Ավելի շատ վարկ՝ ավելի լավ կյա՞նք. ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալն աճել է երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Հայաստանյան հասարակության կենսական հիմնխնդիրների շարքում վարկային բեռը շարունակում է մնալ ամենախոցելի հարցերից մեկը։ Քաղաքացիները շարունակաբար փորձում են իրենց բարեկեցությունն ապահովել՝ հասկանալով, որ որևէ իշխանություն, մեծ հաշվով, չի կարող էականորեն թեթևացնել իրենց վիճակը։


ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար


Վարկային պարտավորությունները ձնագնդի նման աճում են՝ ընդգծելով սոցիալական լարվածությունը.

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2026թ․ փետրվարի վերջի դրությամբ Երևանում ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները մոտ ֏5․23 մլրդ, իսկ մարզերում՝ ֏2․02 մլրդ։

Այսպիսով, մայրաքաղաքում տրամադրվել է շուրջ 2․6 անգամ ավելի շատ վարկ։ Համեմատելով 2025թ․ փետրվարի վերջի տվյալների հետ՝ երևում է, որ վարկերի ծավալները Երևանում աճել են 18․3%-ով, իսկ մարզերում՝ 32%-ով։

Սակայն մարզերում արձանագրված աճը չի նշանակում, թե բնակչության բարեկեցությունը կտրուկ բարձրացել է։ Պարզապես վարկային պայմանները մարզերում ավելի բարենպաստ են, ինչի արդյունքում բոլոր մարզերում արձանագրվել է վարկերի ծավալների աճ։

Ամենամեծ աճը՝ 55%, գրանցվել է Տավուշի մարզում, իսկ ամենափոքր աճը՝ 19․1%, Վայոց ձորի մարզում։

Այս թվերը վկայում են, որ մարզերում վարկային ակտիվությունը դառնում է ավելի ընդգծված, սակայն դա ավելի շատ պայմանավորված է ֆինանսական հասանելիությամբ, քան սոցիալ-տնտեսական բարեկեցության իրական բարձրացմամբ։

Այսպիսով, վարկային բեռի աճը շարունակում է խորացնել հասարակության սոցիալական խնդիրները՝ ընդգծելով այն փաստը, որ քաղաքացիների առօրյա հոգսերը չեն մեղմվում քաղաքական գործընթացների ֆոնին։ Շատ վարկ վերցնելը բարեկեցության ցուցիչ չի կարող համարվել․ դա հաճախ պարզապես խորացնում է կախվածությունը ֆինանսական պարտավորություններից և մեծացնում սոցիալական լարվածությունը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *