ԱԱԾ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ «օտարերկրյա գործակալների» մասին հայտարարություններին

ԱԱԾ-ից, սակայն, առաջարկել էին հայցվող տեղեկատվությունը ստանալ նախաքննական մարմիններից կամ դատախազությունի…

Առաջիկայում կշարունակվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը․ Փաշինյան

Առաջիկայում կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը: Այս մասին հայտարարել է…

«Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն»․ Նարեկ Կարապետյան

«Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտ բերման են ենթարկել պատերազմի հերոս Կանդազին, Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն․․․
     Ազերիների երազանքներն իրականացնողներին պետք է փոխենք Հայերի երազանքները իրականացնողներով»:

Դեռևս վաղ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը վաղաժամ է անվանել Իրանի դեմ եվրապատժամիջոցների չեղարկումը՝ նշելով, որ ԵՄ-ն նախ ցանկանում է տեսնել Թեհրանի վարքագծի հիմնարար փոփոխություն։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նախ պետք է տեսնենք Իրանի վարքագծի հիմնարար փոփոխություններ, ուստի դեռևս վաղ է պատժամիջոցները չեղարկելը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ն «սև ցուցակում» է ներառել երկրի մի քանի հարյուր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչը ենթադրում է նրանց ակտիվների սառեցում Եվրոպայում և մուտքի արգելք ԵՄ տարածք։

Ձմռանը ձյուն ուզես Փաշինյանից՝ ձրի չի տա․․․


Այնքա՜ն պրիմիտիվ է դարձել քաղաքական պայքարը։ Ուզում եմ շատ պարզ ասել, առանց ավելորդ փաթեթավորման։ Իշխանությունը խորոված փարթի է կազմակերպում, որ մարդ հավաքի։…

Չեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներ


Բիզնես


Չեխիային անհրաժեշտ են ուժեղ և կայուն գործընկերներ նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների շարքում, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարներ, կիրակի հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ գործարարների մեծ պատվիրակության հետ Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան մեկնելուց առաջ։

«Մեզ անհրաժեշտ են նաև ուժեղ և կայուն գործընկերներ ԵՄ-ից դուրս։ Այդ նպատակով մեր պատվիրակությունը, որի կազմում են մի քանի խոշոր չեխական ընկերությունների ղեկավարներ, քառօրյա այցով մեկնում է Եվրոպայից դուրս՝ Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան։ Կարևոր դեր կխաղան այդ երկրներից Չեխիա նավթի և գազի մատակարարման շուրջ բանակցությունները»,- ասել է վարչապետը։

2026 թվականին Ադրբեջանը դարձել է Չեխիա նավթի ամենամեծ մատակարարը՝ կազմելով չեխական ներմուծման 42%-ը։

Վարչապետ Բաբիշին ուղեկցող գործարար պատվիրակության կազմում են էներգետիկայի, տրանսպորտի, մեքենաշինության և պաշտպանության ոլորտների մոտ 50 խոշորագույն չեխական ընկերությունների ու ձեռնարկությունների ղեկավարներ, այդ թվում՝ Škoda Group և Frýdlantské strojírny մեքենաշինական խմբերը, Aero Vodochody Aerospace ավիաշինական խումբը և ճանապարհային երթևեկության անվտանգության սարքավորումներ արտադրող AŽD Praha ընկերությունը։

Ընկերություններից մի քանիսն արդեն սկսել է գործունեությունն այդ երկրներում:



Մոլդովայում և Հայաստանում գործող հազարավոր ՀԿ-ները փորձում են վարկաբեկել Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԽ

Պաշտոնյայի խոսքով՝ այժմ Մոլդովայում գրանցված է շուրջ 14 հազար ՀԿ, իսկ Հայաստանում՝ մոտ 9 հազար․․․

Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկա


Տեսանյութեր


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել է Շիրակի մարզում գործող Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա, որտեղ վերանորոգման և բուժսարքավորումներով հագեցման աշխատանքներ են իրականացվել, ինչպես նաև բուժհաստատությանն է կցագրվել մոտ 30 հազար բնակչություն:

«Մեր նպատակն է, որ թե՛ Գյումրիում, թե՛ մեր մյուս քաղաքներում ու համայնքներում պոլիկլինիկաները լինեն այս ստանդարտներով՝ թարմացված ենթակառուցվածքներ, սարքավորումներ, բժիշկներ, որոնք անցել են լիցենզավորում և հավաստագրում: Ավելին՝ մեր բուժծառայությունների որակն առաջնային օղակում մեզ համար չափազանց կարևոր է»,- բուժհաստատություն այցելության ժամանակ ասել է նախարար Ավանեսյանը:

Նախարարին ուղեկցող Շիրակի մարզպետը տեղեկացրել է, որ եռամսյա կտրվածքով Շիրակի մարզի պոլիկլինիկաները և ամբուլատորիաները սպասարկել են 110 հազար քաղաքացու, որոնք օգտվել են առողջության համընդհանուր ապահովագրությունից: Արդյունքում՝ բյուջեն, որ փոխանցվել է մարզի բուժհաստատություններին, 500 միլիոն դրամ է եղել:

Մարզպետը նաև տեղեկացրել է, որ վերլուծել են Գյումրու պոլիկլինիկաների ֆինանսական հոսքերը, և տնօրինության հետ խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել սպասարկող անձնակազմի աշխատավարձը մի փոքր բարձրացնել:



Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն


Առավոտ բերման են ենթարկել պատերազմի հերոս` Կանդազին, հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն Ազերիների երազանքները իրականացնողներին պետք է փ…