Երևանում «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ ներկայացվեց մայրաքաղաքի մոդեռնիզմի մասին գիրքը
Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու և առաջ գնալու ամենակարևոր նախադրյալը մեր բնական ռեսուրսն է՝ մարդկային ուղեղները, որոնք պետք է ճիշտ օգտագործել։
AI Conf Armenia 2026-ի ընթացքում նման միտք իր ելույթում հնչեցրեց «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։ Վերջինս միջոցառմանը հանդես եկավ «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։
«Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու միակ շանսը մեր բնական ռեսուրսը՝ մարդկային ուղեղները օգտագործելն է։ Մարդկային ուղեղը մեր ուժն է, մեր հնարավորությունը։ Մենք կարևոր ենք աշխարհի համար, մենք պարզապես փոքր երկիր չենք, որը խնդրում է այլ երկրներին իրեն օգնել, օժանդակել։ Մենք պետք է զարգացնենք մեր ուղեղները, որպեսզի աշխարհի մաս դառնանք։ Ես հավատում եմ Հայաստանին, ես հավատում եմ մեր հնարավորություններին, ուղեղներին, հավատում եմ աշխատասիրությանը, հավատում եմ, որ մենք մտածում ենք մարդկանց մասին և ունենք բարձր արժեքներ և կարող ենք օգտակար լինել աշխարհին, կարծում եմ, որ այդ ամենը դուք էլ եք տեսնում»,—նշեց Ռև Լեբարեդյանը։
Նրա խոսքով՝ միավորելով մեր բոլորի կարողությունները՝ ամեն ինչ կարող ենք կրկնապատկել և ավելի շատ առաջ գնալ միասին։
«Հայաստանը շատ երևույթների սկզբնակետում է․ մենք լինելու ենք աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով, սա ավելին է, քան եվրոպական ցանկացած խոշոր երկրում է։ Մենք կարող ենք օգտագործել այս առավելությունը և օգտակար լինել մնացած աշխարհին։ Հայաստանը մշտապես եղել է փոքր երկիր լեռնային տարածաշրջանում՝ մեծ կայսրությունների արանքում, որոնք փորձել են կտոր-կտոր անել երկիրը։ Բայց այս թերությունը կարող ենք վերածել առավելության, եթե բավականաչափ խելացի լինենք։ Կայսրությունների կողքին գտնվելն առավելություն է, մենք կարող ենք միավորող դեր կատարել․ չէ՞ որ մենք միշտ եղել ենք Արևելքի և Արևմուտքի, Մետաքսի ճանապարհի խաչմերուկում, մենք կարող ենք փոխանակել մեր կարողությունները այլ հնարավորություններով, որոնց կարիքն ունենք այլ երկրներից։ Մենք կարող ենք գիտելիք արտահանել, և դա կարող է մեզ կարևոր ու օգտակար դարձնել աշխարհի համար»,- հավելեց նա։
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ մեկ հարթակում համախմբել է ոլորտի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին։
Այս տարվա համաժողովը խորհրդանշական է իր գաղափարախոսությամբ․ AI Conf-ը վերադառնում է «չորրորդ աստիճանում»՝ արտացոլելով արհեստական բանականության ոլորտի էքսպոնենցիալ զարգացումը և տեխնոլոգիական փոփոխությունների արագ տեմպը։
AI Conf Armenia 2026-ում վերլուծվում է ոլորտի արագ աճը և կնախանշվեն ապագայի զարգացման ուղղությունները։
Համաժողովի առանցքում այս տարի GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է։
AI Conf Armenia 2026-ը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից։
Համաժողովը նպատակ ունի խթանել արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, ներկայացնել նորագույն տեխնոլոգիաները և ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ մասնագիտական համայնքի համար։
CaseKey հավաքական թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը CUBE բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթ 2026-ին։
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա։
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey մրցույթի կողքին է 4-րդ տարին անընդմեջ, վերջին երկու տարին՝ արդեն որպես ռազմավարական գործընկեր՝ կիսելով մրցույթի արժեքներն ու երկարաժամկետ տեսլականը։
Բանկը մեծ կարևորություն է տալիս մրցույթի մասնակիցների համար միջազգային հարթակներում հանդես գալու և ուժերը փորձելու հնարավորություններ ստեղծելուն։
Բուդապեշտի CUBE մրցույթին այս տարի մասնակցում էր 16 թիմ Կանադայից, ԱՄՆ-ից, Հոնկոնգից, Ավստրալիայից, Պորտուգալիայից, Շոտլանդիայից և Հայաստանից։
Սա առաջին անգամն է, որ Հայաստանից որևէ թիմ կանգնում է այս մրցույթի պոդիումին։
Մրցույթի ընթացքում թիմերը լուծել են 3 բիզնես քեյս առաջատար հունգարական ընկերություններից՝ աշխատելով իրական բիզնես խնդիրների վրա և մրցելով լավագույնների հետ։
CaseKey թիմի արդյունքները տպավորիչ են․ հայ երիտասարդները՝
Նման հաջողությունը վկայում է ոչ միայն գիտելիքի, այլև ռազմավարական մտածողության և թիմային աշխատանքի բացառիկ մակարդակի մասին։
____________________
Կրթությունը Բանկի առաջնային ԿՍՊ ուղղությունն է։ Բանկը ներդրումներ է կատարում ամենատարբեր կրթական նախագծերում։

Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի Եվրոպական կուսակցության եւ «Բոլորին դեմ եմ» շարժման համագործակցությունը ձախողվել է: Ավելի վաղ կուսակցությունից հայտարարե…

Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի Եվրոպական կուսակցության եւ «Բոլորին դեմ եմ» շարժման համագործակցությունը ձախողվել է: Ավելի վաղ կուսակցությունից հայտարարե…

Ավինյանի քթի տակ հսկայական փոսեր են արել