
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի առաջին…
Month: April 2026
2026–ի առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր արտը». 2–րդը «Գազպրոմ Արմենիան» է
Չադում ջրի պատճառով ընտանիքների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել․ Tchadinfos
2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող. 2024–ի համեմատ նվազել է 9 տոկոսով. ՀՔԱՎ
Թուրք երկրպագուները ծեծկռտուք են սկսել ռուս բռնցքամարտիկի հաղթանակից հետո (տեսանյութ)
Թրամփի վրա կրակողի սենսացիոն հայտարարությունը

Ապրիլի 26-ին Վաշինգտոնի «Հիլթոն» հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի հանդիսավոր միջոցառման ժամանակ կրակոցներ արձակած Քոուլ Թոմաշ Ալենը պլանավորել…
Մի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդում
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Խ.-ն, Մ.Խ.-ն, Ն.Խ.-ն և Կ.Խ.-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ:
Այնուհետև, ապրիլի 11-ին Ա.Խ.-ի կողմից վարձակալած, տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով ընտանիքի անդամները Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպել են մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուց հետո նրանք վերադարձել են Փոքր Մանթաշ և ստացել հավաքին մասնակցելու համար նախապես խոստացված 10.000-ական դրամ գումարները:
Ա.Խ.-ի, Մ.Խ.-ի, Ն.Խ.-ի և Կ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Ա.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Մ.Խ.-ի և Ն.Խ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահաս Կ.Խ.-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner
Հայաստանի կառավարությունը փորձում է ջերմացնել Իսրայելի հետ նախկինում լարված հարաբերությունները՝ ձգտելով վերանայել իր արտաքին քաղաքականությունը, սակայն նրա առաջարկները հանրության կողմից վրդովմունքով են ընդունվում․ գրում է The Washington Examiner-ը։
Իսրայելը սերտ հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ անկախությունից կարճ ժամանակ անց, և երկու պետությունները դարձել են կարևոր դաշնակիցներ։ Երուսաղեմը նաև աջակցություն է ցույց տվել Բաքվին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։
Հայաստանի կառավարության կողմից Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար վերջին տարվա ընթացքում ձեռնարկած հանկարծակի քայլերը, ինչպես և սպասվում էր, շատ հայերի կողմից վրդովմունքով են ընդունվել։ Օրերս Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելին՝ նրա անկախության 78-ամյակի կապակցությամբ։ Ուղերձն ավարտվել է խոստումով, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել երկու երկրների կապերը և «ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ»։
Հայրենիքում և սփյուռքում ապրող հայերն արտահայտել են իրենց վրդովմունքը՝ նույնիսկ հայհոյելով կառավարությանը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության տնօրեն Ալեքս Գալիցկին ուղերձն «անհեթեթ» է որակել։
«Երիտասարդ թուրքեր» լիբերալ լրատվական կազմակերպության հայազգի հաղորդավարուհի Անա Կասպարյանի գրառումն ամենավիրուսայիններից էր՝ ավելի քան 32․000 «հավանում»՝ Կառավարության գրառման 5000 «հավանման» համեմատ։
«Դուք խելագարվե՞լ եք», – գրել է նա։
Հայաստանի անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցները նույնպես քննադատաբար են մոտեցել ուղերձին։ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը The Washington Examiner-ին հայտնել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը, գույքային վեճերը և Երուսաղեմում հայ քահանաների նկատմամբ վատ վերաբերմունքը, ինչպես նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելը նպաստել են հայերի շրջանում Իսրայելի բացասական կերպարի ձևավորմանը։
Չնայած Իսրայելի հետ ջերմացող հարաբերությունների ակնհայտ անժողովրդականությանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ կառավարությունը կարծում է, որ բացասական արձագանքին դիմակայելն արդարացի փոխզիջում է երկրի արտաքին քաղաքականությունը վերափոխելու իր ձգտման մեջ։
Հայաստանն իր գոյության առաջին 3 տասնամյակում հույսը դրել է Ռուսաստանի հետ սերտ դաշինքի վրա՝ ապահովելով իր պաշտպանությունն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրավելու փորձերից։ Փաշինյանի արևմտամետ դիրքորոշումը հանգեցրեց Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացմանը՝ հարթելով Ադրբեջանի կողմից տարածքի բռնագրավման ուղին 2020-2023 թվականներին։ Աղետալի պատերազմից հետո Փաշինյանը փորձել է Հայաստանին կտրել Ռուսաստանի հետ հարաբերություններից՝ զարգացնելով կապերն ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ։
Վերլուծաբանները Հայաստանի նոր մոտեցումներն Իսրայելի նկատմամբ կապում են Փաշինյանի՝ ԱՄՆ-ի նկատմամբ մոտեցումների հետ։
«Իսրայելի հետ այս հանկարծակի ջերմացումը կապված է նախագահ Թրամփի, այսպես կոչված, խաղաղության նախաձեռնության հետ Հարավային Կովկասում։ Մի՛ թերագնահատեք Թրամփի դերն այս ջանքերում… Փաշինյանը կանի ամեն ինչ, որպեսզի շահի այս վարչակազմի բարեհաճությունը, նույնիսկ եթե դա կհանգեցնի Իսրայելի հետ լավ հարաբերություններ խաղալուն, որը և՛ ԱՄՆ-ի, և՛ Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է», – The Washington Examiner-ին ասել է հայ-ամերիկյան հաղորդակցության ռազմավար Ստեֆան Պեչդիմալջին։
Նա հավելել է, որ շատ հայեր կարծում են, որ Թրամփը «պարզապես աջակցում է Փաշինյանին, քանի որ նրան տեսնում է որպես խամաճիկ՝ խաղաղության քողի տակ Հայաստանն Ադրբեջանի նավթի համար վասալ պետություն դարձնելու փորձերի մեջ»։
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 380 միլիարդ 334 միլիոն դրամ, իսկ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 78 միլիարդ 935 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

