Նեթանյահուն մտադիր է ՑԱԽԱԼ-ի վրա բարդել Լիբանանում Իսրայելի ձախողումը․ Israel Hayom

Պորտալի աղբյուրները պատասխանատվությունը բանակի վրա բարդելու փորձի հետ են կապում նաև վարչապետի վերջին հայտարարությունը․․․

Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը

Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը

Խոշոր հարկատուների վճարումները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 49 մլրդ դրամով աճել են. ՊԵԿ

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 մլրդ 270 մլն դրամ։ Այս մասին հայտնում են…

Տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև


Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» վերտառությամբ…

Դանակահարություն Բրյուսովի փողոցում. 59–ամյա տղամարդը դանակի հարված է ստացել գոտկատեղին. կասկածյալը ձերբակալվել է

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել…

Մինչ ՀՀ իշխանությունը մոռացության է փորձում տալ, սփյուռքում պայքարում են


Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Իսպանիայի Վալենսիա քաղաքում։ «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ տեղի համա…

«Դադարեցնում եմ համագործակցությունս Հանրայինի հետ»․ Լուսինե Թովմասյան

«Դադարեցնում եմ համագործակցությունս Հանրայինի հետ»․ Լուսինե Թովմասյան

Հաղորդավարուհի, մոդել Լուսինե Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծել գործող պայմանագիրս։
     Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր։ Պատճառը՝ աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցը, որը նախատեսվում էր հրապարակվել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որևէ կետ չկա։
     Ակնհայտ է, որ այս որոշումը դուրս էր մասնագիտական հարաբերությունների շրջանակից և պայմանավորված էր անձնական փոխհարաբերություններով։
     Այսպիսով՝ չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։
     Հավելեմ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ Հովհաննես Մովսիսյանն անձամբ է ինձ հայտնել հենց այս պատճառաբանությունը։
     Հատկանշական է, կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ստեղծագործական անձնակազմով։
     Ես միշտ զերծ եմ մնացել խաղատներ ու վնասակար սովորություններ գովազդելուց, մրցակցային դաշտում գտնվող այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցելուց, քաղաքական որևէ գործընթացի մասնակցելուց, և դա եղել է իմ անձնական որոշումը։ Փոխարենը՝ միշտ սիրով ընդունել եմ այն մասնագիտական առաջարկները, որոնք մշակութային են և ինձ համար հետաքրքիր։ Իմ այս իրավունքը սահմանափակելն անընդունելի եմ համարում։
     Շնորհակալություն Առաջին Ալիքում աշխատող իմ գործընկերներին՝ գեղեցիկ ու հետաքրքիր համագործակցության համար։ Հույս ունեմ՝ մի օր կհանդիպենք արդար աշխատանքային մթնոլորտում։
     Առաջին Ալիքը շարունակելու է մնալ իմ տունը, և թեև այս պահին հեռանում եմ, բայց տունդարձի ճամփան չեմ մոռանալու։ Սիրում եմ իմ բոլոր արդարամիտ գործընկերներին, իսկ մյուսներին՝ ներում՝ հուսալով, որ լավ չեն հասկանում, թե ինչ են անում»։

Պետության եւ իշխող կուսակցության նույնացման ցուցադրումը՝ նույնիսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ներկայությամբ


Ապրիլի 23-ից իր գործունեությունն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը։ Այն, սակայն, առ այսօր չի անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից անտեսված իր եր…