Քուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը

Աշխարհ

Քուվեյթի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին և երկրի բնակիչներին չորեքշաբթի վաղ առավոտյան մնալ տներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ սահմանափակումը կգործի տեղական ժամանակով կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը։ Գերատեսչությունը նշել է, որ այս քայլը ձեռնարկվել է անվտանգության պահպանման, ընթացող գործողություններին աջակցելու և երկրի կայունությունը ապահովելու նպատակով։

Որոշումը, ըստ հայտարարության, պայմանավորված է «երկրում և տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակով»։

Այս զարգացումը տեղի է ունենում աճող լարվածության ֆոնին, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Իրանին վերջնաժամկետ է սահմանել՝ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։ Նա սպառնացել է Իրանին՝ նշելով, որ եթե մինչև նշված ժամկետը պահանջը չկատարվի «մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի»։

«Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք հնարավոր չի լինի վերակենդանացնել»,-Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը՝ նշելով, թե չի ուզում, որ դա տեղի ունենա, բայց, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա։

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին

Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դատական հայց էր ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի նախկին փոխնախագահ և կինոգործիչ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ…

Երբեք մի թերագնահատեք նախագահ Թրամփի՝ Ամերիկայի շահերը հաջողությամբ առաջ տանելու ունակությունը․ Սպիտակ տուն

Մեր զինվորների անհավանական կարողությունների շնորհիվ մենք 38 օրում հասանք մեր հիմնական ռազմական նպատակներին և նույնիսկ գերազանցեցինք դրանք․․․

Վերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունները լուրջ հարվածի տակ են հայտնվել տարածաշրջանում վերջին հարձակումներից հետո։ Նրա խոսքով՝ կողմերը մոտ էին բանակցությունների սեղանի շուրջ նստելուն, սակայն Իսրայելի հարվածները Իրանի տարածքին և դրան հաջորդած Իրանի հարվածները Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտներին խափանել են այդ գործընթացը։

Դարը Պակիստանի Սենատում ասել է, որ ինքը դեռ խաղաղ բանակցությունների հեռանկարի հույս ունի, բայց ստեղծված իրավիճակը զգալիորեն նվազեցրել է առաջընթացի հնարավորությունները։

Reuters-ի փոխանցմամբ՝ Պակիստանը շարունակում է միջնորդական ջանքերը, սակայն Սաուդյան Արաբիայի թիրախավորումից հետո աճել են մտավախությունները, որ դիվանագիտական ուղին կարող է ամբողջությամբ փակվել։

Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ Պակիստանի քաղաքացիական և ռազմական ղեկավարությունը փորձում է պահպանել ԱՄՆ-Իրան բանակցությունների հնարավորությունը, իսկ այդ ջանքերին ներգրավված է նաև բանակի հրամանատար Ասիմ Մունիրը։

Սակայն, ըստ նույն աղբյուրների, եթե հարվածներից հետո լարվածությունն ավելի խորանա, խաղաղ կարգավորման փորձերը կարող են վերջնականապես տապալվել։

ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի նախագահը․ ISNA

Իրանի առաջարկած 10 կետից բաղկացած ծրագրի շրջանակը ներառում է ոչ միայն միջուկային ծրագիրն ու տարածաշրջանային անվտանգությունը․․․

Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համար

Քաղաքականություն

Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը հրթիռային հարվածի հետևանքով վնասելու համար, գրում է CNN-ը։ Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ հարվածը նպատակաուղղված է եղել Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ռազմական թիրախին և չի ուղղվել որևէ պաշտամունքի վայրի դեմ։ Ըստ Իսրայելի ՊԲ-ի հայտարարության՝ թիրախավորվել է «Խաթամ ալ-Անբիա» շտաբի ավագ հրամանատարներից մեկը։

Իսրայելական բանակը նաև նշել է, որ հարվածից առաջ ձեռնարկվել են քայլեր՝ քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազեցնելու համար։

Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները ցույց են տալիս, որ Թեհրանի Ռաֆի Նիա սինագոգը լուրջ վնասներ է կրել։

Կադրերում երևում են նաև ավերակների տակ հայտնված եբրայերեն սուրբ գրություններ։ Իրանի ուսանողական լրատվական գործակալության (ISNA) տվյալներով՝ սինագոգը համարվում էր Թեհրանի հրեական համայնքի կարևոր կրոնական կենտրոններից մեկը։ Գործակալությունը հայտնում է, որ այն «ամբողջությամբ ոչնչացվել է» հարվածի հետևանքով։ 

Հարվածը տեղի է ունեցել Փեսախի (հրեական զատիկ)՝ հրեական կարևոր տոնի ավարտի նախօրեին, որը խորհրդանշում է իսրայելացիների ելքը Եգիպտոսից։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ մինչև 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը երկրում ապրում էր շուրջ 60,000 հրեա։ 2016 թվականի մարդահամարի տվյալնորով այդ թիվը զգալիորեն նվազել է՝ հասնելով մոտ 10,000-ի։