«Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը». Կիբեռոստիկանություն

«Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը». Կիբեռոստիկանություն

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է. «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք

​Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։

Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը:

​ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ.

Երբեք մի՛ տեղադրեք անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ
     Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր:
     Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատեք հեռախոսը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին:

​Եղե՛ք իրազեկված և պաշտպանված»:

Թեհրանը Վաշինգտոնից նոր առաջարկներ է ստացել, որոնք այժմ քննարկվում են. Իրանի ԱԽ

Իրանը պակիստանյան միջնորդի միջոցով ԱՄՆ-ից նոր առաջարկներ է ստացել, որոնք այժմ քննարկվում են, հայտնում է Իրան Անվտանգության խորհուրդը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին օրերին, բանակցություններում միջնորդելու նպատակով Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարի Թեհրան կատարած այցից հետո, ամերիկացիները նոր առաջարկներ են ներկայացրել, որոնք Իրանը քննարկում է, բայց դեռևս պատասխան չի տվել»,- ասված է հայտարարության մեջ։

Առանց հիմնավորման Գորիսում փակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող գազալցակայանը

Քիչ առաջ Գորիսում ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից կնիքվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին պատկանող «Զաքի» ՍՊԸ գ…

«Մենք հոգեբանական դիմակայունության խնդիր ունենք». վարչապետը՝ բանակում ինքնասպանության դեպքերի մասին

Վարչապետը բանակում արձանագրվող ինքնասպանությունների հիմնական պատճառը համարում է հասարակության շրջանում հոգեբանական դիմակայունության պակասը, որի արմատները հասնում են մինչև…

«Հույս ունեմ՝ առաջիկայում Գյումրի օդանավակայանում թուրքական ավիաընկերության կողմից թռիչքներ կիրականավցվեն». Նիկոլ Փաշինյան

«Հույս ունեմ՝ առաջիկայում Գյումրի օդանավակայանում թուրքական ավիաընկերության կողմից թռիչքներ կիրականավցվեն». Նիկոլ Փաշինյան

«Վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ»,-ճեպազրույցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում ԱԺ նախագահն այցելելեց Ստամբուլ, ԱԳ նախարարը՝ Անթալիա, արդյոք հայ–թուրքական սահմանը բացելու հարցում առաջընթաց կա։

«Ինչ վերաբերում է պրոցեսներին, նոր բան չկա ասելու, ինչ որ նախկինում ասել եմ, այդ տրամաբանության մեջ են։ Բայց ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, մենք փորձում ենք հնարավորություններ գտնել, նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերություններ։ Եթե չեմ սխալվում, թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ Հայաստանի Հանրապետություն, և այդ պայմանավորվածությունը մենք ձեռք ենք բերել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, երբ ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չի, «Թուրքական ավիաուղիները» կարող են Երևան թռիչքներ իրականացնել։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում նաև Գյումրի օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից։ Պրոցեսը գնում է։ Ինձ համար հարցը այն չէ, որ տեղի կունենա սահմանի բացումը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինձ համար հարցը նա է, թե ե՞րբ դա տեղի կունենա։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա»,–ասել է Փաշինյանը։

Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան

Ֆիդանի ասել է, որ պաղեստինյան հողերում՝ Գազայի հատվածում, Հորդանան գետի արևմտյան ափին, Արևելյան Երուսաղեմում, իսկ այժմ նաև Լիբանանում ու Սիրիայում, տեղի է ունենում «շարունակական օկուպացիա և էքսպանսիոնիզմ»․․․

Մաֆիա կա՞. 8 տարի վարչապետ եք, եթե կա, ինչո՞ւ եք նոր բացահայտում. հարց՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