«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 4 ընկերների մոտ չի հաջողվել փաստաբանի մուտքը․ Գոհար Մելոյան

Որ այսօր առավոտից կուսակցության ավելի քան 14 համակիր եւ անդամ է ձերբակալվել…

Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից


Տավուշի մարզպետարանից նախկինում տեղեկացել էի, որ 2026թ․ գարնանը կայանալու է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլը, որին կմասնակցեն բացառապես ատեստ…

Արտակարգ իրավիճակ՝ Լոռիում. հողը լցվել է երկաթգծի վրա, գնացքների տեղաշարժը դարձել է անհնար․ shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը ջրի արտահոսքի և լվացման պատճառով սահել է դեպի երկաթգիծ։ Դրա հետևանքով երկաթգծի մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խորանարդ մետր հողազանգված լցվել է երկաթգծի կողային հատվածներում, ինչի պատճառով էլ երկաթգծով գնացքների տեղաշարժը դարձել է անհնար։

Այս պահին ջրի արտահոսքը ժամանակավորապես դադարեցվել է և իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան»,- գրում է լրատվականը։

 

Քվե՝ ինչի՞ դիմաց․ ձեր հասցրած հատկապես ո՞ր պատմական վնասն եք այնքան թերագնահատում, որ քվե եք ակնկալում


Երկար մտածեցի՝ արժի՞ արդյոք պատասխանել ՔՊ ներկայացուցիչ որոշ պատգամավորների՝ իմ հանդեպ այսօր կազմակերպված հարձակմանը։ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք ապրու…

Չի հաջողվել «Ուժեղ Հայաստանի» 4 համակիրների մոտ փաստաբանի մուտքը․ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ Մելոյան

Չի հաջողվել «Ուժեղ Հայաստանի» 4 համակիրների մոտ փաստաբանի մուտքը․ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ Մելոյան

Լոնդոնում ձերբակալվել են երեք տղամարդ՝ պարսկալեզու լրատվամիջոցի շենքի հրկիզման փորձի կապակցությամբ

Ոստիկանությունն ավելի ուշ հետապնդել է սև ավտոմեքենան, որն, ըստ որոշ տեղեկությունների, կասկածյալներն օգտագործել են դեպքի վայրից փախչելու համար, և որը հետագայում վթարի է ենթարկվել…

Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ հետագա համակարգման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության», — հայտարարել են գերատեսչությունում։

Նշվում է, որ կողմերը նաև մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Թուրքական կողմին են ներկայացվել մեր սկզբունքային գնահատականները իրավիճակի զարգացման և Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ՝ 2025 թվականի օգոստոսին Անկորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքներով ձեռք բերված փոխըմբռնումների համատեքստում», — ասված է հաղորդագրության մեջ։

Ձեզ ուժեղ համարող վախկոտներ, բավական է՝ ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքին և հրապարակված նոր ձայնագրությանը:

«Կալուգեցի Սամոյին թույլ չենք տալու ընտրակաշառքով գողանալ մեր երեխաների ապագան»,- սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Չախոյանը՝ նկատելով․ «Ձեզ ուժեղ համարող վախկոտներ, բավական է՝ ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում»։