Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Գյումրիում կրած ֆիասկոն, եւ այսօր նա որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը` նոր ջերմ տեսարաններ բեմադրելով հայրաքաղաքում, որպեսզի հակառակն ապացուցի եւ հանրությանը համոզի, որ Գյումրին, որտեղից ինքը 18-ին սկսեց իր «հեղափոխությունը», չի մերժում իրեն։

Մեր տեղեկություններով, կիրակի օրվա ավտոերթից ու Վարդանանց հրապարակում ունեցած անհաջող համերգից հետո, որին քիչ թվով շիրակցիներ էին մասնակցում, Փաշինյանը պաշտոնական այց է ծրագրել եւ այսօր Գյումրիում մասնակցելու է դպրոցի բացման:

Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը։

Ավելի վաղ գրել էինք, որ հենց իշխանությունների ուսումնասիրություններով` իրենց դիրքերը թույլ են Շիրակի եւ Լոռվա մարզերում: Առաջիկա շաբաթներին հենց այդ ուղղությամբ են աշխատելու, որ վարկանիշ բարձրացնեն։

Ինչպես նաեւ ձերբակալություններ են իրականացնելու, ինչպես արեցին Գյուլագարակում, որ մարդկանց վախեցնեն՝ չաջակցեն ընդդիմությանը:

Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանում Corner հաղորդաշարի շրջանակում խոսել է այն մասին, թե ինչով է պատրաստվում զբաղվել կարիերան…

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը. ԿԳՄՍՆ

Փառատոնի առաջին համերգաշարը կեզրափակվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի ելույթով. հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային…

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը


Մշակույթ


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ ապրիլի 29-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի առաջին համերգաշարը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի կարևոր առաքելություններից է հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը, հայ ժամանակակից կոմպոզիտորների խրախուսումը՝ ստեղծելու նոր ստեղծագործություններ։ Փառատոնի շրջանակում տեղի կունենան բազմաժանր համերգներ՝ կամերային-անսամբլային, երգչախմբային, երգեհոնային, նվագախմբային երաժշտության և այլն:

Փառատոնը կմեկնարկի «Կամերային երաժշտության պրեմիերաներ» խորագիրը կրող համերգով, որը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Սաթյանի, Արթուր Շահնազարյանի, Սոֆա Միքայելյանի, Նաիրա Դիվանյանի, Դավիթ Բալասանյանի ստեղծագործությունները:

Փառատոնի երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 8-ին Վանաձորում՝ Մ. Թավրիզյանի անվան պետկական քոլեջի համերգասրահում: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Վանաձորի կամերային նվագախումբը: Հաջորդ երկու համերգները նույնպես կկայանան կոմպոզիտորների միության համերգասրահում. մայիսի 29-ին սպասվում է երգեհոնային երաժշտության երեկո, իսկ հունիսի 5-ին կհնչի հայ կոմպոզիտորների՝ երեխաների համար գրված խմբերգային երաժշտությունը՝ «Սարյան» երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Գրիգոր Հարությունյան) կատարմամբ:

Փառատոնի առաջին համերգաշարը կեզրափակվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի ելույթով. հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը կներկայացնի հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:

Փառատոնի երկրորդ համերգաշարում հանդես կգան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Համերգներին կընդգրկվեն նաև հանրապետության առաջատար մենակատարներ:

Համերգների մուտքն ազատ է:



Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն


Հայաստան


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 0․0012 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Այդ մասին հայտնում են  Գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Իջևանի Թատերական փողոց 18/2 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Հակակոռուպցիոն դատարանի վճիռը ստացել է օրինական ուժ:

Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի ապրիլի 21-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:



«Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը»․ Արսեն Ջուլֆալակյան

«Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը»․ Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորհուրդ երիտասարդ մարզիկներին:
     Իմացե՛ք ձեր աշխատանքի արժեքը, թափած քրտինքի, նվաճումների գինը:
     Հիշե՛ք, ոչ մեկ հենց այնպես չի պարգևատրվում: Եվ յուրաքանչյուր իշխանության պարտքն է գնահատել, մեծարել իր երկրի լավագույններին՝ բոլոր ոլորտներում:
     Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը, համաշխարհային նվաճումները,
     մասնագիտությունը»:

«Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը»․ Արսեն Ջուլֆալակյան

«Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը»․ Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորհուրդ երիտասարդ մարզիկներին:
     Իմացե՛ք ձեր աշխատանքի արժեքը, թափած քրտինքի, նվաճումների գինը:
     Հիշե՛ք, ոչ մեկ հենց այնպես չի պարգևատրվում: Եվ յուրաքանչյուր իշխանության պարտքն է գնահատել, մեծարել իր երկրի լավագույններին՝ բոլոր ոլորտներում:
     Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը, համաշխարհային նվաճումները,
     մասնագիտությունը»:

Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես


Արթուր Աբրահամին պետք չէ բացատրել, թե ինչ է նոկաուտը։ Բոլորս հիշում ենք, թե քանի անգամ է նա հենց այդպես՝ կործանիչ հարվածով, տապալել իր հակառակորդներին։ Բայց…

«Չէինք մտածի, որ կգա ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղասպանությունից ու Արցախից». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Չէինք մտածի, որ կգա ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղասպանությունից ու Արցախից». Գագիկ Ծառուկյան

«Մենք չենք կարող անտեսել մեր ապրածը, մեր կյանքը, մեր պատմությունը: Երբեք չէինք մտածի, որ կգա ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, կվախենա խոսել Ցեղասպանությունից, Արցախից»,- Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդաժողովի ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ դա մեզ պատիվ չի բերում: «Պետությունը հզոր է իր պատմությամբ: Մենք դրանով միշտ հպարտացել ենք: Մենք չենք կարող այդ պատմությունը մոռանալ: Ո՞նց կարանք մոռանանք Արցախի պատմությունը»,- հավելել է նա:

Թրամփի «Խաղաղության խորհուրդը» DP World-ի հետ քննարկել է Գազայի լոգիստիկան և նավահանգստի կառավարումը. Financial Times

Քննարկվող նախագծերի թվում են Գազայի հատվածում կամ Եգիպտոսի ափին նոր նավահանգստի կառուցումը և հատվածի տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնումը․․