Երևան այցից հետո Ռոստովի քաղաքապետը որոշել է ԱԲ կիրառել


Քաղաքականություն


Դոնի Ռոստովի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքում նախատեսվում է ներդնել հատուկ մեքենա, որը արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ կֆիքսի ճանապարհների փոսերը։ Ալեքսանդր Սկրյաբինը նշել է, որ այս գաղափարը ծագել է Երևանի քաղաքային տնտեսության կառավարման կենտրոն կատարած այցից հետո, որտեղ լայնորեն կիրառվում են արհեստական բանականության լուծումներ։

Նրա խոսքով՝ Ռոստովում նմանատիպ համակարգերի ամբողջական ներդրումը ներկայումս հնարավոր չէ, քանի որ Երևանում օգտագործվում է օտարերկրյա ծրագրային ապահովում։ Քաղաքապետը նաև ընդգծել է, որ քաղաքում արդեն գործում է ինտելեկտուալ համակարգ, որը արհեստական բանականության տարրերի կիրառմամբ կարգավորում է երթևեկությունն ու ճանապարհային լուսացույցների աշխատանքը, հատկապես՝ խցանումների ժամանակ։



Մեծ Բրիտանիան կասեցրել է Չագոս արշիպելագը Մավրիկիոսին փոխանցելու համաձայնագիրը


Աշխարհ


Մեծ Բրիտանիան սառեցրել է Չագոս արշիպելագը Մավրիկիոսին հանձնելու գործարքը, որը երկրները կնքել էին 2025 թվականի մայիսին։ Ըստ համաձայնագրի՝ Չագոսը, ներառյալ Դիեգո Գարսիան, պետք է անցներ Մավրիկիայի լիակատար ինքնիշխանությանը, իսկ թագավորությունը կստանար 99 տարվա վարձակալության իրավունք Դիեգո Գարսիայի բազայի համար՝ տարեկան վճարելով մոտ 137 միլիոն դոլար։ Մավրիկիոսը նաև պետք է արգելեր օտարերկրյա ռազմական բազաների ստեղծումը Չագոս արշիպելագի մյուս կղզիներում։

Դիեգո Գարսիան Չագոս արշիպելագի ամենամեծ կղզին է։ Այնտեղ է գտնվում թագավորության և ԱՄՆ-ի համանուն համատեղ ռազմաբազան, որը ծառայում է որպես ամերիկյան ուժերի հենակետ։ Կղզին կարևոր ելակետ էր ԱՄՆ-ի համար 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմի, 2003 թվականին Իրաքի պատերազմի և 2000-ականների սկզբին Աֆղանստանում ամերիկյան գործողությունների ժամանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Չագոսի փոխանցումը Մավրիկիոսին, և այդ դժգոհությունն էլ պատճառ է դարձել, որ Լոնդոնը դադարեցնի գործարքը:

Մավրիկիոսի առաջնորդները Մեծ Բրիտանիային մեղադրել են գործարքի վավերացումը հետաձգելու համար։ Մարտի սկզբին Մավրիկիայի վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է խնդրի իրավական լուծումը, այլ կերպ ասած՝ երկիրը պատրաստ է դատի տալ Մեծ Բրիտանիային։



Հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Հայաստան


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ավարտին են մոտենում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները:

Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական կազմակերպության անդամները ներկայացրել են աշխատանքների ավարտական փուլի մանրամասները: Ժաննա Անդրեասյանը կարևորել է սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։




Կարծիքներ են փոխանակել հայ-թուրքմենական գործընկերության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ

2026 թվականի ապրիլի 15-ին Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմետ Գուրբանովը հանդիպել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Թուրքմենստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից։

 

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել շահագրգիռ կարծիքների փոխանակում հայ-թուրքմենական գործընկերության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ։ Նշվել է, որ բարձր մակարդակի այցելությունները խթան են հանդիսանում միջպետական երկխոսության զարգացման համար։ Կողմերը նաև ընդգծել են, որ պետությունները հաջողությամբ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերելով հեղինակավոր միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում առաջ քաշվող նախաձեռնություններին։

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարը. Լոռիում 24 ժամ ջուր չի լինի


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը: Ավելի ուշ մեկ այլ վթար է հայտնաբերվել ջրատարի՝ Փամբակ-Վահագնաձոր ճանապարհահատվածում: Վթարների վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 16-ին ժամը 12:00-ից մինչև ապրիլի 17-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը.

Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիրի, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակների, Լոռվա խճուղու, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցների, Աղայան փող. 1-59 /կենտ/, 1-74 /զույգ/ տների, Հակոբյան փող. կենտ համարի տների և նրբանցքի, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, 2-58 /զույգ/ տների և նրբանցքի, Կնունյանց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տների և 2-րդ շենքի, Իսակովի փող. 1-27 /կենտ/, 1-30 /զույգ/ տների, Սունդուկյան 1-15 տների և 1-ին նրբանցքի, Ծատուրյան փող. 1-19 տների, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակների և 8-16 տների, Լալվարի փող. 1-11 /կենտ/, 2-24 /զույգ/ տների, Նաիրի փող. 1,3,5 շենքերի, Ներսիսյան թաղամասի 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքերի և փակուղու 1 շենքի, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքերի,
Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետ, Անտառամուտ գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Մենք չեմպիոն ենք. Նախորդ 5 տարիներին է՞լ ինչ պիտի անեինք, որ չենք արել սոցիալական ոլորտում. Փաշինյան

16.04.2026

Հասարակություն

Մենք չեմպիոն ենք. Նախորդ 5 տարիներին է՞լ ինչ պիտի անեինք, որ չենք արել սոցիալական ոլորտում. Փաշինյան

Մենք չեմպիոն ենք. Նախորդ 5 տարիներին է՞լ ինչ պիտի անեինք, որ չենք արել սոցիալական ոլորտում. Փաշինյան

16.04.2026

Հասարակություն

Մենք չեմպիոն ենք. Նախորդ 5 տարիներին է՞լ ինչ պիտի անեինք, որ չենք արել սոցիալական ոլորտում. Փաշինյան

Ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղության մանդատին և ի կատարումն հանձնի «Քաղաքացիական պայմանագրին»

Ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղության մանդատին և ի կատարումն հանձնի «Քաղաքացիական պայմանագրին»

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ


Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոնաթան Դենիսը (Միացյալ Թագավորություն) և Կատրին Պարտիկան (Բելգիա), ինչպես նաև Կոնգրեսի քարտուղար Ստեֆանի Պուրելը և փորձագետ Տանիա Գրոպպին։

Հանդիպումը կայացել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից իրականացվող մշտադիտարկման այցի շրջանակում, որի նպատակն է գնահատել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափի հանդիպումները ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ համագործակցության զարգացման տեսանկյունից՝ ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության հիմնական ուղղությունները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պարբերաբար իրականացնում է մարզային այցեր, հանդիպում գյուղական համայնքների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները, որոնք ամփոփվում են ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավունքների պաշտպանության և տեղական իշխանությունների կազմում ներառականության ապահովման հարցերին: Անահիտ Մանասյանը անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններում ազգային փոքրամասնությունների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պատշաճ ներկայացվածության կարևորությանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցության նրանց հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիտարկումները՝ հիմնված քաղաքացիներից ստացված դիմումների, մշտադիտարկումների և մարզային այցերի արդյունքների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը անմիջական ազդեցություն ունի մարդու իրավունքների իրացման վրա՝ հատկապես սոցիալական ծառայությունների մատչելիության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և բնակչության կյանքի պատշաճ որակի ապահովման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը։ Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է երկխոսության հարթակների ստեղծումը՝ որպես օրինակ ներկայացնելով վերջերս ՄԻՊ աշխատակազմի նախաձեռնած քննարկումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը և դրա արդյունավետ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից են։ Մարզային այցելությունների ընթացքում արձանագրում ենք, որ համայնքներում առկա խնդիրները հաճախ պայմանավորված են ոչ միայն ռեսուրսների սահմանափակությամբ, այլև կառավարման և մասնակցային մեխանիզմների ոչ լիարժեք կիրառմամբ։ Այս առումով կարևոր է շարունակաբար կատարելագործել տեղական ժողովրդավարության գործիքակազմը և ապահովել դրա արդյունավետ իրացումը», – նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։

Կոնգրեսի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար՝ ընդգծելով շարունակական երկխոսության և համագործակցության կարևորությունը։


Չինական ավիաընկերությունները չեղարկում են միջազգային չվերթները վառելիքի թանկացման ֆոնին


Բիզնես


Մի շարք չինական պետական ավիաընկերություններ վերջին օրերին սկսել են չեղարկել միջազգային չվերթները։ Չեղարկումների հիմնական պատճառը համաշխարհային վառելիքի գների կտրուկ աճն է, որն ազդում է ավիափոխադրումների ծախսերի վրա։

Չեղարկումները հատկապես ազդել են Հարավարևելյան Ասիայի և Ավստրալիայի ուղղությունների վրա, որոնք ավանդաբար մեծ պահանջարկ ունեն զբոսաշրջիկների շրջանում։

CNN-ին տասից ավելի չինացի ուղևորներ հայտնել են, որ վերջին օրերին իրենց չվերթները դեպի հայտնի հանգստավայրեր անսպասելիորեն չեղարկվել են տարբեր ավիաընկերությունների կողմից։

Փոփոխությունները բազմաթիվ ուղևորների համար լուրջ դժվարություններ են ստեղծել՝ խախտելով նրանց ծրագրերը։

Ավիաընկերությունները չեղարկված չվերթների կամ դրանց հնարավոր վերականգնման վերաբերյալ դեռևս բացատրություն չեն տվել։