TRIPP-ը շարունակում է մնալ ԱՄՆ-ի առաջնահերթություններից. Պետդեպի մեկնաբանությունը․ Armenpress

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

«TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հիշեցրել է՝ նախագիծը նախատեսում է ստեղծել բազմամոդալ տրանսպորտային հանգույց, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական տարածքը և Նախիջևանը՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը, ինչպես նաև ապահովելով Հայաստանի համար փոխադարձ օգուտներ։

«TRIPP-ը կապահովի տարածաշրջանում միջազգային և ներպետական անխոչընդոտ փոխկապակցվածություն՝ ընդլայնելով տնտեսական աճի և բարեկեցության բարձրացման հնարավորությունները»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի՝ Ադրբեջանը կստանա կապ Նախիջևանի հետ, մինչդեռ Հայաստանը կշահի տարածաշրջանային կապերի բարելավումից, ինչը կբացի Հարավային Կովկասի տնտեսական ներուժը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը համագործակցում է Միացյալ Նահանգների և փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի հետ` TRIPP նախաձեռնության իրականացման ուղղությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Պատնեշներն ու նոր սերը. Ալեքսանդր Խաչատրյանը ցույց է տվել երիտասարդ սիրելիին

Վաստակավոր դերասան Ալեքսանդր Խաչատրյանի անձնական կյանքը շարունակում է մնալ հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող թեմաներից մեկը։

Տևական լռությունից հետո դերասանը ոչ միայն խոստովանել է ամուսնալուծության փաստը, այլև առաջին անգամ հանրությանն է ներկայացրել իր նոր ընտրյալին։

Ձեզ ենք ներկայացնում մանրամասները

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի անունը

Երեքշաբթի և չորեքշաբթի՝ ապրիլի 7-ին և 8-ին, կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 2025/26 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները։

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Քվեարկության արդյունքում Նոյերը շրջանցել է «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայային, ՊՍԺ-ի վրացի հարձակողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային և Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին։

Գերմանացի դարպասապահը 9 փրկություն է կատարել Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած քառորդ եզրափակիչի առաջին խաղում (2-1): Այս փուլի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 14-ին և 15-ին։

Թրամփը լավատեսությամբ է մոտենում Իրանի հետ գործարքին

Թրամփը լավատեսությամբ է մոտենում Իրանի հետ գործարքին։

«Նրանք շատ ավելի խոհեմ են դարձել, նրանք համաձայնում են այն ամենին, ինչին պետք է համաձայնվեն:

Եթե նրանք գործարք չկնքեն, դա շատ ցավոտ կլինի։

Ես խոսեցի Բիբիի հետ (Բենիամին Նեթանյահու): Մենք պետք է մի փոքր ավելի զուսպ լինենք», – ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է NBC հեռուստաալիքը։

ԿԸՀ-ն ներդնում է ընտրական ռիսկերի կառավարման թվային գործիք

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) և ՄԱԶԾ «Արտեմիս» ծրագրի հետ համատեղ իրականացնում է ընտրական վարչարարության մարմինների համար ռիսկերի կառավարման ծրագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԸՀ-ն։

Արդեն իսկ ռիսկերի կառավարում թեման ներառվել է ԿԸՀ վերապատրաստման ծրագրերում, ինչը նպաստում է ինչպես ԿԸՀ-ի, այնպես էլ այլ ընտրական մարմինների կարողությունների զարգացմանը։ Սա հնարավորություն կտա ավելի արդյունավետ և ժամանակին արձագանքել հնարավոր ռիսկերին ու ճգնաժամերին։

Ծրագրի շրջանակում ԿԸՀ-ն կդառնա առաջին ընտրական մարմինը, որը կներդնի և կկիրառի International IDEA-ի կողմից մշակված նոր թվային գործիքը՝ նախատեսված ռիսկերի գնահատման և ռիսկերի գրադարանի ստեղծման համար։

Կազմակերպած երկօրյա դասընթացի ընթացքում Շվեդիայից ժամանած International IDEA-ի ներկայացուցիչները ներկայացրել են թվային գործիքի կառուցվածքը և կիրառման մեխանիզմները։

Կարևոր է, որ երեխան այս պահին լինի ընտանիքի կողքին և խնամք ստանա. Անաիս Սարդարյանը՝ Դավիթի մասին

«Ես այս տարիների ընթացքում նկատել եմ 18-ամյա երիտասարդների նկատմամբ ատելության դրսևորումներ։ Չի կարող նորմալ մարդու համար ընդունելի լինել նման վերաբերմունքը»,– 18-ամյա Դավիթի ազատության համար բողոքի ցույցի ժամանակ նշեց Աննա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հարցի լուծման համար կարևոր է հանրային ճնշումը։

«Եթե չունենայինք ակնկալիք, այստեղ չէինք լինի։ Հանրային ճնշումը որքան մեծանա, այնքան մեծ է հավանականությունը, որ փոփոխություն կլինի»,– նշեց Սարդարյանը՝ հիշեցնելով նախկինում եղած դեպքեր, երբ հասարակական արձագանքը հանգեցրել է որոշումների վերանայման։

Անդրադառնալով գործի բովանդակությանը՝ նա նշեց, որ առկա են հակասություններ։

«Բոլորս տեսել ենք տեսանյութերը և չենք կարող միանշանակ ասել, թե որտեղ է եղել բռնի ուժի կիրառումը։ Այս դեպքում կիրառված խափանման միջոցը անհամաչափ է»,– ընդգծեց նա։

Սարդարյանը շեշտեց նաև կալանքի պայմանների ազդեցությունը դեռահասի վրա։

«Տասներկուերորդ դասարանի երեխայի դեպքում պետք է առավել զգույշ լինել։ Նա պետք է լինի ընտանիքի կողքին, հատկապես, երբ ունի առողջական խնդիրներ»,– ասաց նա։

Եզրափակելով՝ Սարդարյանը կրկին ձևակերպեց հիմնական պահանջը․ «Մենք պահանջում ենք՝ անհապաղ ազատություն կամ առնվազն տնային կալանք։ Կարևոր է, որ երեխան այս պահին լինի ընտանիքի կողքին և ստանա համապատասխան խնամք»։

Գյումրիի քաղաքապետի փեսան հավակնում է պատգամավոր դառնալ

Oragir.News-ի տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյան-ի փեսան՝ Ավետիս Առաքելյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Առաքելյանը հավակնում է պատգամավոր դառնալ։

Oragir.News-ի տեղեկություններով` Ավետիս Առաքելյանը առաջադրվելու է բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով։

Նա ընդգրկված է կուսակցության ներկայացրած ցուցակի 25-րդ հորիզոնականում։

Հատկանշական է, որ Ավետիս Առաքելյանը ներկայումս իրականացնում է նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործառույթները։

Մկոյից կարող էի նեղանալ, որովհետև հարազատ է. Հայկ Մարությանը՝ նոր սիթքոմի հնարավորության մասին

Տարիներ տևած քննարկումներից ու ենթադրություններից հետո, դերասան և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը «Tete A Tete» հաղորդման շրջանակում վերջապես պարզաբանել է իր և Մկրտիչ Արզումանյանի (Մկո) ներկայիս հարաբերությունները։

Անդրադառնալով նախկինում առկա լարվածությանը՝ Մարությանը նշել է, որ դա բնական գործընթաց է իսկական ընկերների համար։ Նրա խոսքով՝ տարաձայնությունները վկայում են հենց մտերիմ կապի մասին.

«Օտար մարդուց չես նեղանում, իսկ հարազատից՝ այո, որովհետև շատ ավելի մոտ ես ընդունում։ Քանի որ շատ մտերիմ ենք, անհնար է, որ վեճեր չլինեին»։

Դերասանը վստահեցրել է, որ այսօր նրանք ունեն շատ լավ հարաբերություններ։

Որպես ասվածի ապացույց՝ Մարությանը հաղորդման ընթացքում դիմել է հետաքրքիր քայլի. նա փորձել է հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել Մկրտիչ Արզումանյանի հետ։ Թեև այդ պահին Մկոյի հեռախոսահամարն անհասանելի է եղել, սակայն փաստն ինքնին խոսում էր այն մասին, որ նախկին գործընկերների միջև «սառույցը հալվել է»։

Ամենասպասված հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նրանց կրկին տեսնել նույն սիթքոմում կամ նախագծում, Հայկ Մարությանը տվել է դրական պատասխան։ Նա նշել է, որ համագործակցությունը լիովին հնարավոր է, ինչը մեծ հույսեր է արթնացրել հազարավոր երկրպագուների շրջանում, ովքեր տարիներ շարունակ սպասում են հայկական հումորի ամենահայտնի «զույգի» վերամիավորմանը։