Երեկվա ծրագիրը ժողովրդական նախագծի շնորհանդես էր. Աբովյան

Երեկ > ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի։
Սա իրականում ոչ թե շարքային նախընտրական միջոցառում էր, այլ ժողովրդական նախագծի շնորհանդես։ Այո՛, առանց որևէ վերապահման «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը մի քանի ամսում վերածվել է իրական ժողովրդական հարթակի, որտեղ արտացոլված է յուրաքանչյուր մարդու հարցը, խնդիրը ու դրա լուծումը։ Ծրագրի շնորհանդեսից հետո դեռ մի քանի ժամ շարունակ հյուրերը չէին հեռանում ու քննարկում էին այն։ Դա լավագույն ապացույցն է այն բանի, որ ծրագիրը դիպել է մարդկանց սրտերին։ Այո՛, ինչպես և հայտարարել էինք՝ մենք կարողացանք փոխել նախընտրական ծրագրերի կազմման նախկին մոդելը, այն չգրվեց կաբինետներում, այլ ժողովրդի կողմից ու ժողովրդի համար։

Screenshot

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *