«ԱԺ ամբիոնն անձնական վենդետաների հարթակ է դարձրել»․ Գոհար Մելոյան

«ԱԺ ամբիոնն անձնական վենդետաների հարթակ է դարձրել»․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Նյուզ»-ի հետ զրույցում արձագանքել է րոպեներ առաջ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին այն մասին, թե Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կկորցնի ֆինանսական միջոցները։

«Արդյո՞ք մեզ համար զարմանալի են երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից նման հայտարարությունները, բնավ ոչ։ Մեր քաղաքական ուժի առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի պարագայում նա արդեն այդ փորձառությունն ունի։ ՀԷՑ–ի խլումը, սեփականության խլում է դասական իմաստով։ Սա, կարծում եմ, որևէ մեկիս, բնավ, չի զարմացնում։ Այս մարդն ԱԺ–ի ամբիոնը, որը պետք է մարդկանց խնդիրների լուծման հիմնական հարթակ լինի և պետական հարցերի բարձրաձայնման հարթակ, դարձրել է անձնական վենդետաների առարկա։ Նրանք բակային մակարդակի խոսույթ են կիրառում»,- նշել է Գոհար Մելոյանը։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Փաշինյանի այս հայտարարությանը հերթական իրավական գործընթացը հաջորդի և նոր քրեական վարույթներ նախաձեռնվեն, Մելոյանը պատասխանել է․ «Այս հայտարարությունը ևս մեկ հիմնավոր պատճառ է, թե ինչու ՀՀ քաղաքացիները հունիսի 7-ին պետք է գնան ընտրատեղամասեր և «ոչ» ասեն ՔՊ–ին ու ընտրեն արժանապատիվ կյանքը իրավական պետությունում։ Հենց այս փոփոխությունն է, որ մենք ուզում ենք բերել։ Մենք ուզում ենք փոխել այն իրականությունը, երբ պետական պաշտոնյաները իրենց թույլ են տալիս անել այն, ինչ ուզում են, առաջնորդվել բացառապես անձնական մոտիվներով ու քաղաքական շահով՝ քար նետելով մեր պետության իրավական և ժողովրդավար բնույթին և մեր սերունդների ապագային՝ հենց պետականության գոյի տեսանկյունից»։

Ապրիլի 16-ի լուսադեմին ջերմաստիճանը կնվազի մինչև -3 աստիճան

Ապրիլի 16-ի գիշերը՝ լուսադեմին, Արարատյան դաշտի առանձին հատվածներում ջերմաստիճանը կնվազի մինչև – 1 աստիճան․ տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի՝ սոցցանցում արած գրառումից։

Նա նշել է, որ Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C։ «Հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ»,- հավելել է Ազիզյանը։

Ես չեմ ապրել այդ 6 տարին. օր ու գիշեր լացել եմ. Հռիփսիմե Խուրշուդյան


Օլիմպիական մեդալակիր և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում պատմել է իր մարզական ուղու դժվարությունների և…

Ես չեմ ապրել այդ 6 տարին. օր ու գիշեր լացել եմ. Հռիփսիմե Խուրշուդյան


Օլիմպիական մեդալակիր և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում պատմել է իր մարզական ուղու դժվարությունների և…

«Չես կարողանում հաղթել, բարեկամացիր․ այս սկզբունքո՞վ է առաջնորդվել Դոնալդ Թրամփը»․ Հակոբ Բադալյան

«Չես կարողանում հաղթել, բարեկամացիր․ այս սկզբունքո՞վ է առաջնորդվել Դոնալդ Թրամփը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր:

Ա՞յս սկզբունքով է Դոնալդ Թրամփը հայտարարել, որ Հունգարիայի նոր վարչապետի պաշտոնին գնացող, խորհրդարանի ընտրությունը հաղթած Մադյարը լավ տղա է ու լավ կաշխատի:

Չէ՞ որ Օրբանի պարտությունը դիտարկվեց նաև Թրամփի պարտություն: Թե՞ դեռ վաղ է, ինչպես ասել էր Հունգարիայի ընտրությունից հետո: Թվում է, որ Հունգարիայում հաղթել է Բրյուսելը: Սա իհարկե միայն մեր մակերեսային արևմտամոլների համար: Հունգարիայում ձևավորվել է նոր իրավիճակ, որում հաղթել է առաջին և առայժմ թերևս միակ հերթին՝ Հունգարիան, հունգարական հանրությունը, հունգար ժողովուրդը:

Եվ այդ հաղթանակը կամ իրողությունը գնահատելու համար պետք է քաղաքական կայուն հայեցում և պատեհության ու պատմական իրավիճակի խորը ըմբռնում, այլ ոչ թե քաղաքականությունը մակերեսային քարոզչական նարատիվներով դիտարկելու սահմանափակություն:

Հունգարիան օգտագործել է փոփոխության պահն ու դուրս եկել նոր հարթություն: Կրկնեմ, ոչ թե ՓՐԿՎԵԼ է, ինչպես նոր իրավիճակը կամ նոր հարթություն դուրս գալը դարձյալ մակերեսայնորեն չափվում է Հայաստանում, այլ դուրս է եկել նոր հարթություն, ստացել գործելու, նպատակներ դնելու և խնդիրներ լուծելու նոր տարածություն: Ու դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ Օրբանը չի կառչել իշխանությունից: Չգիտես ինչու դիկտատոր հռչակված Օրբանը հեռացել է ընտրության միջոցով: Սա, ըստ երևույթին, դիկտատորի նոր տեսակ է, որը ընտրության միջոցով է հեռանում: Իհարկե սա ասում եմ սարկազմմով, որովհետև Օրբանը դիկտատոր է միայն եվրաատլանտյան ուլտրալիբերալիզմի «պաշտպամունքային ծիսականության» տրամաբանությամբ: Իսկ Հունգարիայի պետական տրամաբանությամբ Օրբանը գործիչ է, որը մտածել է լայն և տվել է Հունգարիայի նոր տարածություն:

Ու այստեղ է, որ, երբ մենք դիտարկում ենք Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, պետք է այն դիտարկենք Հայաստանի համար ակնհայտորեն սեղմված ու սեղմվել շարունակվող տարածությունից դուրս գալու լայն խոհի համատեքստում: Այստեղ, այլ ոչ թե մեզ փաթաթվող մանր-մունր կոնյուկտուրային պրոպագանդիստական չափումների շրջանակում է, որ մենք պետք է փնտրենք փոփոխության հնարավորությունը: Այստեղ է, որ ես այդ հնարավորության առաջնային միջոցի դերում տեսնում եմ Սամվել Կարապետյանի ներգրավվածությունը,, որովհետև ոչ թե տեսնում եմ «փրկվելու կախարդական փայտիկը», այլ փոփոխության, և Հայաստանը նոր տարածություն դուրս բերելու գործնական հնարավորությունը:

Ընտրական պրոցեսը պետք է չափել միայն ու միայն այդ հնարավորությամբ, հատկկապես ինտելեկտուալ համարում կամ հավակնություն ունեցող շրջանակներում: Դրա առաջին հատկանիշը պետք է լինի անձերի դաշտից դուրս գալն ու Հայաստանի առաջ եղած կենսական խնդիրը երևույթների և լուծման գործնական մեխանիզմների դաշտում դիտարկելը, առանց պատրանքների, բայց նաև, կրկնեմ՝ Հայաստանի համար նոր տարածություն բացելու կենսական հրամայականով»:

Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70–ամյակը և նա իրավունք չունի հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Արայիկ Հարությունյան

Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70–ամյակը և նա իրավունք չունի հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Արայիկ Հարությունյան