Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի


Բիզնես


Պլանային աշխատանքներ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու, Լենինգրադյան (Սանկտ Պետերբուրգի) փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը. հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։



Արտաշատում խուզարկվել են «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր գրասենյակները. 11 անձի տարել են անհայտ ուղղությամբ

Առավոտյան Արտաշատում խուզարկվել են «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր գրասենյակները:

Շուրջ 11 անձ տարվել է անհայտ ուղղությամբ։

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է Արտաշատի գրասենյակի պատասխանատուն:

Այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Յուրա Դիլանյանը։

Արտաշատում խուզարկվել են «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր գրասենյակները. 11 անձի տարել են անհայտ ուղղությամբ

Առավոտյան Արտաշատում խուզարկվել են «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր գրասենյակները:

Շուրջ 11 անձ տարվել է անհայտ ուղղությամբ։

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է Արտաշատի գրասենյակի պատասխանատուն:

Այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Յուրա Դիլանյանը։

Մեր երեխաներն էլ պետք է մեկուկես տարի ծառայեն. զինվորների ծնողների ակցիան. ՈւՂԻՂ

Զինծառայողների ծնողները կրկին պահանջում են հավասար պայմաններ՝ իրենց որդիների համար: Նրանք ցանկանում են, որ մեկուկես տարի ծառայեն բոլորը, քանի որ հակառակ դեպքում զինվորների շրջանում ստեղծվում է անարդարության զգացում, որը բերում է հոգեբանական խնդիրների:

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարը. Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը:

Ավելի ուշ մեկ այլ վթար է հայտնաբերվել ջրատարի՝ Փամբակ-Վահագնաձոր ճանապարհահատվածում: Վթարների վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ից մինչև ապրիլի 17-ը՝ ժամը 12:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը.

Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիրի, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակների, Լոռվա խճուղու, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցների, Աղայան փող. 1-59 (կենտ), 1-74 (զույգ) տների, Հակոբյան փող. կենտ համարի տների և նրբանցքի, Մաշտոցի փող. 1-33 (կենտ), 2-58 (զույգ) տների և նրբանցքի, Կնունյանց փող. 1-61 (կենտ), 2-44 (զույգ) տների և 2-րդ շենքի, Իսակովի փող. 1-27 (ենտ), 1-30 (զույգ) տների, Սունդուկյան 1-15 տների և 1-ին նրբանցքի, Ծատուրյան փող. 1-19 տների, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակների և 8-16 տների, Լալվարի փող. 1-11 (կենտ), 2-24 (զույգ) տների, Նաիրի փող. 1,3,5 շենքերի, Ներսիսյան թաղամասի 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքերի և փակուղու 1 շենքի, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքերի,

Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետ, Անտառամուտ գյուղերի:

Երևան այցից հետո Ռոստովի քաղաքապետը որոշել է ԱԲ կիրառել


Քաղաքականություն


Դոնի Ռոստովի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքում նախատեսվում է ներդնել հատուկ մեքենա, որը արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ կֆիքսի ճանապարհների փոսերը։ Ալեքսանդր Սկրյաբինը նշել է, որ այս գաղափարը ծագել է Երևանի քաղաքային տնտեսության կառավարման կենտրոն կատարած այցից հետո, որտեղ լայնորեն կիրառվում են արհեստական բանականության լուծումներ։

Նրա խոսքով՝ Ռոստովում նմանատիպ համակարգերի ամբողջական ներդրումը ներկայումս հնարավոր չէ, քանի որ Երևանում օգտագործվում է օտարերկրյա ծրագրային ապահովում։ Քաղաքապետը նաև ընդգծել է, որ քաղաքում արդեն գործում է ինտելեկտուալ համակարգ, որը արհեստական բանականության տարրերի կիրառմամբ կարգավորում է երթևեկությունն ու ճանապարհային լուսացույցների աշխատանքը, հատկապես՝ խցանումների ժամանակ։



