«Բարեփոխված» հանրային տրանսպորտում Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո նյարդը չի թուլանում:
Ուղևորները երթևեկում են լարված, վարորդները պարբերաբար վիճում են ուղևորների հետ, բղավում, հրաժարվում վարել, մինչև վերջիններս չվճարեն:
Oragir.News-ի ընթերցողներից մեկը մեզ է փոխանցել մի տեսանյութ, որում երևում է, որ հերթական անգամ լեզվակռիվ ու լարված իրավիճակ է եղել հանրային տրանսպորտում՝ տրանսպորտին երկար սպասելու ու վճարման սարքի անսարքության պատճառով:
Ընթերցողը պատմում է, որ քարտով վճարման ժամանակ խնդիր է առաջացել. սարքը ցույց է տվել, որ վճարումը կատարված չէ, բայց ուղևորների քարտից գումարը գանձվել է:
Վարորդը բղավել է ուղևորների վրա, իսկ ուղևորները փորձել են բացատրել, ցույց տալ, որ իրենց հաշվից գումարը գանձվել է, ինչին ի պատասխան վարորդը բղավելով ասել է՝ «սարքը հորս տնից չեմ բերել, չեք վճարում՝ իջեք», ինչից հետո ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել:
Տեսանյութում ուղևորը բողոքում է, որ բավականին երկար ժամանակ կանգառում սպասել է ավտոբուսին, ինչին վարորդը կոպիտ կերպով ու գոռալով պատասխանում է, թե խցանումներ են:
Մանրամասները՝ տեսանյութում: