Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատուն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի ապրիլի 18-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն):

«Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։ 

Մասնավորապես՝

• տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հաստատությունում շարունակում են խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, այնպիսի պայմաններում, երբ Հաստատության ենթակառուցվածքներն ի սկզբանե նախատեսված են եղել երեխաներին խնամք տրամադրելու համար։ 

• Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` առկա էր շահառուների սեռատարիքային բաշխվածության հետ կապված խնդիր, ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, բացակայում էր առանձնացված պայմաններում շահառուների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, առկա էր սանհանգույցների և լոգարանների թվի պակաս, որոշ դեպքերում բացակայում էր միջնապատը ցնցուղարանների և զուգարանակոնքերի միջև և այլն:

• Հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

• Հաստատությունում աշխատողների թիվն անհամեմատ պակաս էր խնամք ստացող շահառուների թվի համեմատությամբ, առկա էր աշխատողների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն։ 

Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են Հաստատության տնօրենության հետ:

Հատկանշական է, որ նախորդ այցերի ընթացքում Հաստատությունում արձանագրված համակարգային խնդիրները շարունակում են պահպանվել: Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբ


Հայաստան


Ադրբեջանում ավարտվել է համաներման 13-րդ ակտի կիրառումը։ Այն տարածվել է 22,935 անձի նկատմամբ. հայտնում է Report լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Արդարադատության նախարարությանը։

«Ավարտին է հասցվել «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման իրագործումը։ Համաներման այս նախաձեռնությունը, որն ընդունվել էր Միլլի Մեջլիսի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 19-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի առաջարկով, դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորն ու ամենաընդգրկունը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Համաներման արդյունքում որոշակի ժամկետով ազատազրկումից ազատվել է 5,348 անձ։ Բացի այդ, ևս 3,555 դատապարտյալի պատժի չկրած ժամկետը կրճատվել է 6 ամսով։



«Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով»․ Գոհար Մելոյան

«Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով»․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով․
     Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ դա անխուսափելիորեն տանում է դեպի բացարձակ ավտոկրատիա և խայտառակ բռնապետություն՝ հանգեցնելով հազարավոր ու տասնյակ հազարավոր անմեղ զոհերի, իսկ վերջնարդյունքում՝ այդ պետության կործանմանը։
     Պետության բարձրագույն արժեքը մարդն ու մարդու իրավունքներն ու ազատությունն են, այլ ոչ թե օրվա կառավարիչը և նրա շրջապատը։
     Իշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։
     Մեր տեսլականով Հայաստանը հավերժ է․․․
     Իսկ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանն ամրացնելու է այդ հավերժության հիմքերը»։

Ինչ են քննարկել Գրոսսին և Զելենսկին․ կարևոր փաստաթուղթ կա


Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին X սոցիալական ցանցումհայտարարել է, որ այցելել է Կիև՝ Չեռնոբիլի աղետի 40-ա…

Սպանվել է Մալիի պաշտպանության նախարարը


Քաղաքականություն


«Ալ-Քաիդա»-ի հետ կապված խմբավորման հարձակման հետևանքով սպանել է Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարային։ Հարձակումը տեղի է ունեցել Բամակոյից 15 կմ հյուսիս գտնվող Կատի բնակավայրում՝ կատարվել է գլխավոր ռազմաբազայի հարևանությամբ՝ նախարարի նստավայրի վրա։ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սադիո Կամարայի մահը կիրակի օրը պաշտոնապես հաստատեց Մալիի ռազմական կառավարությունը։ Մինչ այդ տեղեկությունը շրջանառվում էր միջազգային մամուլում։

«Պայթուցիկով բեռնված ավտոմեքենան, որի ղեկին մահապարտ էր, հարձակվել է նախարարի նստավայրի վրա։ Նախարարը փոխհրաձգության մեջ է մտել հարձակվողների հետ և հաջողությամբ վնասազերծել նրանցից մի քանիսին։ Մարտի ժամանակ նա վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ, դժբախտաբար, մահացել է ստացած վերքերից»,- պետական հեռուստատեսությամբ հայտարարել է բրիգադային գեներալ Իսա Ուսման Կուլիբալին։

Իշխանությունների փոխանցմամբ՝ գեներալ Կամարայի հետ միասին զոհվել են նաև նրա կինն ու երկու թոռները։ Բացի այդ, պայթյունի հետևանքով փլուզվել է տան հարևանությամբ գտնվող մզկիթը, ինչի պատճառով ևս մի քանի մարդ է զոհվել։

«Ազավադի ազատագրման ճակատի» (FLA) տուարեգ մարտիկները և «Ջամաաթ Նուսրատ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» (JNIM) ջիհադական խմբավորումը շաբաթ առավոտյան Կատիից բացի միաժամանակ գրոհել են ռազմաբազաներ և այլ օբյեկտներ Բամակոյում ու դրա շրջակայքում, ինչպես նաև երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածների խոշոր քաղաքներում՝ Կիդալում, Գաոյում և Սևարեում։

Վերլուծաբաններն ու դիվանագետները սա բնութագրում են որպես վերջին տարիներին երկրում տեղի ունեցած ամենախոշոր համակարգված հարձակումներից մեկը։



Մայիսի 3-5-ը Երևանում երթևեկությունը կսահմանափակվի

Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են…

«Ապագան արդեն եկել է»․ Հանչժոուի ռոբոտների կենտրոնում մեքենաները պարում են և բռնցքամարտում

Մենք արդեն սովորել ենք, որ խելացի մեքենաները կարող են տուն մաքրել, լվացք անել, պահեստում ապրանքներ դասավորել կամ բեռներ ու ծանրոցներ փոխադրել, բայց բռնցքամարտն ու պարը բոլորովին այլ մակարդակ են․․․

«Ցինկն արտահանում ենք, վերամշակում են, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում». Նարեկ Կարապետյան

«Ցինկն արտահանում ենք, վերամշակում են, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում». Նարեկ Կարապետյան

«ՀՀ-ն տարվա մեջ ներմուծում, օտար երկրներ է ուղարկում 60 մլն դոլար՝ 15 հազար տոննա ցինկապատ մետաղի համար, այն դեպքում, երբ մեր երկիրն արտահանում է 20 միլիոնի հում ցինկ»,- Չարենցավանում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Ցինկն արտահանում ենք, վերամշակում են, հետ են բերում, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում. ի՞նչն է խնդիրը, որ մեր երկրում դա չենք անում. առաջնորդը»,- հավելել է նա: