Ադրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբ


Հայաստան


Ադրբեջանում ավարտվել է համաներման 13-րդ ակտի կիրառումը։ Այն տարածվել է 22,935 անձի նկատմամբ. հայտնում է Report լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Արդարադատության նախարարությանը։

«Ավարտին է հասցվել «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման իրագործումը։ Համաներման այս նախաձեռնությունը, որն ընդունվել էր Միլլի Մեջլիսի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 19-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի առաջարկով, դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորն ու ամենաընդգրկունը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Համաներման արդյունքում որոշակի ժամկետով ազատազրկումից ազատվել է 5,348 անձ։ Բացի այդ, ևս 3,555 դատապարտյալի պատժի չկրած ժամկետը կրճատվել է 6 ամսով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *