Կարևոր է, որ երեխան այս պահին լինի ընտանիքի կողքին և խնամք ստանա. Անաիս Սարդարյանը՝ Դավիթի մասին

«Ես այս տարիների ընթացքում նկատել եմ 18-ամյա երիտասարդների նկատմամբ ատելության դրսևորումներ։ Չի կարող նորմալ մարդու համար ընդունելի լինել նման վերաբերմունքը»,– 18-ամյա Դավիթի ազատության համար բողոքի ցույցի ժամանակ նշեց Աննա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հարցի լուծման համար կարևոր է հանրային ճնշումը։

«Եթե չունենայինք ակնկալիք, այստեղ չէինք լինի։ Հանրային ճնշումը որքան մեծանա, այնքան մեծ է հավանականությունը, որ փոփոխություն կլինի»,– նշեց Սարդարյանը՝ հիշեցնելով նախկինում եղած դեպքեր, երբ հասարակական արձագանքը հանգեցրել է որոշումների վերանայման։

Անդրադառնալով գործի բովանդակությանը՝ նա նշեց, որ առկա են հակասություններ։

«Բոլորս տեսել ենք տեսանյութերը և չենք կարող միանշանակ ասել, թե որտեղ է եղել բռնի ուժի կիրառումը։ Այս դեպքում կիրառված խափանման միջոցը անհամաչափ է»,– ընդգծեց նա։

Սարդարյանը շեշտեց նաև կալանքի պայմանների ազդեցությունը դեռահասի վրա։

«Տասներկուերորդ դասարանի երեխայի դեպքում պետք է առավել զգույշ լինել։ Նա պետք է լինի ընտանիքի կողքին, հատկապես, երբ ունի առողջական խնդիրներ»,– ասաց նա։

Եզրափակելով՝ Սարդարյանը կրկին ձևակերպեց հիմնական պահանջը․ «Մենք պահանջում ենք՝ անհապաղ ազատություն կամ առնվազն տնային կալանք։ Կարևոր է, որ երեխան այս պահին լինի ընտանիքի կողքին և ստանա համապատասխան խնամք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *