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերաններն է մնալու»։ Իր խոսքում նա ասել է․ «Էն օրը նայում եմ՝ կալուգացի օլիգարխենք ասում են, թե իրենք երկու ամսից վարչապետ են լինելու։ Իրենց թվում է՝ մտել են ավտոյի խանութ, ավտո են պատվիրել, աշխատողն էլ ասել է՝ ձեր ուզածն երկու ամսից նոր կլինի․․․»։

ԱՄՆ-Իրան հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին

ԱՄՆ-Իրան հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին

ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, Իսլամաբադում, հայտնում է Axios-ը՝ հղում ակատարելով տեղեկացված աղբյուրներին։

Արաղչին ուրբաթ օրը ժամանել է Պակիստան, այսօր վայրէջք կկատարի նաև ամերիկյան ինքնաթիռը։

«Հրապարակ». Ամեն ինչ կարող է վերջին մեկ ամսում փոխվել


«Հրապարակի» զրուցակիցը «Միասնության թեւեր»-ի չորրորդ համարը զբաղեցնող Շահեն Հարությունյանն է: – Արդեն գրեթե հստակ է, թե որ ուժերն են ընտրություններին մասնակց…

Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Հանրապետության այն հատվածներում, որտեղ դեռևս սպասվում են ձյան տեսքով տեղումներ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան

Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան

Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան

Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան