Պետական բուհերում կրթությունը դարձնելու ենք անվճար, իսկ մասնավոր բուհերում կլինի ուսման վարկերի ճկուն համակարգ. Թաթոյան

Իսկ բուհը արդեն լիարժեք աշխատելով աշխատաշուկայի, պետության քաղաքականության…

Պետական բուհերում կրթությունը դարձնելու ենք անվճար, իսկ մասնավոր բուհերում կլինի ուսման վարկերի ճկուն համակարգ. Թաթոյան

Իսկ բուհը արդեն լիարժեք աշխատելով աշխատաշուկայի, պետության քաղաքականության…

Իսրայելը կորցնում է իր դաշնակիցներին ԵՄ-ում․ Politico

Վիկտոր Օրբանի պարտությունը Հունգարիայի ընտրություններում Իսրայելին զրկում է Եվրոպական Միության ներսում իր ամենահուսալի դաշնակիցներից մեկից՝ հեռացնելով այն առաջնորդին, որը բազմիցս օգտագործել էր իր վետոն՝ Բենյամին Նեթանյահուի կառավարությանը ճնշումից պաշտպանելու համար. գրել է Politico-ն։

Օրբանի հեռացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իսրայելի նկատմամբ քննադատությունը խստանում է ամբողջ Եվրոպայում՝ խթանելով ԵՄ-Իսրայել հարաբերությունները վատթարացնելու ջանքերը։

Այդ տեղաշարժը տեսանելի է նույնիսկ այն առաջնորդների շրջանում, որոնք նախկինում համարվում էին Իսրայելին, ընդհանուր առմամբ, համակրող։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է պաղեստինյան տարածքներում տեղի ունեցող զարգացումներով»՝ մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից Արևմտյան ափում բնակիչների կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնության աճի մասին հաղորդագրություններից հետո։ Իտալիան անցյալ շաբաթ կասեցրել է Իսրայելի հետ պաշտպանության և տեխնոլոգիաների մասին համաձայնագիրն, այն բանից հետո, երբ արտգործնախարար Անտոնիո Տայանին դատապարտել է Լիբանանում Իսրայելի կողմից «անընդունելի» հարձակումները։ ԵՄ պաշտոնյան Politico-ին հայտնել է, որ Բրյուսելի տրամադրության մեջ Իսրայելի նկատմամբ «շրջադարձային կետը» տեղի է ունեցել ապրիլի սկզբին Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված մի շարք ավիահարվածներից հետո, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 250 մարդ։ Դա Իսրայելին մի քանի ընկեր «արժեցավ»։

ԵՄ-ի կողմից հնարավոր քայլից մեկը ԵՄ-Իսրայել Ասոցացման համաձայնագրի կասեցումն է։ Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2000 թվականին, հիմք է հանդիսանում ԵՄ-ի և Իսրայելի միջև առևտրային հարաբերությունների համար։

«Տրամադրությունը փոխվում է», – նշել է ԵՄ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, ով զբաղվում է Իսրայելի վերաբերյալ դիվանագիտական զրույցների կազմակերպմամբ: «Նայեք Մերցի մեկնաբանություններին և Իտալիայում կատարվողին», – հավելել է պաշտոնյան՝ նշելով, որ շատ բան կախված կլինի Լիբանանի խաղաղության գործընթացից։

Գյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը․ Գագիկ Ծառուկյան


Ջերմ ու սրտաբաց ընդունելություն Կոտայքում։ Մարզային այցերը շարունակվում են, և յուրաքանչյուր կանգառում զգում եմ մարդկանց վստահությունն ու սպասումները։ Գյուղեր…

Գյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը․ Գագիկ Ծառուկյան


Ջերմ ու սրտաբաց ընդունելություն Կոտայքում։ Մարզային այցերը շարունակվում են, և յուրաքանչյուր կանգառում զգում եմ մարդկանց վստահությունն ու սպասումները։ Գյուղեր…

«Լսել եմ՝ որոշել ես սրանից հետո ճիշտ ապրել»․ Հրանտ Ավետիսյան

«Լսել եմ՝ որոշել ես սրանից հետո ճիշտ ապրել»․ Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վայ Միշա, Միշա …
     Լսել եմ՝ որոշել ես սրանից հետո ճիշտ ապրել ու որպես սկիզբ հրապարակային քննադատել ես մարդկանց ընտանիքի անդամներին ներքաշելը քաղաքական պռոցեսներին:
     Ողջունելի ա, ծափահարում եմ․․․
     Ես քեզ որոշել եմ օգնել էդ հարցում, ուզես թե չուզես` ես քեզ օգնելու եմ, որ դու լավ տղա դառնաս, որ էլ երբեք ոչ մի նիկոլ չկարողանա քեզանից շանտաժով փող պոկի ու ուրիշների ընտանիքներ մտնի:
     Բայց մի պայման կա` դու չես կարող լավ տղա լինել մենակ քո շրջապատի համար, եթե լավ տղա ես ու ասում ես, որ ուրիշի ընտանիք մտնել ստորություն ա, ուրեմն դա պետք ա ասես յուրաքանչյուր նման քայլ անողի մասին:
     Ես վստահ եմ քո ուժերի վրա, Միշա, դու կարող ես մեդիադաշտում ջրի երես հանել ու գետնով տալ բոլոր նրանց, ովքեր քաղաքական շահերից ելնելով թիրախավորում են դիմացինի ընտանիքը:
     Հ.Գ. Էդ պռոշ լցնելն էլ թարգի, էդ էլ քո հագով չի»։

Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին


Քաղաքականություն


Հորմուզի նեղուցում վերջերս ստեղծված լարվածությանը չնայած, Իրանի պատվիրակությունը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, Anadolu-ին հայտնել են երկու պակիստանցի պաշտոնյա։

Նշենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը նախկինում հայտնել էին, որ իրանական նավերից մեկը փորձել է խախտել Հորմուզի նեղուցի շրջափակումը և այդ պատճառով հարձակման է ենթարկվել։ 

Ի պատասխան՝ իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ԱՄՆ ռազմանավերին։



Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր


ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ իրականացվող «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում այսօր Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստողների վկայականների հանձնումը։

Վկայականները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, նախարարության և դեսպանության ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի միջանկյալ արդյունքների ամփոփումը՝ ընդգծելով, որ Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր։

«Համոզված եմ՝ այն համակարգը, որը միասին ձևավորում ենք, կդառնա ֆրանսերենի շարունակական զարգացման և ընդլայնման կարևորագույն գործիքակազմերից մեկը։ Արդեն ունենք 24 վերապատրաստողներ, որոնք առանցքային դեր են կատարում ֆրանսերենի դասավանդման կարողությունների զարգացման գործում և կշարունակեն իրենց կարևոր առաքելությունը՝ ապահովելով ուսուցիչների մասնագիտական աճի և շարունակական կատարելագործման լայն հնարավորություններ»,- նշել է նախարարը։

Նա ուրախությամբ փաստել է՝ ծրագրի շրջանակում ընդլայնվել է ֆրանսերենի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների թիվը և ընդգծել՝ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:

«Առանձնահատուկ կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է համագործակցություն՝ ֆրանսերենի դասագրքերի մշակման ուղղությամբ։ Նախատեսում ենք նաև հնարավորություն ընձեռել վերապատրաստողներին՝ շարունակելու իրենց հետագա բարձրագույն կրթությունն ու մասնագիտական զարգացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերը կարևոր դեր կունենան Հայաստանում ֆրանկոֆոն միջավայրի զարգացման գործում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային 10-րդ խաղերը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը և ծրագրում ներգրավված մասնակիցներին՝ ներդրած ջանքերի և համատեղ աշխատանքի համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ վերահաստատելով, որ ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է։

«Աշխարհում կան ավելի քան 80 երկրներ և բազմաթիվ ֆրանսախոս համայնքներ։ Ֆրանկոֆոնիայի համատեքստում Հայաստանը կարևոր և ակտիվ դերակատարում ունի և հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ։ 2018 թվականին Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, իսկ 2027 թվականին նախատեսվում է անցկացնել մարզական խաղերը»,- նշել է դեսպանը՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունները։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության ոլորտում համագործակցությունը ձեռք է բերել ավելի համակարգային և առարկայական բնույթ։

«Արդեն ունենք շոշափելի ձեռքբերումներ։ Ֆրանսերենի խորացված ծրագրում ընդգրկված աշակերտների թիվը վերջին տարիներին աճել է շուրջ 50 տոկոսով։ Միաժամանակ, էականորեն բազմապատկվել են դեպի Ֆրանսիա իրականացվող կրթական շարժունակության այցերը՝ թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար»,- ընդգծել է նա։

Դեսպանի գնահատմամբ՝ ծրագրի նշանակալի արդյունքներից է նաև Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչներին վերապատրաստող մասնագետների ներկայությունը, ինչը փաստացի ապահովում է վերապատրաստողների ազգային ցանցի ձևավորումը․ «Այս ցանցը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ այն հասանելի դարձնելով տարբեր մարզերում և համայնքներում»,- եզրափակել է Օլիվիե Դըկոտինյին՝ շնորհակալություն հայտնելով գործադրած ջանքերի համար։

«Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում՝ ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համատեղ: