Ադրբեջանում ռազմագերիների խոշտանգումը նույնպես ցեղասպանական գործողություն է. Վարուժան Գեղամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանում ռազմագերիների խոշտանգումը նույնպես ցեղասպանական գործողություն է. Վարուժան Գեղամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով

2024 թ. հոկտեմբերին հայաստանյան մի շարք իրավապաշտպաններ հիմնադրել են «Արցախի Միջազգային Իրավական Նախաձեռնություն»-ը, որի նպատակն է միջազգային իրավունքի լեզվով պատմել արցախցիների կորուստների և խախտված իրավունքների մասին։ Ստեղծումից ի վեր «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված լայնածավալ իրավական աշխատանք՝ հիմնական նպատակ ունենալով միջազգային իրավական գործիքների կիրառմամբ արձանագրել և բարձրաձայնել այն խախտումները, որոնց բախվել են արցախցիները 2020թ․ 44-օրյա պատերազմի և 2023 թ․ իրադարձությունների հետևանքով։

Բռնի տեղահանման արդյունքում հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից, խախտվել է արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու, այդ թվում իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածում։ Տեղահանված արցախցիների տարիների ընթացքում կառուցած կամ ձեռք բերած անշարժ գույքը, հողամասերն ու այլ սեփականություններն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի հետևանքով նրանք փաստացի զրկվել են դրանք տնօրինելու և դրանցից օգտվելու հնարավորությունից։ Այս համատեքստում հատկապես կարևոր է ոչ միայն անհատական իրավունքների պաշտպանությունը, այլև արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի ճանաչումն ու իրացման հնարավորության ստեղծումը, քանի որ խոսքը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի՝ պատմական հայրենիք վերադառնալու իրավունքին։

Ներկայումս տուժած անձինք չունեն ներպետական արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ, քանի որ իրավախախտող կողմը հանդիսանում է Ադրբեջանը։ Այս պայմաններում միակ արդյունավետ իրավական ճանապարհը մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործիքակազմի կիրառումը։ ՄԻԵԴ դիմելու գործընթացը դիտարկվում է ոչ միայն որպես անհատական արդարության վերականգնման միջոց, այլ նաև որպես կարևոր քայլ՝ միջազգային մակարդակում հավաքական վերադարձի իրավունքի հարցը բարձրացնելու և առաջ տանելու համար։

Գործընթացի շրջանակում Նախաձեռնությունը ընդունում է բռնի տեղահանված արցախցիներին, որոնք ներկայացնում են Արցախում իրենց բնակվելու վայրի, համապատասխան գույքի սեփականության և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ՄԻԵԴ անհատական գանգատի պատրաստման համար։ Յուրաքանչյուր գանգատ ներառում է նաև անհատական պատմություններ սեփականության կորստի, տեղահանման հանգամանքների, ինչպես նաև Արցախի շրջափակման ընթացքում ստեղծված ծանր ու անմարդկային պայմանների մասին։ Պատմությունները ձևավորում են հավաքական տեղահանման և վերադարձի իրավունքի խախտման ամբողջական պատկերը։ Հաճախ գանգատներին կից ներկայացվում են նաև սեփականության լուսանկարները և այլ մեդիա նյութեր, որոնք պատկերում են տուժածների անձնական կյանքը մինչև բռնի տեղահանումը։ Առաջին գանգատները դատարան են ներկայացվել 2024թ․ վերջին, իսկ 2025թ․-ին գործընթացն ավելի լայն ընդգրկում է ստացել։ 2026թ ապրիլի դրությամբ ավելի քան 1000 անձի շահերը ներկայացվել են՝ շուրջ 500-ից ավելի գանգատների միջոցով։

Դիմումատուների հիմնական ակնկալիքը արդարության վերականգնումն է՝ դատարանի կողմից խախտումների ճանաչման միջոցով, ինչը կարող է հիմք հանդիսանալ նաև հետագա իրավական գործընթացների համար, ներառյալ՝ վերադարձի իրավունքի իրացման։ Բացի գանգատների պատրաստումից և ներկայացումից, թիմը մշտական կապի մեջ է Եվրոպական դատարանի աշխատակազմի հետ։ Վերջիններիս առաջարկությունների հիման վրա կատարվում են նաև տեխնիկական փոփոխություններ գանգատների ձևակերպման գործընթացում՝ ապահովելու համար գործերի առավել արդյունավետ և արագ քննությունը։

Նմանատիպ փաստական հանգամանքներով գործեր նախկինում ևս քննվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից՝ մասնավորապես Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին առնչվող գործերի շրջանակում, որտեղ դատարանը արձանագրել է սեփականության իրավունքի և այլ կոնվենցիոն իրավունքի խախտումներ՝ ստեղծելով կարևոր նախադեպեր ներկայիս դիմումների համար։ Նախաձեռնության թիմը շարունակում է աշխատանքը՝ նպատակ ունենալով աջակցել բոլոր այն տեղահանված անձանց, ովքեր ցանկանում են դիմել ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքների ճանաչման համար, միաժամանակ նպաստելով արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի ձևավորմանը և առաջմղմանը։

 

 

Փարիզում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի հատուկ ծառայությունների գաղտնի հավաքը. Intelligence Online

Միջոցառումը մեկտեղել է ֆրանսիական, բրիտանական և ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչներին՝ անտեսելով ներկայիս անդրատլանտյան տարաձայնությունները․․․

Արցախի Ցեղասպանությունը Հայոց Ցեղասպանության շարունակությունն էր. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Ցեղասպանությունը Հայոց Ցեղասպանության շարունակությունն էր. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«ԵՄ-ն ակտիվացնում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ»․ Մարթա Կոս

«ԵՄ-ն ակտիվացնում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ»․ Մարթա Կոս

Եվրոմիությունը մտադիր է ակտիվացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը՝ Սև ծովի նոր ռազմավարության և տրանսպորտային ու էներգետիկ կապերի զարգացման շրջանակներում։ Այս մասին հայտարարել է եվրոհանձնակատար Մարթա Կոսը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։ Նրա խոսքով՝ նոր ռազմավարության առանցքային տարրերից մեկը փոխկապակցվածության օրակարգն է, որը նպատակ ունի ամրապնդել կապերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։

«Այսօր մենք տեսնում ենք, թե որքան կարևոր և ճիշտ որոշում էր Եվրոպական հանձնաժողովի նոր Սևծովյան ռազմավարության ընդունումը, որի բաղադրիչներից մեկը փոխկապակցվածության օրակարգն է։ Դրա միջոցով մենք զարգացնում ենք համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ ավելի լավ կապելու համար»,- նշել է Կոսը։

Նա ասել է, որ խոսքը նախևառաջ առևտրի և էներգետիկ երթուղիների զարգացման մասին է։ «Մենք տեսնում ենք, թե որքան խոցելի ենք այսօր, երբ հյուսիսում առևտրային երթուղիները խաթարված են Ռուսաստանի պատճառով, իսկ հարավում՝ Իրանում պատերազմի հետևանքով։ Այդ պատճառով ներկայում հասանելի երթուղին հենց այն է, ինչ մենք իրականացնում ենք փոխկապակցվածության օրակարգի շրջանակում»,- հայտարարել է եվրոհանձնակատարը։