«Մեր հայրենական գիտությանը մատների արանքով եք նայում». բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեր հայրենական գիտությանը մատների արանքով եք նայում». բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

«Տեղյակ ենք, որ զենքեր եք առնում տարբեր երկրներից, լավ ա, բայց մեր հայրենական գիտությանը մատների արանքով եք նայում, ուշադրություն չեք դարձնում»,- Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց բնակիչներից մեկը: «Ո՞վ ա ասում… 2017-ից մինչև հիմա գիտության ֆինանսավորումն ավելացել է 280 տոկոսով. գիտնականների աշխատավարձը՝ 2021-ից մինչև հիմա մինչև 300-400 տոկոսով»,- ասաց Փաշինյանը: «Աշխատավարձ տվեք արդյունքի համար: ԳԱԱ-ում նստած աշխատավարձ են ստանում»,- արձագանքեց տղամարդը: «Ռազմարդյունաբերական համալիրը նախորդ երեք տարվա ընթացքում 170 մլրդ դրամի պատվեր է ստացել, առաջիկայում կտեսնեք՝ տեղական արտադրության ինչ զենքեր կան: Էդ ամենը գիտության ֆինանսավորման արդյունք է»,- նշեց վարչապետը:

Թուրքիան ու Ռուսաստանը ողջունել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված ժամանակավոր հրադադարի կապակցությամբ։

«Մենք հույս ունենք, որ հրադադարը կիրականացվի ամբողջությամբ՝ առանց որևէ սադրանքի», – նշել է Էրդողանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն, իր հերթին, հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը։ Հաքան Ֆիդանը գոհունակություն է հայտնել ժամանակավոր հրադադարի կապակցությամբ և ընդգծել, որ կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը կշարունակվեն։

Կրեմլը ևս ողջունել է հրադադարը և հույս հայտնել, որ կողմերի միջև անմիջական շփումներ տեղի կունենան մոտ ապագայում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը նախկինում ընդգծել է Մերձավոր Արևելքում լարվածությունից դիվանագիտությանն արագ վերադառնալու կարևորությունը։

«Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն ու Իրանը կպաշտպանեն իրենց շահերը բանակցությունների սեղանի շուրջ», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Հայաստանից Ռուսաստան արտահանում իրականացնող տնտեսվարողներից ՊԵԿ-ը բողոքներ չի ստացել․ ՊԵԿ նախագահ

Հայաստանից Ռուսաստան արտահանում իրականացնող տնտեսվարողներից Պետական եկամուտների կոմիտեն բողոքներ չի ստացել․ վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ ՊԵԿ…

Թրամփը հայտնել է, որ բանակցությունների ձախողման դեպքում ԱՄՆ-ն հեշտությամբ կվերսկսի Իրանի դեմ ռազմական գործողությունները

Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Դուք չգիտեք, թե որոնք են այդ կետերը։ Ես գիտեմ, թե դրանք ինչ կետեր են»․․․

Իրանի հետ հրադադարը «փխրուն» է․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված հրադադարը «փխրուն» է․ գրում է The Guardian-ը։

Ելույթ ունենալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Վենսն ասել է, որ որոշ իրանցիներ «ստում են այն մասին, թե ինչի ենք մենք հասել ռազմական առումով», ինչպես նաև «համաձայնագրի բնույթի մասին»։

«Ահա թե ինչու եմ ես ասում, որ սա փխրուն հրադադար է. կան մարդիկ, որոնք ակնհայտորեն ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ և աշխատել մեզ հետ՝ լավ համաձայնագրի հասնելու համար, և կան մարդիկ, որոնք ստում են նույնիսկ այն փխրուն հրադադարի մասին, որին արդեն հասել ենք», – ասել է Վենսը։

ՀԴԲ-ն նախազգուշացրել է «իրանական» սպառնալիքի մասին, սակայն Սպիտակ տունը փորձել է նվազեցնել հարձակման հավանականությունը

Չնայած այս նախազգուշացումներին՝ ՀԴԲ-ն և Ազգային հակաահաբեկչական կենտրոնը ԱՄՆ-ի համար լուրջ սպառնալիքներ չեն հայտնաբերել, նշված է զեկույցում․․․

«Իրանի Լավան և Սիրի կղզիներում պայթյուններ են որոտացել»․ #Mehr (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանի Լավան և Սիրի կղզիներում պայթյուններ են որոտացել»․ #Mehr

Իրանի Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել, որոնց պատճառը դեռևս պարզված չէ, հաղորդում է Mehr-ը՝ նշելով, որ պայթյունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի կողմից հրադադարի շուրջ համաձայնությունից հետո։

Լրատվամիջոցը նաև հաղորդել է Սիրի կղզում մի քանի պայթյունների մասին:

Լավան և Սիրի կղզիները գտնվում են Իրանի հարավում՝ Պարսից ծոցում։

Թող ինձ ներեն․ պետք է պատմեմ՝ ինչ էր ասում Փաշինյանը Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո․ Հովիկ Աղազարյան

Թող ինձ ներեն․ պետք է պատմեմ՝ ինչ էր ասում Փաշինյանը Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո․ Հովիկ Աղազարյան

Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմանները

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի արտոնի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները։

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Նիքզադը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե այդ 10 պայմանները չընդունվեն, Գերագույն առաջնորդը ստորագրման թույլտվություն չի տա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ հիմնվելով Թեհրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա: