CaseKey թիմը 3-րդ տեղն է զբաղեցրել CUBE 2026 միջազգային մրցույթին

CaseKey հավաքական թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը CUBE բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթ 2026-ին։

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա։

Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey մրցույթի կողքին է 4-րդ տարին անընդմեջ, վերջին երկու տարին՝ արդեն որպես ռազմավարական գործընկեր՝ կիսելով մրցույթի արժեքներն ու երկարաժամկետ տեսլականը։

Բանկը մեծ կարևորություն է տալիս մրցույթի մասնակիցների համար միջազգային հարթակներում հանդես գալու և ուժերը փորձելու հնարավորություններ ստեղծելուն։

Բուդապեշտի CUBE մրցույթին այս տարի մասնակցում էր 16 թիմ Կանադայից, ԱՄՆ-ից, Հոնկոնգից, Ավստրալիայից, Պորտուգալիայից, Շոտլանդիայից և Հայաստանից։

Սա առաջին անգամն է, որ Հայաստանից որևէ թիմ կանգնում է այս մրցույթի պոդիումին։

Մրցույթի ընթացքում թիմերը լուծել են 3 բիզնես քեյս առաջատար հունգարական ընկերություններից՝ աշխատելով իրական բիզնես խնդիրների վրա և մրցելով լավագույնների հետ։

CaseKey թիմի արդյունքները տպավորիչ են․ հայ երիտասարդները՝

  • 2 քեյսի լուծման իրենց տարբերակով անցել են եզրափակիչ փուլ
  • 1 քեյսի մասով գրավել են 2-րդ տեղը
  • Ընդհանուր հաշվարկով զբաղեցրել են մրցույթի 3-րդ հորիզոնականը

Նման հաջողությունը վկայում է ոչ միայն գիտելիքի, այլև ռազմավարական մտածողության և թիմային աշխատանքի բացառիկ մակարդակի մասին։

____________________

Կրթությունը Բանկի առաջնային ԿՍՊ ուղղությունն է։ Բանկը ներդրումներ է կատարում ամենատարբեր կրթական նախագծերում։

Տիգրան Խզմալյանի եւ «Բոլորին դեմ եմ»-ի համագործակցությունը փլուզվել է


Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի Եվրոպական կուսակցության եւ «Բոլորին դեմ եմ» շարժման համագործակցությունը ձախողվել է: Ավելի վաղ կուսակցությունից հայտարարե…

Տիգրան Խզմալյանի եւ «Բոլորին դեմ եմ»-ի համագործակցությունը փլուզվել է


Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի Եվրոպական կուսակցության եւ «Բոլորին դեմ եմ» շարժման համագործակցությունը ձախողվել է: Ավելի վաղ կուսակցությունից հայտարարե…

«ՌԴ-ի հետ կա համաձայնություն ռազմատեխնիկական պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան

«ՌԴ-ի հետ կա համաձայնություն ռազմատեխնիկական պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան

«Մենք ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք, որը ինչ-որ մի ժամանակ էականորեն կա՛մ ընդհատվել էր, կա՛մ քչացել էր: Մենք, այո ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք», – ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան

«Իմ խնդիրը այն չի, որ մենք այդքան շատ խոսում ենք Արարատի մասին: Ուզում եմ բոլորիս հիշեցնեմ, որ ՀՀ-ում կա Արարատի մարզ, կա Արարատ բնակավայր, Արարատ համայնք: Իմ խնդիրն այն է, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում, չենք տեսնում գիծը՝ պետության և ոչ պետության միջև: Ես նման հարց չեմ բարձրացնում ձեր ասածի հետ կապված»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փա՛շինյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք տեսնում եք անհրաժեշտություն՝ ՀՀ զինանշանից հեռացնելու Արարատի նշանը:

«Ես բարձրացնում եմ հարց մեր պետության և պետական ատրիբուտների, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին, իսկ դրա կարևոր ատրիբուտներից մեկը նաև հարևանների տարածքային ամբողջականությունը ընդունելն է»,- հավելել է վարչապետը: