ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի նախագահը․ ISNA
Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը հրթիռային հարվածի հետևանքով վնասելու համար, գրում է CNN-ը։ Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ հարվածը նպատակաուղղված է եղել Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ռազմական թիրախին և չի ուղղվել որևէ պաշտամունքի վայրի դեմ։ Ըստ Իսրայելի ՊԲ-ի հայտարարության՝ թիրախավորվել է «Խաթամ ալ-Անբիա» շտաբի ավագ հրամանատարներից մեկը։
Իսրայելական բանակը նաև նշել է, որ հարվածից առաջ ձեռնարկվել են քայլեր՝ քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազեցնելու համար։
Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները ցույց են տալիս, որ Թեհրանի Ռաֆի Նիա սինագոգը լուրջ վնասներ է կրել։
Կադրերում երևում են նաև ավերակների տակ հայտնված եբրայերեն սուրբ գրություններ։ Իրանի ուսանողական լրատվական գործակալության (ISNA) տվյալներով՝ սինագոգը համարվում էր Թեհրանի հրեական համայնքի կարևոր կրոնական կենտրոններից մեկը։ Գործակալությունը հայտնում է, որ այն «ամբողջությամբ ոչնչացվել է» հարվածի հետևանքով։
Հարվածը տեղի է ունեցել Փեսախի (հրեական զատիկ)՝ հրեական կարևոր տոնի ավարտի նախօրեին, որը խորհրդանշում է իսրայելացիների ելքը Եգիպտոսից։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մինչև 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը երկրում ապրում էր շուրջ 60,000 հրեա։ 2016 թվականի մարդահամարի տվյալնորով այդ թիվը զգալիորեն նվազել է՝ հասնելով մոտ 10,000-ի։
Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողներն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշեն, որ տվյալ նյութն արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված:
Գործող օրենսդրությամբ սինթետիկ բովանդակության ստեղծման կամ տարածման դեպքում դրա նույնականացման կամ մակնշման պարտադիր պահանջներ սահմանված չեն: Արդյունքում սպառողը հաճախ տեղեկացված չի լինում, որ բովանդակությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված է արհեստական բանականության համակարգերի կիրառմամբ:
Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջանում սահմանել սինթետիկ բովանդակության հստակ իրավական սահմանում եւ նախատեսել դրա պարտադիր մակնշման պահանջներ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար՝ ապահովելու տեղեկատվության թափանցիկությունը եւ սպառողների տեղեկացվածությունը:
Նախագծով առաջարկվում է օրենքում ամրագրել սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը՝ որպես տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացվել կամ ձեւափոխվել է արհեստական բանականության համակարգերի կամ գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ:
Սահմանվում են նաեւ մակնշման իրականացման եղանակները՝ կախված բովանդակության տեսակից (տեսալսողական, լսողական կամ պատկերային): Նախատեսվում են պատասխանատվության միջոցներ սինթետիկ բովանդակության մակնշման պահանջները խախտելու դեպքում:
Նախաձեռնությունն առաջին, ապա երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել ու ընդունվել է ապրիլի 7-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում:
ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կփոխանակվեն ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների, անվճար և անժամկետ։ ԿԲ-ից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։
Ինչպես բազմիցս նշվել էր Կենտրոնական բանկի կողմից իր մամուլի հաղորդագրություններում և բացատրական տեսանյութերում, 2-րդ սերնդի թղթադրամները համարվում են օրինական վճարամիջոց մինչև 2026 թ. ապրիլի 15-ը, իսկ նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների:
2025 թ. ապրիլի 28-ի Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է: – Նիկոլ Փաշինյանի պահվածքը միշտ է եղել նյարդային, սակայն վերջին շրջանում ակնհայտ սրացումներ են նկատվում:…

Նիկոլ Փաշինյանից հիասթափության ալիքն օրեցօր մեծանում է: Նրանք, ովքեր 18-ին կամ դրանից հետո անգամ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր էին կապում ու երկրպագում նրան, ա…

Նիկոլ Փաշինյանից հիասթափության ալիքն օրեցօր մեծանում է: Նրանք, ովքեր 18-ին կամ դրանից հետո անգամ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր էին կապում ու երկրպագում նրան, ա…
Անի համայնքի մի շարք բնակավայրերում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացնում են Անիի համայնքապետարանից, ծրագրերի շրջանակում հիմնանորոգվելու են Լանջիկ, Սառնաղբյուր և Շիրակավան բնակավայրեր տանող ճանապարհահատվածները։
Անիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այցելել է շինհրապարակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Լանջիկ բնակավայրում ընթանում են ճանապարհահատվածի քանդման և հողային աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 279 միլիոն 960 հազար դրամ, որի 60 տոկոսը համայնքի, իսկ 40 տոկոսը՝ պետության համաֆինանսավորումն է։ 1330 գծամետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն ու ասֆալտապատումը նախատեսվում է ավարտել 180 օրվա ընթացքում։
Սառնաղբյուր բնակավայրում նախատեսվում է հիմնանորոգել 1020 գծամետր երկարությամբ ճանապարհահատված՝ 198 միլիոն 960 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։ Ֆինանսավորումը կրկին իրականացվում է 60/40 համամասնությամբ։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 120 օրում։
Շիրակավան բնակավայրի մուտքի ճանապարհի հիմնանորոգման համար նախատեսված է 169 միլիոն դրամ՝ նույն համամասնությամբ համաֆինանսավորմամբ։ Շիրակավան այցի ընթացքում բնակիչները համայնքի ղեկավարին ներկայացրել են կոյուղատար համակարգի հետ կապված խնդիրը՝ առաջարկելով խողովակները հասցնել մինչև սեփական հողամասեր։ Արման Սարիբեկյանը հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ։
Համայնքի ղեկավարը նաև այցելել է Մարալիկ քաղաքում կառուցվող մանկապարտեզ, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։