Մայր աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. Արա Զոհրաբյան

Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել քաղաքացիներին 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը. գրում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահրած հրաժարականի գործողության համար ներկայացած անձինք Մայր Տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ:

Այդ ամոթալի դեպքի կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել, որի քննարկմամբ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել: Դատախազությունը մերժել էր քննչական մարմնի այդ ապօրինի դիրքորոշման դեմ ներկայացված բողոքը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Սերժ Ռուշանյան) որոշել է բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՎ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ և իրականացնել նախաքննություն:

Դատարանն արձանագրել է, որ որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, հետևաբար՝ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարութային ակտերը հիմնավոր չեն:

Դատարանն արձանագրել է նաև, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներն առ այն, որ անձը «2025 թվականի դեպտեմբերի 18-ին բարձրանալով Մայր Տաճարի սյուների վրա, ագրեսիվ վարքով փորձել էր ցատկել Մայր Աթոռից դուրս եկող եկեղեցականների թափորի վրա, որի մեջ էր նաև Ամենայն Հայոց Հայրապետը, սակայն հանդիպելով եկեղեցու մուտքի մոտ գտնվող հոգևորականների և հավատացյալների դիմադրությանը, որոնք նրան կոչ էին անում իջնել Մայր Տաճարի պատերի վրայից և հեռանալ այդտեղից, վեճի է բռնվել այդ անձանց հետ: Չկարողանալով իր նպատակին հասնել, Մայր Տաճարի սյան վրայից իջնելու ընթացքում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, ընդգծելով սեփական անձի առավելությունը, Տավրոս Սափեյանը գոռում է հոգևորականների վրա, ասելով՝ «դու պտի ինձ չասես», այնուհետև թեքվելով դեպի մյուս անձանց, հայհոյում է, ասելով՝ «լսի, այ բ…ի տղա», պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:»:

Դատարանն ընդգծել է, որ «սույն դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հաղորդմամբ նշված գործողությունները որտեղ են կատարվել, քանի որ կատարման վայրը խուլիգանության հանցակազմի համար նախնական իրավական գնահատական տալու տեսանկյունից ունի վճռորոշ դեր: Մասնավորապես, հաղորդման մեջներկայացված փաստական հանգամանքների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ անձը, բարձրանալով Մայր Տաճարի սյան վրա, սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մարդկանց բազմության ներկայությամբ». գրում է Զոհրաբյանը։

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ․ «Առաջարկ Հայաստանին»

Կարևորագույն սկզբունքը. Գյումրու զարգացման բանալին գրագետ, համակարգային որոշումների մեջ է, որոնց կարևոր մասը կայացվում է Երևանում։ Մենք իրավունք չունենք Գյու…

Ուսման հրավեր Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

Ընտրված թեկնածուները պարտավոր են ընդունվելու պահին ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ ՀՀ համապատասխան մարմնի կողմից տրված…

Տեխասում nւժեղ ամպրոպների և տորնադոների հետևանքով առնվազն 2 մարդ է զnhվել

Ամպրոպի հետևանքով առաջացած տորնադոյի պատճառով Տեխասի հյուսիսում գտնվող Ռանավեյ Բեյ քաղաքում առնվազն երկու մարդ է զոհվել, և առնվազն 20 ընտանիք մնացել է անօթևան: Բազմաթիվ տներ լուրջ վնասներ են կրել, կիրակի օրը հայտնել են իշխանությունները: Այս մասին հայտնում է ABC News-ը:

Ուայզ շրջանի դատավոր Ջեյ Դի Քլարկի խոսքով՝ փրկարարներն աշխատել են փլատակների մաքրման ուղղությամբ, որպեսզի հասնեն վնասված տներին և ցուցաբերեն անհրաժեշտ բժշկական օգնություն:

«Մուտքը դժվարացած է փակված ճանապարհների և խզված հաղորդակցությունների պատճառով, սակայն բրիգադները շարունակում են առաջ շարժվել՝ կարիքավորներին հասնելու համար», — ասել է Քլարկը:

Բացի այդ, նշվում է, որ տորնադոն հասել է նաև Սփրինգթաուն քաղաք, որտեղ ևս մեկ մարդ է զոհվել, իսկ ենթակառուցվածքները զգալի վնասներ են կրել:

Բացի այդ, հաղորդվում էր, որ ապրիլի 24-ին ԱՄՆ Օկլահոմա նահանգի հյուսիսում տորնադոյի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ: Բնական աղետը դիպել է Գարֆիլդ շրջանին և չնչին վնաս հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Վենս» բազային:

Հայաստանը վերջանալու է Փաշինյանո՞վ. Հայաստանը հավերժ է

Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս՝ նման գործընթացները կ…

«Իմ կերպարն ասոցացրել են իշխող ուժի հետ․ խախտվել են իմ իրավունքները»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)

«Իմ կերպարն ասոցացրել են իշխող ուժի հետ․ խախտվել են իմ իրավունքները»․ Աննա Հակոբյան

««Անկախ դիտորդ»-ը քարոզչական փաստեր չի հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ։ Սույնով խախտվել են իմ՝ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Աննա Հակոբյանը՝ մանրամասնելով. «Խնդրել եմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել՝ նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները․ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը, և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի համբավին, հեղինակությանը հասցված վնասները հատուցելու պահանջով»: