Իրան. Հորմուզի նեղուցին որևէ ռազմանավի մոտեցումը կհամարվի հրադադարի ռեժիմի խախտում
Ապրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիան:
Առաջնությունն ընտրական փուլ է Եվրոպայի և աշխարհի պատանիների և աղջիկների առաջնությունների համար:
Մինչև 8, 10, 12 տարեկան պատանիների և մինչև 10, 12 տարեկան աղջիկների մրցաշարերը անցկացվում են 11 խաղափուլով, իսկ մինչև 14, 16, 18 տարեկան պատանիների և մինչև 8, 14, 16, 18 աղջիկների մրցաշարերը՝ 9 խաղափուլով:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Երեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք Շնորհա…
Ներքին 10:06 13-04-2026
Երևանի քաղաքապետը քիչ առաջ ենթականերից ձևականորեն հետաքրքրվում է, թե ո՞նց անեն, որ անձրևներից հետո Երևանի փողոցները ջրի տակ չհայտնվեն, ի՞նչ է կատարվում Գյուրջյան փողոցում:

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր ջերմ և գարնանային լուսանկարներ է հրապարակել․

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր ջերմ և գարնանային լուսանկարներ է հրապարակել․
Մեր տունը պետք է նայի սարերին։ Եվ դիմացն ազատ տարածություն լինի։
Քարվաճառում մեր կառուցվող տան համար այս երկու կարևոր պայմանն ունեի. երկու պայմաններն էլ անքննելի էին։ Հողատարածքն սկսեցինք փնտրել ըստ այս պայմանների։ Գտանք. Քարվաճառի ամենածայրին, մեկուսի, լիաթոք շնչելու տարածք՝ ուղիղ ամենասիրուն սարերին նայող, այգին էլ միանում էր ձոր իջնող կածանին։ Էլ ինչ էր պետք երջանիկ լինելու համար։
2012 թվականին էլ շատ բան պետք չէր։ Քարվաճառն առաջին անգամ տեսնելուց հետո ես ու այն ժամանակ դեռ ապագա ամուսինս իրար նայեցինք ու առանց խոսքի հասկացանք. մենք պետք է ապրենք Քարվաճառում։ Ազատագրված հայրենիքում մեր համատեղ կյանքն սկսելը հիմնավորված էր երկուսիս համար, հենց Քարվաճառն ընտրելիս գիտակցված որոշմանը գումարվեց անբացատրելի հուզական կապը, որ զգացինք առաջին անգամ հայոց միջնաբերդը տեսնելուց հետո։
Տարածքը պետք է դառնար այգի. մաքրվեր, խնամվեր, հոգատարության արժանանար։
Տունը պետք է կառուցվեր քար առ քար՝ սիրով ու գիտակցված։
Տուն. կիսանորոգված, բայց կատարյալ՝ ամենաչքնաղ տեսարանով։
Տուն. առանց մոդայիկ կահավորման, բայց երազանքներով ու նպատակներով ջերմացած։
Տուն. իմաստավորման ամրոց։ Տուն, որ կառուցվել էր ծանր գնով ազատագրված հայրենիքում, տուն, որի բակը մաքրելիս խաչքարի բեկորներ էինք գտնում։ Տուն, որ նայում էր Մռավին, տուն, որ գտնվում էր Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհին, տուն, որ իմաստ ուներ վերահայացնել Մոնթեի ու Պետոյի ազատագրած Քարվաճառը։
Տուն, որի մասին ասում էինք՝ սերունդներին հանգիստ խղճով կասենք, որ մեր ձեռքերով ենք սարքել՝ բառիս բուն իմաստով։
Տուն, որտեղ շատ գրքեր կային, որը կարդում էին Քարվաճառի դպրոցականները։ Տուն, որտեղ կարվում էին Քարվաճառի «Միջնաբերդ» թատերախմբի ներկայացումների դեկորները։
Տուն, որտեղ կարող էին հյուրընկալվել բոլորը, ովքեր ուզում էին տեսնել Քարվաճառը։
Տուն, որտեղ ես տանն էի։
Ես հիմա նոր հասցե ունեմ։ Իսկ տուն ունե՞մ։
Թամարա Գրիգորյան