Դրիֆթ կատարած վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով

Ձերբակալվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը

Ձերբակալվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական…

Բեյրութի վրա իսրայելական hրթիռային hարձակման hետևանքով uպանվել է ավելի քան 80 քաղաքացի. Կարմիր խաչ

Բեյրութի վրա իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով սպանվել է ավելի քան 80 քաղաքացի, ևս 200-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Կարմիր խաչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Լիբանանի Կարմիր խաչի ընկերության կոմիսար Ջորջ Քեթանեն ավելի վաղ հայտարարել էր, որ իսրայելական հրթիռային հարձակումից հետո Բեյրութի տարբեր շրջաններից հիվանդանոցներ են տեղափոխվում մեծ թվով զոհեր և տուժածներ:

«Իրավիճակը կրիտիկական է, կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ մարդկանց փրկելու համար»,- նշել է նա հայտարարության մեջ։

Քեթանեի խոսքով՝ քաղաքի բոլոր հիվանդանոցներն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, հայտարարվել է դոնորական արյան շտապ հավաքագրում։

Ցանկացած երկիր, որը uպառազինnւթյուն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50 տոկոս մաքսատուրքի․ Թրամփ

Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ ԱՄՆ-ում վաճառվող բոլոր ապրանքների համար։

Այս մասին Truth Social-ի իր իջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով՝ միջոցն ուժի մեջ է մտնում անհապաղ՝ առանց որևէ բացառության կամ մեղմացման։

«Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվող ցանկացած և բոլոր տեսակի ապրանքների համար. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ: Որևէ բացառություն կամ արտոնություն չի լինելու»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում

ԱՄՆ նախագահի վարչակազմը նպատակամիտված է Իրանի հետ համաձայնության ձեռքբերման աշխատանքին, սակայն եթե Թեհրանն անազնիվ գործի, ապա Վաշինգտոնը ճնշում գործադրելու միջոցներ ունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտի համալսարաններից մեկում ելույթում։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ ասել է գնալ և բարեխղճորեն աշխատել համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։ Եթե իրանցիները ցանկանում են բարեխղճորեն աշխատել մեզ հետ, ապա կարծում եմ՝ մենք կարողանանք համաձայնագիր կնքել», – Վենսի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

«Եթե նրանք ստեն, խաբեն, եթե փորձեն խանգարել մեր կողմից ձեռք բերված այս փխրուն հրադադարին, ապա նրանց սպասում են տխուր հետևանքներ, քանի որ նախագահը ցույց է տվել, որ մենք առաջվա պես ունենք ճնշման ռազմական, դիվանագիտական ​​և, ամենակարևորը, տնտեսական լծակներ», – հավելել է նա։ Նրա խոսքով՝ Թրամփը նախորդ օրն իրեն ասել է, որ իրանցիների մոտ «ավելի լավ է ստացվում վարել բանակցություններ, քան մարտական գործողություններ»։ ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Սպիտակ տան ղեկավարն «անհամբեր է և առաջընթացի է սպասում» իրանական հարցում։

Քուվեյթը հայտնել է, որ ժամանակավոր հրադադարի հայտարարումից հետո իրանական 28 անօդաչու թռչող սարք է խոցել

Ալ-Օթայբին պատմել է, որ դա եղել է «իրանական թշնամական հանցավոր հարձակումների ինտենսիվ ալիք», որի ընթացքում «մեծ քանակությամբ թշնամական անօդաչու թռչող սարքեր են խոցվել»․․․

Մեսենջերներում տարածվում է նոր զեղծարարություն․ կեղծ «բնակիչների» և կազմակերպությունների չաթերով փորձում են խաբել քաղաքացիներին

Կիբեռանվտանգության ոլորտում գործող F6 ընկերությունը զգուշացնում է՝ զեղծարարները սկսել են մեսենջերներում ստեղծել կեղծ չաթեր՝ ներկայանալով որպես շենքի բնակիչներ կամ բնակարանային-կոմունալ տնտեսության (ЖКХ) կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նոր սխեմաները ակտիվորեն կիրառվում են 2026 թվականի մարտի վերջից։

Առաջին սցենար․ «Հարևանների» կեղծ չաթ

Զեղծարարները մեսենջերներում ստեղծում են չաթեր՝ «Պետիցիա, փողոց … շենք …» տիպային անվանումներով։ Այդ չաթերին ավելացվում են օգտատերեր՝ նշելով այն շենքի հասցեն, որտեղ նրանք գրանցված են կամ նախկինում բնակվել են։

Հասցեների մասին տվյալները հանցագործները ստանում են տվյալների արտահոսքերից։

Ըստ մասնագետների՝ նման չաթերում սովորաբար լինում է 5–7 «մասնակից», սակայն իրական օգտատերը միայն մեկն է՝ այն անձը, ում նկատմամբ իրականացվում է խարդախ փորձը։ Մնացած «բնակիչները» կեղծ հաշիվներ են։

Չաթում առաջարկվում է, օրինակ, ստորագրել պետիցիա «խելացի շլագբաում» տեղադրելու, տեսահսկման տեսախցիկների մոնտաժի կամ շենքային այլ նախաձեռնության վերաբերյալ։

Երկրորդ սցենար․ կեղծ ЖКХ կազմակերպություն

Մյուս տարբերակում խարդախները ներկայանում են որպես բնակարանային-կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ստեղծում համապատասխան անվանումով չաթեր։

Այստեղ ևս օգտատերը հայտնվում է չաթում, որտեղ իր կողքին միայն կեղծ հաշիվներ են՝ ներկայացվող որպես «հարևաններ» կամ «աշխատակիցներ»։

Որոշ դեպքերում քաղաքացիները նման չաթեր են մտնում սեփական նախաձեռնությամբ՝ մուտք գործելով QR կոդերի միջոցով, որոնք փակցվում են բազմաբնակարան շենքերի մուտքերում՝ իբր ЖКХ կազմակերպությունների անունից։

Ինչպես է զարգանում խարդախ սխեման

Երկու սցենարներում էլ հետագա քայլերը գրեթե նույնական են։

Չաթի «վարիչը» պահանջում է, որպեսզի մասնակիցները անցնեն «պաշտոնական չաթ-բոտ», հետևեն ուղարկված հղմանը, «անցնեն նույնականացում» և տրամադրեն բոտի կողմից ուղարկված վեցանիշ կոդը։

Փորձագետները զգուշացնում են՝ նման չաթ-բոտերի անվանումները կարող են նմանվել պետական ծառայությունների անուններին, սակայն իրականում հղումները որևէ կապ չունեն պետական հարթակների հետ և հանդիսանում են քողարկված ֆիշինգային կայքեր։

Վերջնական նպատակը՝ գումարների հափշտակում

Զեղծարարության հաջորդ փուլում զոհին փորձում են համոզել, թե նրա պետական ծառայությունների անձնական էջը կոտրվել է։

Արդյունքում՝

  • վախեցնում են օգտատիրոջը,
  • առաջարկում «անվտանգ հաշվեհամար» փոխանցել գումար,
  • «նախապես մարել» իբր իր անունով ձևակերպված վարկը,
  • կամ «հայտարարագրել» խնայողությունները՝ փոխանցելով դրանք սուրհանդակին։

Փորձագետները կոչ են անում քաղաքացիներին՝

  • չհետևել անհայտ հղումներին,
  • չտրամադրել SMS-ով ստացված հաստատման կոդերը,
  • և կասկածելի չաթերի դեպքում անմիջապես լքել խումբը և հաղորդել հարթակի աջակցման ծառայությանը։

Կիբեռանվտանգության մասնագետները հիշեցնում են, որ պետական մարմինները և կոմունալ ծառայությունները երբեք չեն պահանջում օգտատերերից փոխանցել գաղտնի կոդեր կամ գումարներ չաթերի միջոցով։