Գյումրին մեկ տարում տնակներից ազատել հնարավոր չէ․ անհրաժեշտ են տարբեր ծրագրեր

Կառավարության հերթական որոշմամբ` Գյումրին տնակներից ազատելու վերջնաժամկետը 2027 թվականն է։ Նշենք, որ ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ քաղաքում գրանցված է մոտ 2,600 տնակ, այդ տնակների մեջ շատ են նաև փակ դռների թիվը։

Այսինքն` տնակը շարունակում է մնալ, բայց տնակի տերը արտերկրում է։

Գյումրիում շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքներ։ Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կարեն Մխիթարյանը հայտնել է, որ 2 բազմաբնակարան շենք կկառուցվի, որը բնակարանով կապահովի 100 ընտանիքի։

«Երկու շենք է կառուցվելու է խոսքը 100 բնակարանի մասին է, 60 ընտանիքի համար։ Նախատեսվում է կառուցել Գյումրիի բուլվարային թաղամասում։ Նախագիծը ավարտական փուլում է, սպասում ենք կառավարության հաստատմանը։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում է իրականացվելու շինարարական աշխատանքը»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է Մխիթարյանը։

Բնակարանները սոցիալական են. ըստ Կարեն Մխիթարյանի` բնակարանների բաշխումը կատարվելու է կարիքավոր ընտանիքների կատեգորիաները հաշվի առնելով։ Մխիթարյանը իրատեսական չի համարում կառավարության ծրագիրը, որ 2027 թվականին Գյումրին կազատվի տնակներից։

«Մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ, որ Գյումրին մաքրվի տնակներից։ Բնակարային ֆոնդի խնդիրը լուծելու համար մեծ դրամական միջոցներ են պետք, ծրագրեր»,-ընդգծում է քաղաքապետարանի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ երկրաշարժից հետո փուլային գործընթացով Գյումրիում մասնակիորեն լուծվեց անօթևանության խնդիրը։

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանին

Ձերբակալվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել:

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են՝ կարևոր առաքելությամբ

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են՝ կարևոր առաքելությամբ, գրված է նախաձեռնության ֆեսյբուքյան էջում։

««Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են՝ կարևոր առաքելությամբ։

Բուկլետների, թռուցիկների և կրծքանշանների միջոցով երիտասարդները փորձում են իրազեկել քաղաքացիներին թմրամոլության կործանարար ազդեցության մասին»։

Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Դեյվիդ Ալենին ՀՀ գլխավոր դատախազությունում, բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունն ու ընդգծել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ՀՀ դատախազության վստահելի գործընկերն է. այդ մասին են վկայում 2025 թվականին ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ ՀՀ դատախազության ներկայացուցիչների հանդիպումների հաճախականությունն ու արդյունավետությունը։

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը արդյունավետ է գնահատել ՀՀ դատախազության հետ փոխգործակցությունը և ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հաստատված՝ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու ընթացքին և ժամկետներին:

ՌԴ-ն հնարավոր է չեղարկի «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան

Ռուսաստանի
ալկոհոլային և ծխախոտային շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը
ստուգում է անցկացրել «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունում և հայտնաբերել
խախտումներ։ Այս մասին նշվում է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված
հայտարարության մեջ։

Կայքի փոխանցմամբ՝ բաց
աղբյուրներից հայտնի է, որ ընկերության գլխավոր տնօրենն է Աշոտ Բադալյանը։

Հաղորդվում
է, որ ստուգման ընթացքում վեր
ացվել
են Ռուսաստանի Դաշնության տարածք ընկերության կողմից ներմուծված կոնյակի նմուշներ։
Կոնյակը հետազոտվել է լաբորատորիայում, և պարզվել է, որ այն չի համապատասխանում
ԳՕՍՏ-ի պահանջներին։ Արտադրանքի մեջ հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ,
ինչպես նաև կազմը չի համապատասխանել հայտարարված անվանմանը
պարզվել է, որ արտադրանքը չի համապատասխանում «կոնյակ» տերմինին։

«Նշված
խախտումները հիմք են հանդիսացել ծառայության կողմից դատարան դիմելու՝ լիցենզիան
անվավեր ճանաչելու պահանջով, ինչպես նաև դրա գործողությունը կասեցնելու որոշում
ընդունելու համար»,
ասվում
է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Լիցենզիայի
անվավեր ճանաչման հարցը ներկայումս քննվում է Արբիտրաժային դատարանում։

Ավելի
վաղ հաղորդվել էր, որ Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային
գործակալությունը (Ռոսստանդարտ) հաստատել է էթիլային սպիրտի և քաղցր բուլկիների
համար նոր ԳՕՍՏ-ներ։

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են հարսանիքների ժամանակ 4 տներ թալանած երիտասարդին

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական ոստիկանները օրեր առաջ հատուկ օպերացիա են իրականացրել, որը ղեկավարել է Արմավիրի քրեական ոստիկանության պետ Երվանդ Նիկոյանը, իսկ օպերացիան կրել է «Կարմիր խնձորի համին կարոտ մնաս» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ էր Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հարսանեկան արարողությունների օրերին, երբ բնակիչները տանը չէին լինում ու մասնակցում էին հարսանիքի, ապա վերադառնալով հարսանիքից՝ իրենց տները հայտնաբերում էին թալանված։ Նմանատիպ 4 դեպք էր տեղի ունեցել և մինչև վերջերս այն տուժած քաղաքացիների համար մնում էր չբացահայտված, ինչը վրդովմունք էր առաջացնում ողջ գյուղում

Քրեական ոստիկանները առանց աղմուկի իրականացնում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, և արդեն հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալուց հետո պարզում են, թե ով է իրական գողը, ու իրականացնում են նրան վնասազերծելու «Կարմիր խնձորի համին կարոտ մնաս» օպերացիան և համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի իրենց գործընկերների հետ բաժնի պետ Գևորգյանի գլխավորությամբ, կարճ ժամանակում ճշտում են կասկածյալի գտնվելու վայրը ու ժամանելով գյուղ հենց այնտեղ վնասազերծում ու նրան տեղափոխում են ոստիկանության Արմավիրի բաժին։

Նրա հայտնաբերման փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք նրա հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղի բնակիչ 30-ամյա Համլետ Հովհաննիսյանն է, իսկ նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղի բնակիչները ասում էին. «Մենք այդպես էլ գիտեինք, որ գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի։ Մենք նույնիսկ ունեինք կասկածներ հնարավոր գողի մասին ու զարմանում էինք, որ տևական ժամանակ ոստիկանները չէին բռնում այդ ստահակին։ Բայց հետո իմացանք որ չբռնելու պատճառը օպերատիվ բլոկի աշխատանքն է, ինչը վերջապես իր արդյունքը տվեց։ Հավատում ենք, որ իրականում ինքն է գողը, ով նաև իր ծանոթուհուն է պատմել գողությունների մասին ու հիմա վստահ ենք, որ գյուղում գողությունները կդադարեն և կհայտնաբերվեն գողացված իրերը, իսկ հետո նա արժանի պատիժ կկրի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Երևանում բախվել են Nissan-ն ու Ford Fiesta-ն․ կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Թոթովենցի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Արտակ Ղ․-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 27-ամյա Շմավոն Բ․-ի վարած «Ford Fiesta» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Շմավոն Բ․-ն և ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Գոհար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։