
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում էին գտնվում Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաեւը եւ այդ երկրի տրանսպորտի նախարար Նուր…
Month: April 2026
Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը
Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը՝ ուղղված այլ երկրներից ժամանողների վերահսկմանը՝ հայտնում է Եվրամիության պաշտոնական պորտալը:
Նշվում է, որ նոր համակարգը կոչված է անձնագրերում կնիքները փոխարինելու թվային գրանցմամբ, ինչպես նաև հնարավորություն կտա աստիճանաբար կրճատել անձնագրային հսկողության հերթերը:
Մուտքի և ելքի համակարգը նախատեսված է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, որոնք կարճաժամկետ ուղևորություններ են կատարում Շենգենյան երկրներ: Խոսքը այն ուղևորությունների մասին է, որոնք 180 օրվա ընթացքում կազմում են ոչ ավելի, քան 90 օր: Շենգենյան գոտի առաջին անգամ մուտք գործելիս երրորդ երկրներից ճանապարհորդները պետք է տրամադրեն կենսաչափական տվյալներ՝ լուսանկար և մատնահետք:
Բոլոր անձնական տվյալները կպահպանվեն թվային ֆայլում:
Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականի առանցքային ցուցանիշներն զգալի ձեռքբերումներով․ անցնող տարվա ընթացքում Բանկի ակտիվները կազմել են 423 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 52…
Ապրիլի 10-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Ապրիլի 3-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների վերանայման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
Քննարկումը միտված էր բաշխման ցանցին միացման համար Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի № 523Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված՝ 0,22 կՎ և 0,4 կՎ լարմամբ առանձնատների և առանձին շինություններում գտնվող դիմող անձանց, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից վճարվող համապատասխան միացման վճարների նվազեցմանը։
Քննարկվել է նաև բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման գործընթացը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տեխնիկական պայմանների տրամադրման միջոցով իրականացնելու հնարավորությունը։
Հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված հիմնավորումները՝ առաջիկայում կդիտարկի վերոնշյալ միացման վճարների նվազեցման և 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում տեխնիկական պայմանների տրամադրմամբ բաշխման ցանցին միացման հնարավորությունը։
Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից
Կառավարության «Պետություն-երիտասարդ» նախաձեռնության շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ուսանողներին և նրանց հետ քննարկել բուհական համակարգի, հանրակրթության բարեփոխումների մանրամասները, իրականացվող և նախատեսվող աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով նրանց հուզող հարցերի շուրջ քննարկման այս ձևաչափը: Խոսելով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ոլորտում առանցքային է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի վերաբերյալ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամն այս օրերին իրազեկման արշավներ է կազմակերպում տարբեր համայնքներում։ Դրանք բաց են, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել:
Նախարարն առանձնակի անդրադարձել է նախընթաց տարում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքին, որը, ըստ նրա, ուսանողներին ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ: Ժաննա Անդրեասյանի իրազեկմամբ՝ բուհերում ստեղծվելու են ուսանողական մարմիններ, բացի ուսանողական խորհուրդներից, որոնք հնարավորինս ներկայացնելու են ուսանողների շահերը: «Տարբեր ուղղություններով ուսանողական միությունների ստեղծման նպատակը քաղաքացիական գիտակցության ձևավորումն է: Կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրաձայնելու, լսելի դարձնելու, իրենց իրավունքներն ու պարտականությունները հստակ պատկերացնելու, որակյալ որոշումներ կայացնելու հմտություններ ձեռք բերելու տեսանկյունից»,- ասել է նախարարը:
Նա օրենքով նախատեսված փոփոխություններից անդրադարձել է ֆինանսավորման ձևաչափերին՝ ընդգծելով, որ ֆինանսական խնդրի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից: Նրա իրազեկմամբ՝ նախատեսվում են նաև կրթաթոշակի տրամադրման, ուսման վարձի փոխհատուցման նոր մեխանիզմներ՝ հիմք ընդունելով առաջադիմության ցուցանիշները: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կարևորվում են նաև հարակից ծառայությունների ապահովումը, այդ թվում՝ տրանսպորտի, կացարանի, երիտասարդական կյանքի կազմակերպման և այլն։
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով. ուսանողները, որոնց թվում էին նաև գործող ուսուցիչներ, նախարարին են ուղղել իրենց հուզող հարցերը ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ հանրակրթության վերաբերյալ:
Հարցերը, մասնավորապես, վերաբերել են բուհերի ընդունելության ընթացակարգերի վերանայմանը, կրթաթոշակների տրամադրման մեխանիզմներին, բուհերի կադրային քաղաքականությանը, աշխատավարձերի բարձրացմանը, ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժական կրթություն ստացողներին բարձր կրթաթոշակային համակարգի արդյունավետությանը, բուհական կրթության և աշխատաշուկայի պահանջների համապատասխանելիությանը և դրան ուղղված գործիքակազմերին, հեռակա ուսուցման արդյունավետությանը և այլն:
Հանրակրթության վերաբերյալ հարցերը հիմնականում վերաբերել են գնահատման համակարգի փոփոխությանը, դպրոցի տնօրենի հավաստագրման չափանիշներին, արհեստական բանականությունը դպրոցներում ճիշտ կիրառելու վերահսկողությանն ու արդյունավետության չափելիությանը, ներառականության ապահովմանն ուղղված միջոցառումներին ու պետական քաղաքականությանը: Ուսանողներին հետաքրքրել են նաև կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի օգնականների ներգրավման հնարավորությունը, ուսուցիչների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված քայլերը, դպրոցների խոշորացման ծրագիրը և այլն:
Նախարարը բոլոր հարցերին տվել է հանգամանալից պատասխան՝ կոչ անելով ներկայացնել իրենց առաջարկները բարեփոխումների այս կարևոր փուլում:
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ
Եվրոպան պետք է ինքնուրույն կառուցի անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ում՝ առանց ԱՄՆ-ի. Մելոնի
Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը
Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը