ՌԴ-Սաուդյան Արաբիան հաստատում են ոչ վիազային ռեժիմ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիայի ոչ վիազային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 11-ից։

Նոր կարգավորման համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել միմյանց տարածք առանց վիզայի՝ առանձնացված կանոններով և կեցության ժամկետների սահմանափակումներով։

«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)

«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան

Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրայինն իր «Յութուբ» ալիքում վերջապես տեղադրեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։ Մի՞թե արժեր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը «Յութուբ»-ում, եւ փորձել ներկայացնել դա` որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում։
     Շնորհակալ եմ Հայաստանի այն լրատվամիջոցներին, որոնք ակտիվորեն բարձրացրեցին ֆիլմի արգելման հետ կապված խնդիրները։ Շնորհակալ եմ ՖԲ-ի ընկերներին, Հայաստանի և Սփյուռքի տարբեր կազմակերպություններին ու անհատներին, որոնք աջակցեցին ինձ և միասնական ուժերով հասանելի դարձրեցին մեր պատմության կարևորագույն դրվագին վերաբերվող այս ֆիլմը։
     Վստահ եմ՝ միացյալ ուժերով ամեն խնդիր եք կարողանալու լուծել»:

Եվրոպայում քննարկում են հեռավար աշխատանքը խրախուսելու հեռանկարը

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է՝ ինրպես անել նվազեցնելու համար Իրանի շուրջ լարվածության հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի ազդեցությունը․ գրում է El País-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ եվրապացի պաշտոնյաները, չի բացառվում, առաջիկայում գործատուներին կառաջարկեն խրախուսել հեռավար աշխատանքը։ «Չի բացառվում նաև, որ ժամանակավորապես փակվեն հանրային նշանակության շենքերի ու կենտրոնները»,- գրում է աղբյուրը։

Նշվում է նաև, որ որ այս ճգնաժամը եվրոպացիների համար արդեն արժեցել է ավելի քան 22 միլիարդ եվրո՝ վառելիքի ներմուծման լրացուցիչ ծախսերի պատճառով։

 

Կանաչապատման լայնածավալ աշխատանքներ՝ Երևանի Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկում


Երևանի  Հերացի և Կորյուն փողոցների հանգույցում, որտեղ  առկա են կանաչ տարածքներ, իրականացվում են լայնածավալ ձևավորման աշխատանքներ՝ դեկորատիվ ծառերի, թփերի և մշտադալար բույսերի կիրառմամբ, որի շրջանակում նախատեսվում է նաև  այսօր  100 ծառի և թփի տնկում՝ տարածքին հաղորդելով նոր գեղազարդ լանդշաֆտային տեսք։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն  ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը  ընդգծել է, որ այս տարի Երևանում իրականացվող ծրագրերում հիմնական շեշտադրումը դրվել է նոր այգիների հիմնման և քաղաքային միջավայրի ձևավորման վրա։ Նրա խոսքով՝ քաղաքային անտառների հիմնման աշխատանքները նախատեսվում է իրականացնել աշնանը, իսկ մինչ այդ հիմնական աշխատանքները կենտրոնացած են նոր այգիների ստեղծման և կանաչ գոտիների ընդլայնման վրա։

Արմեն Բեգոյանը նշել է, որ Դավիթ Անհաղթ փողոցում նախատեսվում է նոր այգու բացում, որտեղ շաբաթ օրն անցկացվելու է ծառատունկ՝ Երևանի քաղաքապետի և հյուրերի մասնակցությամբ։ Նմանատիպ աշխատանքներ իրականացվում են նաև Ֆիզգարադոկ կոչվող հատվածում, որը նախկինում ամայի տարածք էր և այժմ վերածվում է նոր կանաչ գոտու։  

Նրա խոսքով՝ քաղաքում շարունակվում են նաև ձևավորման և տնկարկների ավելացման աշխատանքները, այդ թվում՝ այն հատվածներում, որտեղ հնարավոր է լրացուցիչ ծառերի ու թփերի տեղադրում։

Ներկայում աշխատանքներ են իրականացվում Հերացի և Կորյուն փողոցների հանգույցում, որտեղ, ըստ Արմեն Բեգոյանի, ձևավորվում է դեկորատիվ կանաչ տարածք՝ ֆոտինիա տեսակի ծառերով, գնդաձև թփերով և բիսարդի ծառատեսակներով։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները՝ այստեղ չեն տնկվում մեծ չափերի ծառեր, իսկ ձևավորման հիմնական շեշտը դրվում է դեկորատիվ և անվտանգ լուծումների վրա։  

Նրա փոխանցմամբ՝ այս հատվածում իրականացվում են գրեթե ամենօրյա աշխատանքներ, իսկ այսօր նախատեսվում է  100 ծառի և թփի տնկում։Աշխատանքների շրջանակում նաև փոխարինվում է գազոնը, կիրառվում են ծաղկող թփեր և մշտադալար բույսեր՝ այդ թվում գիհու ժայռային և կազակական տեսակներ։  «Ֆոտինիան, որը Երևան է բերվել և փորձարկվել երկու տարի առաջ, արդեն հարմարվել է քաղաքի կլիմայական պայմաններին և հաջողությամբ կիրառվում է կանաչապատման աշխատանքներում»,- նշեց  Բեգոյանը։

Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի գլխավոր գենդրոլոգ, բուսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արծվիկ Գրիգորյանի  տեղեկացմամբ՝  տնկվում են տարբեր տեսակի ծառեր։

Գրիգորյանի խոսքով՝ ներկայում իրականացվում են նաև ոռոգման համակարգերի անցկացման աշխատանքներ, և նախատեսվում է, որ մայիսին տարածքը լիովին ապահովված կլինի ոռոգման ջրով։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ծառատեսակ ընտրվում է՝ հաշվի առնելով Երևանի բնակլիմայական պայմանները, և միայն համապատասխան տեսակներն են կիրառվում քաղաքային միջավայրում։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին կիրառվող բուսատեսակները ցույց են տվել լավ հարմարվողականություն, ինչպես նաև նպաստում են օդի որակի բարելավմանը՝ ապահովելով թե՛ թթվածնի արտադրություն, թե՛ գեղազարդ տեսք ամբողջ տարվա ընթացքում։

Երևանի քաղաքապետարանի տնկարանային վարչության պետ Մամիկոն Սահակյանի խոսքով՝ յուրաքանչյուր ծառատունկ իրականացվում է նախնական ուսումնասիրությունների հիման վրա, ուսումնասիրվում են Երևանի պատմական կանաչապատման փորձը և նոր բուսատեսակների հարմարվողականությունը, որոնք նախ փորձարկվում են տնկարաններում, ապա տեղափոխվում քաղաքային տարածքներ։

Սահակյանը նշել է, որ ֆոտինիան արդեն կիրառվել է Մաշտոցի պողոտայում և արդարացրել է սպասելիքները՝ ապահովելով ինչպես գեղազարդություն, այնպես էլ դիմացկունություն։

Քաղաքապետարանի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ ծառատունկի ակտիվ փուլը կշարունակվի մինչև մայիսի կեսերը, որից հետո աշխատանքները կանցնեն ծաղկապատման փուլ։




Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտներն Ադրբեջանից 50 մ հեռավորության վրա դասի են գնում, 30 մ հեռավորության վրա՝ ֆուտբոլ խաղում


Քաղաքականություն


Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումն էլ է շատ կարևոր գործոն Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով: Իմ համոզմամբ՝ դրանով մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարմանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս:

«Այն, որ Կիրանցի դպրոցն Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար: Սա իմ ասածի ամենավառ վկայությունն է: Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտներն Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում. սա խաղաղություն է, խաղաղությունը սա է:

Խաղաղությունը նաև այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ո՛չ զոհ ունենք, ո՛չ վիրավոր: ՀՀ սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվում:

Ոչ միայն կրակոցի ձայներ չեն լսվում, այլև ՀՀ սահմանամերձ գյուղերում ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում Կառավարության նախաձեռնած տնաշինական ծրագրով, որ հանրության շրջանում հայտնի է որպես 16 միլիոնի ծրագիր, ավելի քան 3600 նոր տուն սահմանամերձ այնպիսի բնակավայրերում, որոնց ճնշող մեծամասնությունում անկախությունից ի վեր գործնականում ոչ մի տուն չէր կառուցվել: Հասկանո՞ւմ եք՝ 3600 տուն: Դրանց զգալի մասը այնպիսի բնակավայրերում է, որտեղ ավելի քան 33 տարվա պետության գոյության ընթացքում ոչ մի տուն չի կառուցվել»,- ասաց նա՝ հավելելով, որ սահմանամերձ բնակավայրերում նաև դպրոցների ու մանկապարտեզների շինարարության նախագծեր են իրականացվում:



Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին հանձնարարել է կազմել երկրի նոր կառավարությունը: Պետության ղեկավարը նաև մտադիր է մայիսի 6-7-ը նշանակել նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ընթացքում Մադյարը կընտրվի նոր վարչապետ, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հանրապետության նախագահն ինձ հայտնեց, որ որպես (ընտրություններում) առավելագույն թվով ձայներ ստացած կուսակցության առաջնորդ, նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում ես կընտրվեմ վարչապետ, և ինձ կտրամադրվի  կառավարություն կազմելու մանդատ», – լրագրողների հետ զրույցում ասել է Մադյարը Շույոկի հետ հանդիպումից հետո:

Նա նշել է, որ խորհրդարանի նիստը կարող է տեղի ունենալ մայիսի 6-7-ը, իսկ կառավարությունը կկազմվի և ձեռնամուխ կլինի իր պարտականություններին այս ամսվա կեսերին:

Մադյարը Հունգարիայի նախագահի հետ հանդիպումից առաջ կրկին հայտարարել էր, որ նախագահն ավելի ուշ պետք է թողնի իր պաշտոնը, քանի որ «ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի դրածոն է»: «Տամաշ Շույոկը պետք է թողնի իր պաշտոնը նոր կառավարություն կազմելուց հետո», – մեջբերում է արել է Մադյարի խոսքը MTI գործակալությունը:

 

Արթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքները


Հայաստան


Շիրակի մարզի Արթիկ համայնքում մարտի 27-ից մեկնարկել են թափառող կենդանիների՝ մասնավորապես շների ստերջացման աշխատանքները։ Ինչպես տեղեկանում ենք Արթիկի համայնաքապետարանից, ապրիլի 9-ի դրությամբ արդեն ստերջացվել է 103 թափառող կենդանի։

Ծրագիրն ունի ընդգրկուն աշխարհագրություն և իրականացվելու է համայնքի ողջ տարածքում՝ ներառելով թե՛ Արթիկ քաղաքը, թե՛ համայնքի կազմում գտնվող բոլոր 23 գյուղական բնակավայրերը։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ստերջացնել 455 թափառող կենդանի, ինչը նպատակ ունի կանոնակարգել կենդանիների թիվը և բարձրացնել համայնքի անվտանգության մակարդակը։

Աշխատանքների արդյունավետությունն ապահովելու և թյուրիմացություններից խուսափելու նպատակով համայնքապետարանը հորդորում է բնակչությանը լինել հետևողական և իրենց շներին պահել բակային հատվածներում։  



Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդուն


Տեսանյութեր


Ապրիլի 14-ին՝ 14.40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ 62-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Հայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահին


Սպորտ


Հայաստանի շախմատի ակադեմիան պաշտոնական այցով հյուրընկալել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի միջոցառումների հանձնաժողովի նախագահ և կառավարման խորհրդի հատուկ հանձնարարությունների տնօրեն Ակակի Իաշվիլիին։

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ նա հանդիպել է շախմատի կրթությամբ զբաղվող առաջատար հաստատությունների ներկայացուցիչներին և ծանոթացել «Շախմատը դպրոցում» ծրագրին՝ ընդգծելով Հայաստանի առաջատար դերը և միջազգային համագործակցության կարևորությունը։ Նրանք այցելել են նաև Հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ ներկայացվել են բուհի գործունեությունն ու «Շախմատ» մասնագիտությունը, ինչպես նաև աշխարհում եզակի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ:

Այցի ավարտին եղել են դպրոցում, հետևել ծրագրի ընթացքին և շփվել աշակերտների ու ուսուցիչների հետ՝ համոզվելով, որ շախմատը դարձել է կրթական գործընթացի կարևոր մաս։