
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Օրվա իշխանության ներկայացուցիչները փորձել են աղավաղել այդ իրադարձության անանց նշանակությունը, կասկածի տակ են դրել ցեղասպանության հանգամանքները, ցեղասպանության բոլոր զոհերի նույնականացման խնդիր են դրել և այլն։ Ցեղասպանության դեմ մեր ամենամեծ ու ճիշտ պատասխանը կլինի զարգացած, արդար Հայաստանի Հանրապետություն ունենալը, որտեղից հայերը չեն արտագաղթի, ուր կվերադառնան արտերկրի հայերը։ Մինչև հիմա այդ խնդիրը չի դրվել ու չի լուծվել, և դրա պատճառներից մեկն էլ այն է եղել, որ իշխանության եկածները եղել են աղքատ մարդիկ, ովքեր առաջնահերթ հոգացել են ոչ թե Հայաստանի, ազգի ճակատագիրը, այլ՝ իրենց ու իրենց թիմի անդամների կտրուկ հարստանալը՝ հանրային ու պետական ռեսուրսների հաշվին։ Հույս ունեմ, որ արտերկրում սեփական աշխատանքով հարստացած, դոլարային միլիարդատեր Սամվել Կարապետյանի Հայաստանի վարչապետ դառնալով՝ նոր իշխանությունը չի մտածի իշխող թիմի հարստացման մասին, այլ՝ Հայաստանի պետության ուժեղացման, զարգացման վերաբերյալ»։