«Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր»՝ հարկի նկատմամբ մեր վերաբերմունքը այս հիշողությունն է. Փաշինյան

«Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր»՝ հարկի նկատմամբ մեր վերաբերմունքը այս հիշողությունն է. Փաշինյան

Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ուղղված է քաղաքացիների բարեկեցության դեմ. վարչապետ

Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ուղղված է քաղաքացիների բարեկեցության դեմ. վարչապետ

Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ուղղված է քաղաքացիների բարեկեցության դեմ. վարչապետ

Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ուղղված է քաղաքացիների բարեկեցության դեմ. վարչապետ

Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի խումբ այլ աշխատակիցներ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի խումբ այլ աշխատակիցներ»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Արմենպրես»-ի տեղեկություններով ձերբակալվածների թվում է նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ, դասախոս Սմբատ Լպուտյանը։ 

«Ուժեղ նախկինները». ընտրակաշառքը ձևիստների արժեհամակարգում է. որևէ բանով չեն զիջում նախկիններին

Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրությունն
է հրապարակել, որով ակնհայտ է դառնում, որ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները զբաղված
են ընտրակաշառք բաժանելով։ Մինչ իրավապահները կտարածեին ձայնագրությունները, «Ուժեղ
Հայաստանից» աղաղակեցին, թե իշխանությունները հերթական կանանց են ձերբակալել։ Գոհար
Մելոյանն, օրինակ, անգամ չանդրադարձավ ձերբակալման պատճառներին, չասաց, օրինակ, որ
ձերբակալվածները իրենց անմեղ են համարում, ուղղակի շեշտադրեց նրանց կին լինելը ու շտապեց
մունաթ գալ երկրում կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների
և իրենց ֆեմինիստ դիրքավորած մարդկանց վրա, թե՝ ո՞ւր եք, ինչո՞ւ ձայն չեք հանում։

Դե, կարծում ենք, կարիք չկա ասելու, որ «ուժեղների»
բոլոր անդամներն ու իրենց անկողմնակալ հռչակած կողմնակալները հերթով անդրադարձան ձերբակալություններին,
ու բոլորի խոսքի մեխը ձերբակալվածների սեռը շեշտադրելն էր։ Անգամ փաստաբաններից մեկը
նշեց, որ դեռ չի ծանոթացել գործի նյութերին, չի կարող իրավական գնահատական տալ, բայց
շտապեց իրավապահների գործողությունները որակել որպես քաղաքական հետապնդում ու բողոքեց
վերջիններիս օպերատիվությունից։ Պատկերացնո՞ւմ եք, փաստաբանը բողոքում է, որ իրավապահները
արագ են գործել, օպերատիվորեն։

Իրոք, էլի, լրիվ 37 թիվն է։ Այս ո՞ւր ենք հասել։
Չեն թողնում մարդ հանգիստ խղճով ընտրակաշառք բաժանի։ Օպերատիվորեն արձագանքում են,
օրենք են խաղացնում ու մարդկանց բռնում։ Էս տեմպերով ազգային վերջին արժեքը՝ ընտրակաշառքն
էլ վերջնական կվերացնեն՝ Ալիևի պահանջով։ Ոչինչ, ժողովուրդ ջան, փոքրիկ խմբակին բան
չմնաց, 50 օր անց ուժեղ ղեկավարը կգա ու կվերականգնի ազգային արժեքները՝ կվերականգնի
ընտրությունները կեղծելու, 5000 դրամ ընտրակաշառք բաժանելու բարի ավանդույթը։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա նախկին նախագահների հետ
իբր չհամագործակցող ձևիստները արժեքային իմաստով որևէ բանով չեն զիջում այդ եռյակի
կրած արժեքներին։ Սրանք ուղղակի խաղադրույքներն են բարձրացրել։ Եթե նախկինում ընտրակաշառքը
5000 դրամ էր կամ մուրաբա ու ձեթ, հետո բարձրացավ մինչև 10-20 հազար դրամ, ապա սրանք
արդեն 100 հազար դրամ են բաժանում։ Չնայած, հավանաբար, ոչ ամեն ձայնի կամ անձնագրի
դիմաց։ Նախկին նախագահների հետ ասոցացվելուց ձևիստները խուսափում են միայն մեկ պատճառով՝
էլեկտորալ իմաստով ձեռնտու չէ՝ նրանք երեքն էլ բարձր բացասական վարկանիշ ունեն, իսկ
իրենք փորձում են նոր ուժի, մաքուր ուժի անվան ներքո ներկայանալ։

