«ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը». Հակոբ Բադալյան

«ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թրամպը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում ու ուսումնասիրում է Գերմանիայում ամերիկյան զինուժի թվաքանակը նվազեցնելու հնարավորությունը:

Ըստ տվյալների, Գերմանիայում կա մոտ 37 հազար ամերիկացի զինվորական: Գերմանիան այն երկիրն է, որտեղ ԱՄՆ ռազմականն ներկայությունը երկրրորդն է Ճապոնիայից հետո: ԱՄՆ ավելի շատ ռազմական ներկայություն ունի միայն Ճապոնիայում: Այժմ Նահանգների նախագահը հայտարարում է, որ դիտարկում է Գերմանիայում ամերիկյան զինուժի թվաքանակը նվազեցնելու հնարավորությունը:

Թե որքանով է պատրաստվում կամ դիտարկում նվազեցնել, Թրամպը չի մանրամասնել:

Ի դեպ, Գերմանիայի կանցլեր Մերցը նախօրեին հայտարարել է, որ գերմանացիները վերջին 20 տարիներին սովորել են հարմարավետ կյանքին, բայց այդ ժամանակը անցել է եւ պետք է հասկանալ, որ այդպես այլեւս հնարավոր չի լինի ապրել:

Իհարկե Մերցը այդ միտքը արտահայտել է ոչ Թրամպի մտադրության հետ կապված, սակայն ընդհանուր տրամաբանության մեջ ռեղավորվում են իհարկե երկուսն էլ: Ըստ էության, ԱՄՆ իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը, եւ հատկապես՝ գերմանական»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *