
«Իմ խնդիրը այն չի, որ մենք այդքան շատ խոսում ենք Արարատի մասին: Ուզում եմ բոլորիս հիշեցնեմ, որ ՀՀ-ում կա Արարատի մարզ, կա Արարատ բնակավայր, Արարատ համայնք: Իմ խնդիրն այն է, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում, չենք տեսնում գիծը՝ պետության և ոչ պետության միջև: Ես նման հարց չեմ բարձրացնում ձեր ասածի հետ կապված»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փա՛շինյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք տեսնում եք անհրաժեշտություն՝ ՀՀ զինանշանից հեռացնելու Արարատի նշանը:
«Ես բարձրացնում եմ հարց մեր պետության և պետական ատրիբուտների, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին, իսկ դրա կարևոր ատրիբուտներից մեկը նաև հարևանների տարածքային ամբողջականությունը ընդունելն է»,- հավելել է վարչապետը: