Առաջիկայում տարամաբանական ժամկետներում մենք ավարտին կհասցնենք ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը. Փաշինյան

Մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ զորքերի գործառութային նշանակությունը և նաև սահմանապահ զորքերի ծառայության…

Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո


Հայաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հանդես է եկել ելույթով: «Այսօր ձեր ծառայությունը ՀՀ-ում իրականացվում է մի բացառիկ իրավիճակում, բացառիկ պատմական իրավիճակում, երբ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են, և այնտեղ ծառայությունը իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ կարևոր նորությունը Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ արդեն 2 տարի է, ինչ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը:

«Սա նույնպես շատ կարևոր և բացառիկ իրավիճակ է, և պիտի արձանագրեմ, որ այդ 12 կմ ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջամի զինած ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների՝ պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած: Սա, իհարկե, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, սա մեզ ստիպում է մտածել կամ նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն, և մեր ցանկությունն ու նպատակն է, որ ՀՀ բոլոր սահմանները, սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո: Մենք գնում ենք այդ ճանապարհով:

Առաջիկայում, իհարկե, մենք կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը: Մենք օրակարգում, իհարկե, ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը, և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք, և սրանով, ըստ էության, ՀՀ-ի սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի, և մեր պետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,- նշել է վարչապետը:



Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ի կողմից չինական նավթաքիմիական ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների համար

Պեկինը սկզբունքորեն դեմ է միջազգային իրավունքում հիմքեր չունեցող ապօրինի սահմանափակումներին․․․

«Երկրում հեղուկ գազի դեֆիցիտ է․ Էկոնոմիկայի նախարարությունից ձայն լսե՞լ եք»․ Բաբկեն Պիպոյան

«Երկրում հեղուկ գազի դեֆիցիտ է․ Էկոնոմիկայի նախարարությունից ձայն լսե՞լ եք»․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շաբաթից ավելի է՝ երկրում հեղուկ գազի դեֆիցիտ է: Էկոնոմիկայի նախարարությունից մի ձայն լսե՞լ եք:
     Տեսե՞լ եք, որ մի չինովնիկի այս հարցն անհանգստացնի, որ մի հատ էլ մտածի, թե ինչ քայլեր կարելի է նախաձեռնել:
     Ասեք՝ թող գոնե մի հատ ռիլ նկարեն, որ ընդդիմությունն է դեֆիցիտը ստեղծել, ոչինչ, որ ընդդիմությանն էլ նման մանր-մունր հարցերը հետաքրքիր չեն:
     Ի դեպ՝ շատերը վաճառքը միայն կտրոնով են իրականացնում: Փաստացի՝ ունեն, բայց կտրոն չունեցողների համար՝ ոչ:
     Ու սա ևս ոչ մեկին չի անհանգստացնում, բացի խնդրին բախվող քաղաքացուց, որի համար լավ համերգներ են կազմակերպվում:
     Շատ կազմակերպված կառավարում ունենք՝ հո զոռով չի՞:
     Հ.Գ. Էկոնոմիկայի նախարարությանը հուշեք, որ «վերջին վարիանտ» կարող են ուրիշ բանի մասին ռիլ նկարել, որ, օրինակ, եթե ադրբեջանական բենզին չգար, բենզինի գինը ավելի բարձր կլիներ, հետևաբար գազն ավելի շուտ կսպառվեր ու հիմա կտրոնով էլ հեղուկ գազ շուկայում չէր լինի:
     Կեցցե՛ ռիլը, որը կուղեկցվի «բռավո՛, պարոն Նախարար, մենք հիանում ենք Ձեզնով» մեկնաբանություններով»:

Վրաստանի հետ սահմանի սահմանազատման օրակարգի շուրջ արդեն պայմանավորվածություն ունենք վրաց գործընկերների հետ . Փաշինյան

մեր պետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու…

ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում ոչինչ չի արել, բացի բարձրակարգ հայկական խոհանոցը համտեսելուց․ ՌԴ ԱԽ

Հավաքական Արևմուտքի անպատասխանատու քաղաքականությունը գործնականում հանգեցրել է համաշխարհային անվտանգության ճարտարապետության քանդմանը․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։

«Աշխարհն ապրում է գլոբալ փոփոխությունների շրջան», – նշել է նա։

Շևցովն ընդգծել է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Եվրամիության մոնիթորինգային և քաղաքացիական առաքելություններն անարդյունավետ են և լիովին սպառել են իրենց օգտակարությունը։

«Եթե վերցնենք, օրինակ, ԵՄ դիտորդական առաքելությունը, կամ, ինչպես նրանք են անվանում, քաղաքացիական առաքելությունը, դատելով լրատվամիջոցների հաղորդագրություններից, նրանք այնտեղ ոչինչ չեն արել, բացի բարձրակարգ հայկական խոհանոցը համտեսելուց, որը, ի դեպ, շատ լավն է։ Բայց թե որքա՞ն արդյունավետ էին նրանք ներգրավված անվտանգության հետ կապված ամեն ինչում, չգիտեմ»,-ասել է նա։

ՌԴ անվտանգության խորհրդի փոխքարտուղարն ընդգծել է, որ առանց «Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բոլոր անդամ պետությունների ներգրավվածության՝ անհնար է ստեղծել եվրասիական անվտանգության միասնական, անբաժանելի համակարգ և ճարտարապետություն»։

 

Այստեղ եմ ես հասկացել, թե ինչ մեծ հզոր պոտենցիալ ունեինք մենք և ինչ ենք կորցրել մենք


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում։ Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության…

«Սոնա Մնացականյանի վրաերթը միակ դեպքը չէ․ 2021-ին ևս վթար է եղել»․ Մարիամ Կանայան (տեսանյութ)

«Սոնա Մնացականյանի վրաերթը միակ դեպքը չէ․ 2021-ին ևս վթար է եղել»․ Մարիամ Կանայան

«Մինչև Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթը, Փաշինյանի շարասյան մասնակցությամբ եղել են տարբեր դեպքեր»,- այսօր Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի «Քաղաքացին և անարդարադատությունը․ Սոնա Մնացականյանի գործը» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է ՔԻՀԿ անդամ Մարիամ Կանայանը։ «2021թ․ մայիսին կրկին վթար է եղել շարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ՝ Վ․ Սարգսյան և Մ. Խորենացի փողոցների խաչմերուկում, որի հետևանքով վիրավորներ են եղել. մեկը բավականին ծանր վիրավորում է ստացել ու երկար բուժվել։ Մեկ այլ դեպք էլ Սոնայի դեպքից մեկ տարի առաջ էր, Կարին Տոնոյանի տեղադրած տեսանյութով, երբ Սյունիք գնալու ճանապարհին կատաղի արագությամբ հանդիպակած դուրս են եկել վարչապետի շարասյան մեքենաները»,- մանրամասնել է բանախոսը՝ ներկայացնելով տեսանյութեր։