Մեծ Բրիտանիան կասեցրել է Չագոս արշիպելագը Մավրիկիոսին փոխանցելու համաձայնագիրը


Աշխարհ


Մեծ Բրիտանիան սառեցրել է Չագոս արշիպելագը Մավրիկիոսին հանձնելու գործարքը, որը երկրները կնքել էին 2025 թվականի մայիսին։ Ըստ համաձայնագրի՝ Չագոսը, ներառյալ Դիեգո Գարսիան, պետք է անցներ Մավրիկիայի լիակատար ինքնիշխանությանը, իսկ թագավորությունը կստանար 99 տարվա վարձակալության իրավունք Դիեգո Գարսիայի բազայի համար՝ տարեկան վճարելով մոտ 137 միլիոն դոլար։ Մավրիկիոսը նաև պետք է արգելեր օտարերկրյա ռազմական բազաների ստեղծումը Չագոս արշիպելագի մյուս կղզիներում։

Դիեգո Գարսիան Չագոս արշիպելագի ամենամեծ կղզին է։ Այնտեղ է գտնվում թագավորության և ԱՄՆ-ի համանուն համատեղ ռազմաբազան, որը ծառայում է որպես ամերիկյան ուժերի հենակետ։ Կղզին կարևոր ելակետ էր ԱՄՆ-ի համար 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմի, 2003 թվականին Իրաքի պատերազմի և 2000-ականների սկզբին Աֆղանստանում ամերիկյան գործողությունների ժամանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Չագոսի փոխանցումը Մավրիկիոսին, և այդ դժգոհությունն էլ պատճառ է դարձել, որ Լոնդոնը դադարեցնի գործարքը:

Մավրիկիոսի առաջնորդները Մեծ Բրիտանիային մեղադրել են գործարքի վավերացումը հետաձգելու համար։ Մարտի սկզբին Մավրիկիայի վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է խնդրի իրավական լուծումը, այլ կերպ ասած՝ երկիրը պատրաստ է դատի տալ Մեծ Բրիտանիային։



Հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Հայաստան


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ավարտին են մոտենում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները:

Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական կազմակերպության անդամները ներկայացրել են աշխատանքների ավարտական փուլի մանրամասները: Ժաննա Անդրեասյանը կարևորել է սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։




Կարծիքներ են փոխանակել հայ-թուրքմենական գործընկերության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ

2026 թվականի ապրիլի 15-ին Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմետ Գուրբանովը հանդիպել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Թուրքմենստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից։

 

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել շահագրգիռ կարծիքների փոխանակում հայ-թուրքմենական գործընկերության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ։ Նշվել է, որ բարձր մակարդակի այցելությունները խթան են հանդիսանում միջպետական երկխոսության զարգացման համար։ Կողմերը նաև ընդգծել են, որ պետությունները հաջողությամբ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերելով հեղինակավոր միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում առաջ քաշվող նախաձեռնություններին։

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարը. Լոռիում 24 ժամ ջուր չի լինի


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը: Ավելի ուշ մեկ այլ վթար է հայտնաբերվել ջրատարի՝ Փամբակ-Վահագնաձոր ճանապարհահատվածում: Վթարների վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 16-ին ժամը 12:00-ից մինչև ապրիլի 17-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը.

Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիրի, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակների, Լոռվա խճուղու, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցների, Աղայան փող. 1-59 /կենտ/, 1-74 /զույգ/ տների, Հակոբյան փող. կենտ համարի տների և նրբանցքի, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, 2-58 /զույգ/ տների և նրբանցքի, Կնունյանց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տների և 2-րդ շենքի, Իսակովի փող. 1-27 /կենտ/, 1-30 /զույգ/ տների, Սունդուկյան 1-15 տների և 1-ին նրբանցքի, Ծատուրյան փող. 1-19 տների, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակների և 8-16 տների, Լալվարի փող. 1-11 /կենտ/, 2-24 /զույգ/ տների, Նաիրի փող. 1,3,5 շենքերի, Ներսիսյան թաղամասի 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքերի և փակուղու 1 շենքի, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքերի,
Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետ, Անտառամուտ գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: