Վերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարար


Քաղաքականություն


Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունները լուրջ հարվածի տակ են հայտնվել տարածաշրջանում վերջին հարձակումներից հետո։ Նրա խոսքով՝ կողմերը մոտ էին բանակցությունների սեղանի շուրջ նստելուն, սակայն Իսրայելի հարվածները Իրանի տարածքին և դրան հաջորդած Իրանի հարվածները Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտներին խափանել են այդ գործընթացը։

Դարը Պակիստանի Սենատում ասել է, որ ինքը դեռ խաղաղ բանակցությունների հեռանկարի հույս ունի, բայց ստեղծված իրավիճակը զգալիորեն նվազեցրել է առաջընթացի հնարավորությունները։

Reuters-ի փոխանցմամբ՝ Պակիստանը շարունակում է միջնորդական ջանքերը, սակայն Սաուդյան Արաբիայի թիրախավորումից հետո աճել են մտավախությունները, որ դիվանագիտական ուղին կարող է ամբողջությամբ փակվել։

Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ Պակիստանի քաղաքացիական և ռազմական ղեկավարությունը փորձում է պահպանել ԱՄՆ-Իրան բանակցությունների հնարավորությունը, իսկ այդ ջանքերին ներգրավված է նաև բանակի հրամանատար Ասիմ Մունիրը։

Սակայն, ըստ նույն աղբյուրների, եթե հարվածներից հետո լարվածությունն ավելի խորանա, խաղաղ կարգավորման փորձերը կարող են վերջնականապես տապալվել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *