Մասնագիտական որակներ պետք չի, կարևորը լավ «ծանոթ» ունենաս

«Իշխանություն» լրատվականին առողջապահական ոլորտից դժգոհություններ են հայտնում Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանի վերաբերյալ:

«Տաշիր» ընկերություններից մեկում տնօրեն աշխատած փոխնախարարն, ասում են, իր դիրքն օգտագործելով, ամեն կերպ, փորձում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» տնօրեն Արմինե Բադեյանին տեղափոխել Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնին։

Ըստ աղբյուրների, այստեղ գործ ունենք ոչ թե պրոֆեսիոնալ ընտրության, այլ շատ ավելի պարզ ու «հայկական» մեխանիզմի հետ՝ անձնական կապերի։ Ասում են՝ Հակոբյանն ու Բադեյանը մտերմիկ հարաբերությունների մեջ են, և հենց դա է պատճառը, որ փոխնախարարը ակտիվորեն առաջ է տանում նրա թեկնածությունը։

Ավելին, նեղ շրջապատում Հակոբյանը, ըստ նույն աղբյուրների, հայտարարել է, որ հարցը «փակված» է և ունի նաև նախարար Անահիտ Ավանեսյանի «դաբրոն»։

Նախարարի և նրա տեղակալների այս վերաբերմունքի պատճառով ոլորտի մասնագետները վիրավորված են:

Նորություն չէ, որ այս իշխանությունների օրոք էլ է գործում խնամի-ծանոթ-բարեկամ «ինստիտուտը»: Սակայն առողջապահության նման կարևոր ոլորտում նշանակումները պետք է արվեն մասնագիտական չափանիշներով, ոչ թե «ով ում մարդն է» սկզբունքով։

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:

«Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,- հայտնեցին ՔԿ-ից:

Ավելի վաղ տեեկացրել էինք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Պարզվել էր, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել էինք, որ պատահարի հետևանքով կա 6 զոհ, տուժածների վիճակն էլ ծանր և ծայրահեղ ծանր է:

Կայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

Քաղաքականություն

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի ընդլայնված կազմով հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության

Ի պատասխան հնարավոր համագործակցության հնարավորության եւ վարչապետի ընտրության շուրջ քաղաքական ուժերի վերջին հայտարարությունների Նախընտրական շրջանը դիրքավորման…

Երեկվա ծրագիրը ժողովրդական նախագծի շնորհանդես էր. Աբովյան

Երեկ > ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի։
Սա իրականում ոչ թե շարքային նախընտրական միջոցառում էր, այլ ժողովրդական նախագծի շնորհանդես։ Այո՛, առանց որևէ վերապահման «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը մի քանի ամսում վերածվել է իրական ժողովրդական հարթակի, որտեղ արտացոլված է յուրաքանչյուր մարդու հարցը, խնդիրը ու դրա լուծումը։ Ծրագրի շնորհանդեսից հետո դեռ մի քանի ժամ շարունակ հյուրերը չէին հեռանում ու քննարկում էին այն։ Դա լավագույն ապացույցն է այն բանի, որ ծրագիրը դիպել է մարդկանց սրտերին։ Այո՛, ինչպես և հայտարարել էինք՝ մենք կարողացանք փոխել նախընտրական ծրագրերի կազմման նախկին մոդելը, այն չգրվեց կաբինետներում, այլ ժողովրդի կողմից ու ժողովրդի համար։

Screenshot

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող շտապօգնության և հրշեջ մեքենաներին․ Al Jazeera

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA) հայտնում է, որ շտապօգնության և հրշեջ ծառայության մի քանի մեքենա է թիրախավորվել Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի ժամանակ․ գրում է Al Jazeera-ն։

Լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ավելի վաղ իսրայելցի զինվորականները սպառնացել էին հարվածել Լիբանանում գտնվող շտապօգնության մեքենաներին՝ մեղադրելով «Հեզբոլլահ»-ին դրանք ռազմական նպատակներով օգտագործելու համար։

Նշվում է, սակայն, որ Իսրայելն այս պնդումները հաստատող ապացույցներ չի ներկայացրել։