Գազատար նավեր ու քիմիական նյութեր տեղափոխող տանկերներ են անցել Հորմուզի նեղուցով․ MarineTraffic

Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին
Հարկը բոլորիս բարեկեցությունն է՝ առանց բացառության՝ սկսած ամենահարուստից, վերջացրած ամենաաղքատով, որովհետև ինչքան էլ հարուստ լինի, «Բենթլի» և «Ռոլս Ռոյս» ունենա, չի կարող իր համար առանձին Երևան-Սևան մայրուղի ունենալ․ կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարուստ են․․․ դե հարուստ են, թող իրենց համար օդանավակայան կառուցեն, Հայաստանի Հանրապետության հանրային օդանավակայաններից թող չօգտվեն, հարուստ են, դե թող ամեն մեկը իրենց համար օդանավակայան կառուցեն, ամեն մեկը Երևանում իրենց համար այլընտրանքային ճանապարհ կառուցեն։ Ու՞ր են գնում, Ծաղկաձորում են գնում, ու՞ր են գնում հարուստները, չգիտեմ»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ հարկերից խուսափելու խնդիրը մեր պատմության հետ կապ ունի, տարբեր կայսրություններ մեզ հարստահարել ու հարկեր են հավաքել։
«Ուժեղ եմ, հարուստ եմ․․․ դե կառուցի քեզ համար ճանապարհ, օդանավակայան կառուցի, ճանապարհ կառուցի, ուր գնում ես միայն քո կառուցած ճանապարհով։ Եթե պետությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր բենթլիներից հետևի «ստոպի ֆառն է» մնալու, ուրիշ ոչ մի բան»,-ասել է Փաշինյանը։
Նա խոսել է նաև աղքատների վճարած հարկերից ու նշել, որ չվճչարեն սոցիալակյան ապահովություն, նպաստ, առողջության ապահովագրություն որտեղի՞ց վճարի պետությունը։
Խաղաղության պայմանագիրը մե՛զ է պետք։ Մենք մեր մի շահը մյուսի հետ փոխել չենք կարող։ Խաղաղության պայմանագրի օրակարգը Հայաստանի համար է առաջնահերթություն․ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
«Եթե կլինեն կողմեր, որոնք կցանկանան ձգձգել, դա ավելի շատ ի վնաս Հայաստանի է»,- ասաց Թագուհի Ղազարյանը։
Լրագրողի հարցին, թե այսինքն՝ Ադրբեջանին պետք չէ՞ խաղաղության պայմանագիրը, դա միայն մե՞զ է պետք, նա պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ նրանց պետք է, թե ոչ, պետք է գնաք Ադրբեջանին հարցնեք, բայց այն, որ կարողացել ենք կառուցողական աշխատանքի միջոցով հասնել նրան, որ համաձայնեցրել ենք պայմանագրի բոլոր կետերը։ Կարծում եմ՝ Ադրբեջանին նույնպես պետք է ձեռնտու լինի խաղաղության պայմանագիրը։ Իսկ նախապայմանները միայն բարդացնում են»։
Թե՛ գերիների, և թե՛ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների դուրս գալու հարցը կարելի է լուծել խաղաղության պայմաններում․ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որովհետև դա փակուղի տանող ճանապարհ է։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա դեռ 2019-ից ենք ասել, որ մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն»,- ասաց նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե միայն Ադրբեջանն է նախապայմաններ դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ Հայաստա՞նը։

Ազգային Ժողովում ընթանում են խմբակցությունների ներկայացուցիչների ճեպազրույցները: