Քննարկվել է RESILAND Հայաստան ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը
Ադրբեջանը Չեխիայից գնում է ռազմական տեխնիկայի զգալի քանակություն, և ներկայում բանակցություններ են ընթանում համատեղ արտադրության հետ կապված կոնկրետ նախագծերի շուրջ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ մամուլի ասուլիսում։
Վստահություն հայտնելով այս ոլորտի ընդլայնման հարցում՝ նա ընդգծել է. «Քանի որ Ադրբեջանն ապահովում է իր պաշտպանական ներուժը, այդ թվում՝ տեղական արտադրության միջոցով, մեր ապագա համագործակցությունը Չեխիայի նման երկրների հետ, որոնք մեծ փորձ ունեն այս ոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունի»։
Հայաստանյան հասարակության կենսական հիմնխնդիրների շարքում վարկային բեռը շարունակում է մնալ ամենախոցելի հարցերից մեկը։ Քաղաքացիները շարունակաբար փորձում են իրենց բարեկեցությունն ապահովել՝ հասկանալով, որ որևէ իշխանություն, մեծ հաշվով, չի կարող էականորեն թեթևացնել իրենց վիճակը։
Վարկային պարտավորությունները ձնագնդի նման աճում են՝ ընդգծելով սոցիալական լարվածությունը.
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2026թ․ փետրվարի վերջի դրությամբ Երևանում ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները մոտ ֏5․23 մլրդ, իսկ մարզերում՝ ֏2․02 մլրդ։
Այսպիսով, մայրաքաղաքում տրամադրվել է շուրջ 2․6 անգամ ավելի շատ վարկ։ Համեմատելով 2025թ․ փետրվարի վերջի տվյալների հետ՝ երևում է, որ վարկերի ծավալները Երևանում աճել են 18․3%-ով, իսկ մարզերում՝ 32%-ով։
Սակայն մարզերում արձանագրված աճը չի նշանակում, թե բնակչության բարեկեցությունը կտրուկ բարձրացել է։ Պարզապես վարկային պայմանները մարզերում ավելի բարենպաստ են, ինչի արդյունքում բոլոր մարզերում արձանագրվել է վարկերի ծավալների աճ։
Ամենամեծ աճը՝ 55%, գրանցվել է Տավուշի մարզում, իսկ ամենափոքր աճը՝ 19․1%, Վայոց ձորի մարզում։
Այս թվերը վկայում են, որ մարզերում վարկային ակտիվությունը դառնում է ավելի ընդգծված, սակայն դա ավելի շատ պայմանավորված է ֆինանսական հասանելիությամբ, քան սոցիալ-տնտեսական բարեկեցության իրական բարձրացմամբ։
Այսպիսով, վարկային բեռի աճը շարունակում է խորացնել հասարակության սոցիալական խնդիրները՝ ընդգծելով այն փաստը, որ քաղաքացիների առօրյա հոգսերը չեն մեղմվում քաղաքական գործընթացների ֆոնին։ Շատ վարկ վերցնելը բարեկեցության ցուցիչ չի կարող համարվել․ դա հաճախ պարզապես խորացնում է կախվածությունը ֆինանսական պարտավորություններից և մեծացնում սոցիալական լարվածությունը։

Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը գերազանց արդյունք է գրանցել Եվրոպայի առաջնությունում՝ կրկին հաստատելով իր առաջատար դիրքը։ Թիմը երկրորդ տարին անըն…