ՌԴ-ն հնարավոր է չեղարկի «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան

Ռուսաստանի
ալկոհոլային և ծխախոտային շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը
ստուգում է անցկացրել «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունում և հայտնաբերել
խախտումներ։ Այս մասին նշվում է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված
հայտարարության մեջ։

 

Կայքի փոխանցմամբ՝ բաց
աղբյուրներից հայտնի է, որ ընկերության գլխավոր տնօրենն է Աշոտ Բադալյանը։

 

Հաղորդվում
է, որ ստուգման ընթացքում վեր
ացվել
են Ռուսաստանի Դաշնության տարածք ընկերության կողմից ներմուծված կոնյակի նմուշներ։
Կոնյակը հետազոտվել է լաբորատորիայում, և պարզվել է, որ այն չի համապատասխանում
ԳՕՍՏ-ի պահանջներին։ Արտադրանքի մեջ հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ,
ինչպես նաև կազմը չի համապատասխանել հայտարարված անվանմանը
․ պարզվել է, որ արտադրանքը չի համապատասխանում «կոնյակ» տերմինին։

 

«Նշված
խախտումները հիմք են հանդիսացել ծառայության կողմից դատարան դիմելու՝ լիցենզիան
անվավեր ճանաչելու պահանջով, ինչպես նաև դրա գործողությունը կասեցնելու որոշում
ընդունելու համար»,
–ասվում
է գերատեսչության հաղորդագրության մեջ։

 

Լիցենզիայի
անվավեր ճանաչման հարցը ներկայումս քննվում է Արբիտրաժային դատարանում։

 

Ավելի
վաղ հաղորդվել էր, որ Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային
գործակալությունը (Ռոսստանդարտ) հաստատել է էթիլային սպիրտի և քաղցր բուլկիների
համար նոր ԳՕՍՏ-ներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *