«Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից». ՀԷՑ

«Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից». ՀԷՑ

Ս.թ. ապրիլի 22-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ, ընդունել է որոշում, համաձայն որի՝ նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվում են մինչև 40%-ով, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով։
     Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից։
     Այսօրվանից սկսած, սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները՝ նախապես հայտարարված չափերով։
     Տեղեկացնում ենք, որ 27.04.2026 թվականից հետո ներկայացված միացման հայտերի նկատմամբ կիրառվելու են բացառապես նոր՝ սահմանված միացման վճարները, որոնք ամրագրվելու են միացման պայմանագրերում։
     Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև 27.04.2026 թվականը ներկայացված միացման հայտերի դեպքում սպառման համակարգի՝ բաշխման ցանցին միացման վճարները կհաշվարկվեն նախկին՝ փոփոխությունից առաջ գործող սակագներով՝ անկախ այն հանգամանքից, թե միացման պայմանագիրը երբ է ձևավորվում և ներկայացվում սպառողին:

«Մոլդովայում և Հայաստանում շատ ՀԿ-ներ աշխատում են ՌԴ-ի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ»․ ՌԴ ԱԽ

«Մոլդովայում և Հայաստանում շատ ՀԿ-ներ աշխատում են ՌԴ-ի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ»․ ՌԴ ԱԽ

Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ աշխատանքներ են տանում Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:

«Եթե նայեք վիճակագրությանը, Մոլդովայում ներկայումս մոտ 14,000 գրանցված ՀԿ-ներ կան, Հայաստանում` մոտ 9,000։ Եվ բոլորն էլ աշխատում են, գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հստակ աշխատում է երկկողմ հարաբերությունները վարկաբեկելու, հետխորհրդային երկրներում ինտեգրացիոն գործընթացները վարկաբեկելու ուղղությամբ»,- ասել է Շևցովը` Մոսկվայում ընթացող «Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական գործընկերության արդիական հարցեր» համաժողովի շրջանակներում։

Սա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում


«Իշխող ռեժիմի պարագլուխների՝ Արցախում ոչնչացվող հոգևոր, պատմամշակութային արժեքների վերաբերյալ կրավորական բնույթի մեկնաբանությունները արտաքին աշխարհին փոխանցո…

Սա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում


«Իշխող ռեժիմի պարագլուխների՝ Արցախում ոչնչացվող հոգևոր, պատմամշակութային արժեքների վերաբերյալ կրավորական բնույթի մեկնաբանությունները արտաքին աշխարհին փոխանցո…

Դանակահարություն՝ Արմավիրի մարզում․ բժիշկներին հաջողվել է փրկել 68-ամյա տղամարդու կյանքը

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք ձերբակալված Գևորգ Ս․-ի հետ միասին…

Փհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարան


Քաղաքականություն


Հյուսիսային Կորեայում պաշտոնապես բացվել է հուշահամալիր-թանգարան՝ նվիրված այն զինվորներին, ովքեր զոհվել են Ռուսաստանի Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի դեմ մարտերում։ Արարողությունը տեղի է ունեցել Կուրսկի շրջանի «ազատագրման» գործողության մեկամյակի կապակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ 

Կիմ Չեն Ընը զոհված զինվորներին անվանել է «կորեական հերոսության խորհրդանիշ» և հայտարարել, որ Փհենյանը լիակատար աջակցություն է հայտնում Մոսկվային՝ ընդդեմ Արևմուտքի «ռազմական արկածախնդրության»։

Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստան էր գործուղել շուրջ 15,000 զինվորական, որոնցից մոտ 2,000-ը զոհվել են։ Արարողության ընթացքում հայտնի է դարձել նաև, որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պատրաստվում են ստորագրել ռազմական համագործակցության նոր պլան՝ նախատեսված 2027-2031 թվականների համար՝ էլ ավելի ամրապնդելով երկկողմ ռազմավարական գործընկերությունը։



Թրամփը կատակով NFL-ին առաջարկել է պայմանագիր կնքել ընդունելության ժամանակ հրաձգություն կազմակերպողի հետ

Գիտեք, ասում են, թե նա վազել է 45 յարդ, նա պարզապես վազելով մոտեցել է․․․

Լուսինե ջան, շարունակում եմ քեզ շատ սիրել․ հուսով եմ՝ մի օր կվերադառնաս Հանրային․ Հ1-ի տնօրենը արձագանքել է Լուսինե Թովմասյանին

Լուսինե ջան, շարունակում եմ քեզ շատ սիրել․ հուսով եմ՝ մի օր կվերադառնաս Հանրային․ Հ1-ի տնօրենը արձագանքել է Լուսինե Թովմասյանին

Նեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներում


Սպորտ


«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Խավին խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ չկայացած վերադարձի պատճառների մասին։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս բրազիլական «Սանթոսում»։

​«Նման հնարավորություն կար, սակայն այն չիրագործվեց մեր խիստ բարդ ֆինանսական դրության պատճառով։

Ֆինանսական արդար խաղի կանոնները մեզ մեծապես սահմանափակում էին, իսկ նախորդ ժամանակաշրջանից ժառանգած աշխատավարձերը լուրջ խոչընդոտ էին թիմն ուժեղացնելու մեր ծրագրերի համար։

​Դա մեզ համար չափազանց ծանր և բարդ շրջան էր, և հենց այդ պատճառով Նեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներում»,- Խավիի խոսքերն է մեջբերում լեգենդար Ռոմարիոյի յութուբյան ալիքը։



Հայոց ցեղասպանությունը, Արցախի էթնիկը զտումը ու միջանցքի հարցը իրար հետ կապված են. Էդմոն Մարուքյան

«Մի հետաքրքիր բան է տեղի ունեցել, երկու օր առաջ Նյու Յորքի նորըտիր քաղաքապետ Մամդանին հայտարարությամբ է հանդես եկել, Twitter-ում…