Վրաստանին պետք չէ ոչ «մութ անցյալ», ոչ էլ նման սպառնալիքներ․ ԱԳՆ-ն ընդդեմ ԵՄ դեսպանի

Բոչորիշվիլին ընդգծել է, որ հենց Վրաստանի իշխանությունն է լավագույնս տեսնում և հասկանում․․․

Շրի Լանկայում 22 վանական է ձերբակալվել՝ ավելի քան 110 կգ թմրանյութ տեղափոխելու համար․ Daily Mirror

Ըստ թերթի տեղեկությունների՝ թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանական բյուրոյի աշխատակիցները շաբաթ երեկոյան առգրավել են շուրջ 112 կգ կանեփ և հաշիշ․․․

«Ավելի լավ է` լռի՛. մարդու սիրտ է խառնում արդեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Սաթիկ Սեյրանյանին

«Ավելի լավ է` լռի՛. մարդու սիրտ է խառնում արդեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Սաթիկ Սեյրանյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայելու մե՞ջ ես նայել տիկին Սեյրանյան, թե՞ արդեն մրմուռը խեղդում է ամեն բանից: Տգետ ասելիս նաև աշխատանքիդ որակը նայի, որ մեռցրել ես, ցինիկ արյան վրա խրախճանքի մեծ օրինակ ես, 3833 զոհը 5000 ասելն է, արյան խրախճանք, լկտիությունը Սոնա Մնացականյանի կամ Արմեն Գրիգորյանի անունն օգտագործելն է` քո ցածր նպատակների համար: Մարդու իրավունքներից, Սահմանադրությունից խոսելիս էլ` անցկացրածդ ընտրությունները ու վարձով տված գույքերը հիշի: Մի օր Վահե Ավետյանի անունը հիշի, գրի կամ Մարտի 1-ի զոհերի անունը հիշի` 10-ը դարձնելով 50, կամ Հոկտեմբերի 27-ի զոհերին ու դահլիճից բացակայողներին հիշի, թե՞ վերցրածդ ծրարի մեջ այդ անունները չկային: Կամ ավելի լավ է` լռի՛. մարդու սիրտ է խառնում արդեն»:

Թագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆ

Ոճ և դեմքեր

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը և թագուհի Կամիլան քառօրյա այցով այսօր կժամանեն Միացյալ Նահանգներ։ Այս ուղևորությունը էլ ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո և մտերիմ դաշնակիցների միջև առկա տարաձայնությունների ֆոնին։

Այս պետական այցը, որ Չարլզի գահակալության ամենաբարձր մակարդակի և նշանակալի իրադարձությունն է, նվիրված է բրիտանական տիրապետությունից ԱՄՆ անկախության հռչակման 250-ամյակին։ Սա բրիտանական միապետի առաջին այցն է Միացյալ Նահանգներ վերջին երկու տասնամյակի ընթացքում։

Այցը կսկսվի Դոնալդ Թրամփի հետ առանձնազրույցով, կներառի ելույթ Կոնգրեսում և շքեղ ընթրիք Սպիտակ տանը։

Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ

Աշխարհ

Hilton հյուրանոցում, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառմանը կրակոցներ էին հնչել, 45 տարի առաջ կրակել էին նաև նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա. գրում է WSJ-ն։ 

Վաշինգտոնի ընդարձակ Hilton հյուրանոցը, որը գտնվում է Սպիտակ տանից մոտ 1,5 մղոն հյուսիս, տասնամյակներ շարունակ եղել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի անցկացման վայրը՝ մեծ բազմություն հյուրընկալելու իր հնարավորության և Գաղտնի ծառայության կողմից տարածքի անվտանգությանն ապահովելու փորձառության շնորհիվ: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 2500 մարդ՚ Хարյուրավոր մարդիկ հավաքվել էին լրատվամիջոցների կողմից հյուրանոցում կազմակերպված երեկույթներին՝ նախքան հիմնական տոնակատարությունների սկսվելը:

WSJ-ի փոխանցմամբ. «Չնայած անվտանգության տեսանելի պարագծին և խիստ միջոցառումների մասին նախազգուշացումներին՝ հյուրերը նշել են, որ կարողացել են մուտք գործել հյուրանոց հարակից փողոցներում գտնվող անցակետերով՝ գրանցման սեղաններից մեկի մոտ պարզապես ցույց տալով ընթրիքի տոմսերը կամ հրավիրատոմսի պատճենը»։

Նշվում է նաև, որ հյուրերը կարողացել են մուտք գործել հյուրանոցի նախասրահ և ստորին հարկեր՝ առանց միջոցառման անվտանգության ծառայության կողմից ստուգումների։ Միակ բանը, որ պետք է անեին այցելուները, հանդիսությունների սրահի մուտքի մոտ տեղադրված մետաղորսիչների միջով անցնելն էր։ Պարբերականը կարծում է, որ նախագահ Թրամփի հետ ընթրիքին հայտնվելն ավելի հեշտ է եղել, քան որոշ մարզական միջոցառումների մուտք գործելը։

Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով. Հակակոռուպցիոն կոմիտե

Հայտնի է դարձել, թե ինչ գործով է ձերբակալվել Սամվել Կարապետյանի թիմակից…

«ՔՊ-ի քարոզիչներին նոր հանձնարարական է իջել»․ Արթուր Դանիելյան

«ՔՊ-ի քարոզիչներին նոր հանձնարարական է իջել»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Քոչարյանի գործերն իրոք անհույս են, եթե արդեն նույնիսկ Փաշինյանը հետը հույսեր չի կապում: ՔՊ-ի քարոզիչներին նոր հանձնարարական է իջել: Եթե նախկինում ասված էր, որ Քոչարյանին անընդհատ դեմոնիզացնելով, պետք է իրեն կարգեն ընդդիմության առաջնորդ ու, ականջներից ձգելով, վարկանիշն այնքան բարձրացնեն, որ մաքսիմալ շատ քվե փոշիացնի, ապա հիմա, երբ ակնհայտ դարձավ, որ այդ ջանքերն ապարդյուն են, նարատիվները կտրուկ փոխվում են: Հիմա պետք է դեմոնիզացնել Սերժ Սարգսյանին, բայց ոչ թե հանրության լայն շերտերի աչքերում, այլ շատ նեղ շրջանակների համար: Սա անշուշտ շատ ավելի նուրբ գործ է: Պետք է հասնել նրան, որ Ծառուկյանն ու Կարապետյանը «նեղանան» Սարգսյանից, որպեսզի ոչ մի դեպքում կոնսոլիդացիոն գործընթաց չսկսվի: Առաջին անգամ դաշտում տեսնում եմ քարոզչական աշխատանք, որն իր նրբությամբ ինչ-որ տեղ նույնիսկ հարգանքի արժանի է, ինչքան էլ նենգ լինի դրա նպատակը…»։

ԿՀՎ-ն Սառը պատերազմի տարիներին փորձեր է իրականացրել Հյուսիսային Կորեայից գերեվարվածների վրա․ The Intercept

Ըստ փաստաթղթերի՝ փորձարկումներն իրականացվել են ամերիկյան «MK-Ultra» ծրագրի շրջանակներում, որն ԱՄՆ ԿՀՎ-ն անցկացրել է 1950-ական և 1960-ական թվականներին՝ մարդու հոգեբանությունը կառավարելու նպատակով թմրամիջոցների կիրառման հնարավորությունները ուսումնասիրելու համար․․․