«Lada»-ն մոտ 200 մետր գլորվել է ձորը. հայտնաբերվել է վարորդի դին


Ապրիլի 22-ին, ժամը 11:38-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհին նկատվել է ձորն ընկած ավտոմեքենա։ Դ…

Ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դանակահարած անձը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից;

«Մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաև նախօրեին, թիվ 60 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը բռնության էր ենթարկվել ուղևորի հարազատների կողմից, ինչի հետևանքով վնասվածք ստացել աշխատանքային ժամին։ Վարորդը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանի որդուն դատում․ մանրամասներ


2026 թվականի մարտի 16-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ․ «2004 թվականի մայիսի 1-ին ծն…

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ, ըստ ԵՄ-ի, այս գումարը կօգնի Ուկրաինային հավասարակշռել իր բյուջեն, որը 2026-ին կբախվի առնվազն 52 միլիարդ դոլարի դեֆիցիտի:

Հիշեցնենք, որ Բրյուսելը Կիևին ֆինանսավորում տրամադրելու հարցը քննարկում էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն Հունգարիան խոչընդոտել էր դրա իրականացմանը:

Իրանում պատերազմը շեղում է ուշադրությունը Ուկրաինայից և բարդացնում բանակցությունները. Զելենսկի

Զելենսկին նշել է, որ լրացուցիչ բարդություն է ստեղծում այն փաստը, որ ամերիկյան բանակցային նույն թիմը մասնակցում է թե՛ Իրանի հակամարտության, թե՛ Ուկրաինայի պատերազմի քննարկումներին…

Պատերազմը՝ պատերազմ, առևտուրն՝ առևտուր, Կիևը վերսկսել է ռուսական նավթի տարանցումը


Չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, Ուկրաինան վերսկսել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա և Սլովակիա: Մատակարարումները սկսվել են տեղակա…

Պատերազմը՝ պատերազմ, առևտուրն՝ առևտուր, Կիևը վերսկսել է ռուսական նավթի տարանցումը


Չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, Ուկրաինան վերսկսել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա և Սլովակիա: Մատակարարումները սկսվել են տեղակա…

Ավելի քան 10 պետություն՝ ռուսական նավթի գնման թույլտվությունը երկարաձգելու խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին

Բեսենթը նշել է, որ հարցումը ստացվել է առավել խոցելի վիճակում գտնվող և էներգապաշարների սուր պակասի բախվող երկրներից…

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ․ հայտնում է Մայր Աթոռը։

Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ

Կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ.

ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը,

Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։

Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպում․

Քաղաքացիների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով՝ Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցի կողմից,

ելքը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ։

Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։

Տեղեկացնում ենք, որ հիշատակի միջոցառման խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը՝ բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց համար։

Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝

ժամը 07։00-ից 10։00-ն ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։

Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝

Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա -Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց-Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։

Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։