Բայց բացի այն բանից, որ Նարեկ Կարապետյանի հայրը
ՀՀԿ-ական է եղել, 1995-2008 թվերին եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր ու խմբակցության
ղեկավար, 2008-11 թվականներին՝ մարտի 1-ից անմիջապես հետո, դարձել է Սերժ Սարգսյանի
աշխատակազմի ղեկավար, իսկ 2012-ից կրկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր է դարձել ու
2018 թվականի թաշվյա հեղափոխությունից հետո միայն լքել ՀՀԿ-ն, նաև այս մարդը՝ Կարեն
Կարապետյանը, ՀՀԿ-ական բարքերը ձևավորողներից է եղել։ Անգամ կադրեր կան, թե ինչպես
է «Տաշիր» բարեգործական ընկերությունը 2012 թվականի փետրվարին Լոռիում, որտեղից Կարեն
Կարապետյանը ապա նույն թվականի մայիսին պետք է պատգամավոր ընտրվեր ՀՀԿ ցուցակով, քաղաքացիներին
1,5 կգ շաքարավազ բաժանում։

Այսինքն՝ անգամ այս հարցում նրանք ոչնչով նախկիններից
չեն տարբերվում կամ, ավելի ճիշտ, նախկին են։ Այնպես չէ, որ Կալուգայի Սամոն ավելի առատաձեռն
է։ 1,5 կգ շաքարավազը 100 հազար դրամ է դարձել ուղղակի Թավշյա հեղափոխության պատճառով։
Չլիներ Թավշյա հեղափոխությունն ու բռնվելու ռիսկը, ընտրակաշառքը ոչ թե աշխատավարձի
տեսք կստանար, այլ կգային գյուղամեջ կամ տնետուն ու կբաժանեին հասանելիք մարդա
5000 դրամը կամ 1,5 կգ շաքարավազը, գազելներով էլ կքշեին ընտրատեղամասեր։ Ուժեղ նախկինները։

 

Վոլոդյա Հակոբյան

Երևանի 2 վարչական շրջանում և 8 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–17:00 Պարոնյան փողոց 40 հասցե՝ «Շտապ օգնություն», Աղայան փողոց 9–19 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 15Ա շենք, Տերյան փողոց 56, 62Ա շենքեր,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

11:00–16:00 Արարատյան փողոցի 2-րդ նրբանցք, Ս. Տարոնցի փողոց և նրբանցքներ, Բագրատունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզ՝

11։00-12։30 Բերքանուշ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ

11:00–13:00 Ջերմուկ քաղաք՝ Ձախափնյա թաղամաս մասնակի, Շահումյան փողոց մասնակի,

11։00-16։00 Կարմրաշեն և Հեր Հեր գյուղեր,

Կոտայքի մարզ՝

11։00-17։00 Պտղնի գյուղ մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

11:00–11:20 Լուսակունք, Խաչաղբյուր, Տորֆավան, Վանևան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ.

11:00-15:00 Կարճաղբյուր գյուղ՝ 13, 15, 19 փողոցներ մասնակի,

11:30–15:00 Սոթք, Ազատ և Կութ գյուղեր,

10:00–12:00 Ակունք գյուղ՝ 7, 8, 10 փողոցներ,

12:20–14:20 Ակունք գյուղ՝ 12, 15, 16 փողոցներ,

14:20–16:10 Ակունք գյուղ՝ 13 փողոց,

Լոռու մարզ՝

11։00-15։00 Մարց, Քարինջ, Լորուտ, Աթան, Շամուտ և Ահնիձոր գյուղեր,

Տավուշի մարզ՝

11։00-11։30 Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շիրակի մարզ՝

11։00-14։00 Ամասիայի տարածաշրջան՝ Բերդաշեն գյուղ մասնակի,

Սյունիքի մարզ՝

10:30–12:30 Շինուհայր գյուղ մասնակի,

10:00–14:00 Անտառաշատ, Ձորաստան, Վանեք, Օխտար, Տավրոս, Վերին Խոտանան, Ներքին Խոտանան, Շրվենանց, Առաջաձոր և Նորաշենիկ գյուղեր,

11:30–14:30 Սիսիան քաղաք՝ Իսրայելյան, Գրիգոր Լուսավորիչ փողոցներ մասնակի և 1, 2, 3, 4 փողոցներ, Սիսական փողոցներ 9, 11, 13, 15 շենքեր, Սիսական փողոց մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը ԱՄՆ դեսպանին կոչ է արել կամ ներողություն խնդրել, կամ լքել երկիրը

Այսուհետ Թոմ Բարաքը անցանկալի անձնավորություն է թուրքական ժողովրդավարության տեսանկյունից, նշել է նա…

Իրանը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տասնապատկվել է

Նա ընդգծել է, որ այդ աճը ժամանակակից զինված հակամարտությունների վերլուծության և նոր մարտահրավերներին հարմարվելու արդյունք է…