«Երևանում դանակահարվել է ավտոբուսի վարորդը․ կա ձերբակալված անձ»․ ՆԳՆ

«Երևանում դանակահարվել է ավտոբուսի վարորդը․ կա ձերբակալված անձ»․ ՆԳՆ

Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
     Ապրիլի 20-ին, ժամը 22։23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։
     Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։
     Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։
     Ապրիլի 22-ին, ժամը 16։40-ին, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։
     Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն»։

Ֆրանսիան վառելիքի գների աճի պատճառով 330 միլիոն եվրո կհատկացնի ոլորտների աջակցությանը

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկոռնյուն հայտարարել էր օգնության փաթեթի մասին այն ոլորտների համար, որոնք ամենաշատն են տուժել գների աճից, ներառյալ՝ ձկնորսությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը…

Ով էր դանակահարել ավտոբուսի վարորդին. նոր մանրամասներ

Ապրիլի 20-ին, ժամը 22։23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։ Դեպքի վերա…

Երևանում սվտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն է գործադրվել. կա ձերբակալված

Ավտո

Երևանում բռնություն է գործադրվել ավտոբուսի վարորդի նկատմամբ:

ՆԳՆ ոստիկանությունից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ ՆԳՆ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։

Նա ներկայացվել է նախաքննական մարմին։