«Ուժեղ» կուսակցության հույսը չի կարող լինել ընտրակաշառքը․ Պալյան

Երեկվանից ԱԺ-ում քննարկվում է
կառավարության ծրագիրը, վարչապետը ներկայացնում է զեկույցը, սակայն ընդդիմադիր պատգամավորները
ԱԺ դահլիճ են մտնում գրանցվում և դուրս են գալիս՝ չամսնակցելով այս կարևոր քննարկմանը։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հետ։

Նա նշեց, որ այդ ամեն ինչն իրենք
նկատում են ո՛չ երեկ, ո՛չ առաջին օրը, արդեն հինգ տարի շարունակ նույն կերպ է, երբ
հարցն աշխատավարձին է վերաբերում իրենք երբեմն գալիս են ամբողջ կազմով մտնում են դահլիչ
գրանցվում գնում են, վերջերս էլ ձեռագիր են որդեգրել իրենց համար՝ անհատապես են մտնում
նիստերի դահլիճ, գրանցվում և գնում։

«Էս մարդկանց՝ Քոչարյան Ռոբերտի,
Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներին ԱԺ-ում հետաքրքրում է միայն փողը, աշխատավարձը և
նաև պարգևավճարները, որոնց մասին չնայած իրենք առիթը բաց չեն թողնում՝ չգիտեմ ինչ երանգ
տալով խոսելու, բայց այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ նրանք զրո աշխատանք են
կատարում և չեն սիրում ՀՀ քաղաքացուն, չեն ապրում ՀՀ քաղաքացու խնդրով, դարդով, հոգսով,
այլ իրենց միայն իրենց աշխատավարձն է հետաքրքիր։ Ինչպես նաև վարչապետն արդարացիորեն
նշեց, նաև տեսանյութ հրապարակեց նիստերի դահլիճից, այնպես որ այս ամեն ինչը փաստ է
և այդտեղ հայտնագործություններ անել պետք չի»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան               

Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով, ցուցադրվել են ՆԳՆ և Ոստիկանության տարբերանշաները

ՆԳՆ ոստիկանության օրվա կապակցությամբ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով, ցուցադրվել են ՆԳՆ և Ոստիկանության տարբերանշաները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայաստանում գյուղոլորտը զարգանում է պետության աջակցությամբ․ միայն լիզինգով ձեռք է բերվել 5483 միավոր տեխնիկա

Հայաստանում գյուղոլորտը զարգանում է պետության աջակցությամբ։ Միայն գյուղտեխնիկայի լիզինգով ձեռք է բերվել 5483 միավոր տեխնիկա, պորտֆելը մոտ 23.9 միլիարդ դրամ է, Կառավարության սուբսիդիան գերազանցում է 4 միլիարդը։

Ագրոպարենայինի ծրագրով՝ տնտեսավարողները ձեռք են բերել ավելի քան 3600 միավոր սարքավորում։ Այստեղ արդեն պետության աջակցությունը կազմել է 14.4 միլիարդ դրամ։

Առավել մանրամասն՝ Կառավարության տեսանյութում։

Թրամփը Իսրայելի և Լիբանանի առաջնորդներին հրավիրել է Սպիտակ տուն՝ բանակցությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին հրավիրել է Սպիտակ տուն՝ ուղիղ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Ի լրումն նախկինում հրապարակված հայտարարության՝ ես հրավիրում եմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին Սպիտակ տուն՝ 1983 թվականից ի վեր Իսրայելի և Լիբանանի միջև առաջին բովանդակային բանակցությունները վարելու համար. դա շատ վաղուց էր», — նշված է հրապարակման մեջ։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ երկու կողմերն էլ շահագրգռված են խաղաղության հասնելու հարցում և, ինչպես նա ընդգծել է, ակնկալում են բանակցային գործընթացի արագ առաջընթաց։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ վաղը Լիբանանը և Իսրայելը բանակցություններ կանցկացնեն առաջնորդների մակարդակով։

«Փորձում ենք մի փոքր նվազեցնել լարվածությունը Իսրայելի և Լիբանանի միջև։ Շատ ժամանակ է անցել այն պահից, ինչ առաջնորդները խոսել են՝ մոտ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը։ Լավ է», — գրել է նա։

Ավելի վաղ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Կողմերը քննարկել էին Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի շուտափույթ հաստատման հնարավորությունը։

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել 10–օրյա հրադադարի շուրջ

Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են հրադադարի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ ինքը հաջող բանակցություններ է վարել երկու երկրների առաջնորդներ Բենիամին Նեթանյահուի և Ջոզեֆ Աունի հետ:

ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում հայտնել է, որ հրադադարը պաշտոնապես կսկսվի ապրիլի 16-ին՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով` ապրիլի 17-ին՝ ժամը 02:00-ին) և կտևի 10 օր:

Թրամփը հանձնարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեին աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ տևական խաղաղության հասնելու համար:

Հաջողվելու դեպքում, ըստ Թրամփի, դա կդառնա 10-րդ պատերազմը, որը նա կարողացել է կանգնեցնել։

«Ինձ համար պատիվ էր 9 պատերազմ դադարեցնել ամբողջ աշխարհում, և դա կլինի իմ 10-րդը, այնպես որ, եկեք դա անենք»,- գրում է Սպիտակ տան ղեկավարը։

Տարածվել է միակողմանի, կեղծ տեղեկություն․ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ շահարկվել է ողբերգական դեպք․ Սարգսյան

Էլի մեկ պարզաբանում․ ԶԼՄ-ն խեղաթյուրել է իրականությունը։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ մանրամասնելով․

««Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է»․ այս վերնագրով հոդված է հրապարակվել լրատվական կայքերից մեկում։ Նույնիսկ միայն վերնագիրը կարդալիս ընթերցողը կընկալի, թե «ոստիկանների բռնարարքներից» պարբերաբար մարդիկ են զոհվում, և մի քաղաքացի էլ՝ հերթական զոհն է։

Իսկ իրականում՝ առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդմամբ՝ մի կին մահացել է բժշկական միջամտությունից հետո, և նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Այս մասին արդեն հրապարակում է արել Քննչական կոմիտեի գործընկերս՝ https://www.facebook.com/share/p/1AjuP7wWW1/?mibextid=wwXIfr

Այսինքն, չկա հաստատված որևէ փաստ իրավապահների կողմից «բռնարարք» կատարելու վերաբերյալ։

Չնայած մեր պատրաստակամությանը՝ պատասխանել բոլոր հարցերին և տալ պաշտոնական, ճշտված տեղեկություն՝ տարածվել է միակողմանի, կեղծ տեղեկություն, կրկին ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ շահարկվել ողբերգական դեպք։

Եվս մեկ անգամ հորդորում ենք չխեղաթյուրել իրականությունը»։

Ավելի վաղ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդայանը ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացրել էր, որ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվում է, որ կինը մահացել է բժշկական միջամտությունից հետո, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և կատարվում է նախաքննություն:

Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է. ՀՀ ԱԺ նախագահի ելույթը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։

Իր խոսում ԱԺ նախագահը ասել է․

«Տիկի՛ն նախագահող,

Ձե՛րդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա:

Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձեւավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:

Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:

Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը եւ վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տեւական է:

Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջեւ ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:

Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը:

2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ:

Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը եւս մեկ կարեւոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առեւտրային ուղիները:

Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավայի Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ:

Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտուրը սկսել է ձեւավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:

Միեւնույն ժամանակ, դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն:

Հարգելի՛ գործընկերներ,

Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն»։

Թբիլիսիի, Երևանի և Բաքվի անկախ որոշումները նպաստում են տարածաշրջանի կայունությանը․ Պապուաշվիլի

Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը որոշումներ են կայացնում՝ ելնելով իրենց ազգային շահերից, ինչը նպաստում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ելույթ ունենալով Ստամբուլում Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) 152-րդ վեհաժողովի նիստում։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն այս պահին կայուն է, ինչը տարածաշրջանի երկրների կողմից սուվերեն շահերի պաշտպանության հետևանքն է։ Պապուաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը նույնպես կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ՝ բարձրացնելով թափանցիկությունը, կատարելագործելով օրենսդրությունը և ժողովրդի շահերը վեր դասելով ամեն ինչից։

«Խաղաղությունը պահանջում է պատասխանատվություն, զգոնություն, զսպվածություն և երկարաժամկետ տեսլական։ Այն անհրաժեշտ է մշտապես պաշտպանել», — նշել է նա։

Ռազմական գործընկերությունից մինչև տնտեսական ներդրումներ․ ի՞նչ են քննարկել փոխվարչապետն ու դեսպան Դեկոտինյին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում առկա է հագեցած և դինամիկ օրակարգ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցերով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին և դրա շրջանակներում Ֆրանսիայի նախագահի այցին:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները, առանձնակի շեշտվել է համագործակցության նշանակությունը պաշտպանական ոլորտում: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը և երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: