Երևանում ոչ սթափ վիճակում քանի վարորդ է հայտնաբերվել


Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4701 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղ…

Նա, ով վախեցնում է մեզ ասելով՝ կա՛մ ես, կա՛մ պատերազմ, վաճառում է Հայաստանի ինքնիշխանությունը. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նա, ով վախեցնում է մեզ ասելով՝ կա՛մ ես, կա՛մ պատերազմ, վաճառում է Հայաստանի ինքնիշխանությունը. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա գործընթացին․ Սիմոնյան

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա գործընթացին՝ օգտագործելով իր լոբբինգն ու ազդեցությունը։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում լույս տեսնող…

8 երեխայի սպանություն կատարողն ԱՄՆ բանակի վետերան է․ աղբյուր


Լուիզիանայում (ԱՄՆ) կրակոցներ էր արձակել ԱՄՆ բանակի վետերան Շամար Էլկինսը: Սպանված 8 երեխաներից 7 նրա երեխաներն են եղել, հայտնում New York Post-ը՝ հղում անել…

Անդրանիկ Գևորգյանի հորը տարան քննչական բաժին


Մենք գրել էինք, որ Երեւանից ժամանած իրավապահները խուզարկություններ են իրականացնում Գյուլագարակում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի անդամների բնակարաններում։ Ք…

Վեհարանում տեղի է ունեցել Վեհափառի և Համայն Արևելքի Ասորի Եկեղեցու Ընդհանրական առանձնազրույցը

Վեհարանում տեղի է ունեցել Վեհափառի և Համայն Արևելքի Ասորի Եկեղեցու Ընդհանրական առանձնազրույցը

Հայտնի են ԱԺ ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության պատգամավորության թեկնածուներից առաջին երեքի անունները


Քաղաքականություն


Տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում հաստատվել են առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին երեսուն անունները, հայտնել է  «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։

Ցուցակում ընդգրկված են նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը և Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, ինչպես նաև հանրային և քաղաքական կյանքի մի շարք այլ հայտնի դեմքեր։



Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. գործում ներգրավված է նաև Երրորդ նախագահը

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը․ հայտնում են Դատախազությունից։

«Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում: