Արարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանը

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են՝ ապրիլի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում։ Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Արարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանը

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են՝ ապրիլի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում։ Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Բարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքները

Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները մասնակցել են մարզային շաբաթօրյակին՝ կատարելով ճանապարհների, դրանց հարակից գոտիների մաքրում, բարեկարգում։ Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

 

«Նման աշխատանքներ իրականացվում են նաև մշտապես՝ ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակում»,- հայտնում են հիմնադրամից։

Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը


Տեսանյութեր


«Մեզ Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, այն կներթափանցի այսօր ուշ երեկոյան ժամերին և Հայաստանի տարածքի վրա կպտտվի առաջիկա հինգ օրերի ընթացքում»,-սոցցանցում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։



Ռուսաստանն ամբողջ գիշեր հետ է մղել Ուկրաինայի կատաղի գրոհները


Գիշերը ՌԴ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի վրայ որսացել և ոչնչացրել են ավելի քան 200 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանությ…

Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել դրա գլխավոր սպառնալիքը․ Պեսկով

Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել դրա գլխավոր սպառնալիքը․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը չի կարող լինել Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը, քանի որ, անկախ նրանից, թե ով ինչ է ասում, Ռուսաստանը՝ որպես եվրասիական երկիր, դեռևս Եվրոպայի անբաժանելի մասն է», – ասել է նա լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

 

«Մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես չեմ ցանկանում». Տաթևիկ Հայրապետյան

«Մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես չեմ ցանկանում». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերը, անկախ իրենց ցանկությունից ու կամքից, քննարկում են «Քանդենք պետության» կուսակցության բեմադրած թատրոնը։ Թատրոնը բեմադրվում է բովանդակությունը ոչնչացնելու համար, քանի որ բովանդակային դաշտում ասելիք չկա։ Ով ինչ ուզում է՝ ուտի, ով ոնց ուզում է՝ պարի, ինձ բացարձակ չի հուզում։
     Բայց ինձ հուզում է այն, որ մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես բնավ չեմ ցանկանում։ Դրան 2 լուծում կա՝ կամ առհասարակ ոչինչ չդիտել ու ոչնչի չհետևել, կամ էլ փորձել բովանդակություն ստեղծել ու քննարկման որակը փոխել։ Ինձ թվում է՝ «Քանդենք պետությանը» իրապես հեռացնել ցանկացող ուժերը պետք է նոր որակի քննարկում բացեն դաշտում, որպեսզի ընտրողն ուզենա հետևել քաղաքականությանը ու գնալ քվեարկության հունիսի 7-ին։ Հիշեք՝ եթե ընտրողների 60-70%-ը գնա ընտրության, Ալիևի մարդը մնալու շանս չունի»:

Մեզ առաջարկում են ոչ թե երկիր, այլ «աղանդ», որտեղ քննադատությունը դավաճանություն է. պատգամավոր


ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի…