«Միասնության թևերն» ընդլայնվում է․ նոր գրասենյակ Արմավիրում


«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ապրիլի 12-ին Արմավիր քաղաքում բացեց գրասենյակ։ Սա Արմավիրի մարզում քաղաքական ուժի 2-րդ տարածքային կառույցն է։ «…

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև կտրուկ կբարձրանա 

Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակհայտնում է «Հայհիդրոմետ»-ը։

Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ին առանձին վայրերում՝ առատ։

Տեղումներն ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Իրանը վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին՝ ծովային շրջափակման հայտարարությունից հետո

Իրանը վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին՝ ծովային շրջափակման հայտարարությունից հետո

Շաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %


Հայաստան


Շաբաթվա միջինացված տվյալներով Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 տոկոս, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը հայտարարել է, որ Երևանում հասարակական տրանսպորտում շաբաթական կտրվածքով չկատարված վճարումների գումարով հնարավոր կլիներ 2 նոր ավտոբուս ձեռք բերել։

«Շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, ինչի հաշվին երկու ավտոբուս կարող էինք գնել։ Այսինքն՝ չվճարողները բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնում։ Չնայած որ մենք ամեն տարի գնել ենք և այս տարի ևս գնելու ենք ու որակն էլ ենք բարելավելու։ Մարդկանց, որոնք չեն վճարում, մենք որպես բեռ մեր վզին տանում ենք»,-ասել է քաղաքապետը։ Նա շնորհակալություն է հայտնել պարտաճանաչ քաղաքացիներին, նաև վարորդներին։

2025 թվականի հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ ներդրվել է տոմսային նոր համակարգը: Գործում են վճարումից խուսափելու համար նախատեսված տուգանքները.

  • Տոմսը չվավերացնելու համար՝ 3,000 դրամ:
  • Չվճարելու համար՝ 10,000 դրամ:
  • Ուրիշի արտոնյալ տոմսն օգտագործելու համար՝ 15,000 դրամ: 



Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում


Բիզնես


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-18:00-ն, կդադարեցվի Կոնդ, Ռուսթավելու, Սիմեոն Երևանցու փողոցների, Պարոնյան 28, 28/1 շենքերի ջրամատակարարումը:



Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը


Քաղաքականություն


«Մեր երկրի տեղը Եվրոպայում է, և մենք նորից կդառնանք ուժեղ եվրոպական դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ, կվերականգնենք մեր դիրքերը Եվրոպայում»,- աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը։ Նա հավելել է, որ իր առաջին արտասահմանյան ուղևորությունները կլինեն Վարշավա և Վիեննա, որից հետո կայցելի Բրյուսել՝ ԵՄ-ին կոչ անելու բացել միլիարդավոր եվրոների սառեցված միջոցները։

Մադյարը նաև կոչ է արել Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկին անմիջապես հրաժարական տալ՝ կառավարություն ձևավորելու խնդրանքով դիմելուց հետո։ Նա նմանատիպ ուղերձ է հղել Վիկտոր Օրբանի նշանակած մյուս առաջնորդներին, իր խոսքերով՝ այն խամաճիկներին, որոնք իշխանություն են զբաղեցրել վերջին 16 տարում: Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Տիսան» այդ պաշտոնյաներին մեղադրել է կուսակցության, այլ ոչ թե ժողովրդի շահերը ներկայացնելու համար։



Գազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրում


Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 13-ին՝ ժամը 09։35-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

 

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը՝ ժամը 16։00-ն։